Հետադարձ հայացք

Որպես նախաբան պիտի ասեմ, որ․․․․

Ըստ անալիտիկ հոգեբանության հիմնադիր Գ․ Յունգի տեսության մարդու անձնային աճի ուղին սպիրալաձև է, և մարդն անընդհատ վերադառնում է նույն կենսական հարցադրումներին, բայց յուրաքանչյուր պտույտի ժամանակ նա հայտնվում է ավելի բարձր մակարդակի վրա։ Եթե սա տեղափոխենք ու պրոեկտենք հանրության վրա, պիտի համարձակվեմ նկատել, որ մինչև վերջին՝ 100-150 տարին սկիզբ առած գործընթացները, մարդկությունը (գոնե Արևելքում) հենց այսպես էլ անցել է իր ճանապարհը (մեզ համար միջնադարը բոլորովին էլ խավար չէր)։ Մարդն, ու հետևաբար, հասարակությունը իր ընթացքն ապահովելու համար անընդհատ իրեն համակարգի (ընտանեկան, պետական) մեջ տեղավորելու, իր առջև ապրելու նպատակ դնելու պահանջ ունի։  Բայց ամեն պտույտի ժամանակ մարդը հինը  ժխտելու, քանդելու ու նորը կառուցելու անհրաժեշտություն է զգում, որը բնական ու անհրաժեշտ գործընթաց է։ Միևնույն ժամանակ, պարտադիր պայման է, որ դրան հաջորդի , հնի ճարտարապետության սկզբունքները հաշվի առնելով՝ տվյալ ժամանակի աշխարհընկալման ու գնահատման չափանիշներին համաձայն, նորի կառուցումը։ Առանց մարդկության փոխանցած մշակութային ժառանգության գնահատման և վերաարժեվորման նորացված մշակույթ ստեղծելն անհնար է։ Ասեմ, որ մենք՝ հայերս քանդելու առաջամարտիկներ ենք, իսկ կառուցելու մեջ՝ պակաս պատասխանատու։ Եզրակացությանս պատճառը՞․․․․

Վերջին տասնհինգ օրերի ընթացքում առիթ ունեցա ընթերցասրահում հանդիպելու և ավելի մոտիկից ծանոթանալու ժամանկակից մտավորականների հետ․ գրող Մարինե Պետրոսյան, արվեստագետ Գրիգոր Խաչատրյան և գրող Աշոտ Գաբրիելյան։ Զուգահեռներ անցկացնելով երեք հյուրերի միջև, որպես ժամանակակից մտավորականներ՝ մի ընդհանրություն տեսա․ նրանց բոլորի գործունեության առանցքը «հինն ու հնացածը» քանդելն էր ․․․

Մարիեն Պետրոսյանի «արվեստում» տեսա անցյալի մշակույթը չարժեվորելու, իր նախորդներին իրենց ժաանակից և տվյալ ժամանակի փիլիսոփայությունից, ընկալումներից և հանգամանքներից դուրս տեսնելու միտում։

Աշոտ Գաբրիելյանն արձանագրեց արդեն իրեն սպառած հետսովետական համակարգի գոյությունը, բայց հինը նորով փոխարինելու որևէ ձևի կամ մեխանիզմի մասին չխոսեց։

Գրիգոր Խաչատրյանի հետ հանդիպումից հետո շատ հարցեր էին գլխումս պտտվում, բայց ինձ նաև պատասխաններ են պետք։

Եթե մտավորականը հինը քանդելու իրավասություն ունի, ապա արդյո՞ք հենց նա չէ նորը կառուցելու պատասխանատուն, հակառակ դեպքում նրա արվեստն ինքնանպատակ է դառնում։ Ես, որպես մի «անգրագետ ժողովուրդ», մտավորականիս կողմից առաջարկված նոր արժեհամակարգի կարիքն ունեմ այս խառնակ ժամանակներում ընթացքս շարունակելու համար։

Վանուհի Սիմոն

Աղբյուրը`

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.