Համագործակցություն Ֆրանսիայի հետ

Գրադարանը՝ Մարի Գաբանյանի գլխավորությամբ ՖՀՄՈւԿ-ի հրավերով մասնակցեց նրանց կողմից կազմակերպված «ՖՀՄՈՒԿ-ը՝ դու ես» թերթի շնորհանդեսին: Շնորհանդեսին մասնակցում էր նաև Ֆրանսիայի Լիոն քաղաքի մասնագիտական ուսումնական քոլեջի տնօրեն՝ Ֆիլիպ Բիեն: Հանդիպման ընթացքում մեր ֆրանսերենի դասավանդող՝ Կարինե Թևոսյանը հրավիրեց ֆրանսիացի հյուրին շրջայց կատարել մեր կրթահամալիրում, որի ընթացքում կծանոթանա կրթահամալիրի ուսումնական ծրագրերին ու միջավայրին: Մարտի 27-ին ժամը տասին կրթահամալիրում հյուրընկալեցինք մեր ֆրանսիացի հյուրին, ով մասնակցեց մեր առավոտյան ընդհանուր պարապունքին, որից հետո շրջայց կատարեցինք կրթահամալիրում։ Ներկայացրեցինք մեր ուսումնական ծրագրերը, նախագծերը, արհեստների դպրոցում դասավանդվող մասնագիտությունները, որի ընթացքում պարզ դարձավ, որ կարող ենք համագործակցության եզրեր գտնել Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող մասնագիտական քոլեջի հետ, որի ներկայացուցիչն էր պարոն Բիեն։ Վերջինս ասաց, որ մենք կարող ենք «զարդակիրառական արվեստին» վերաբերվող հարցերը իրենց հղել skaipe- ի միջոցով և նրանց մասնագետները կփորձեն օգնել, քանի որ տարածաշրջանում, ըստ նրա, իրենց քոլեջը եզակի հաստատություններից է, որտեղ դասավանդվում է զարդակիրառական արվեստը: Նառա Նիկողոսյանը առաջարկեց հնարավորության դեպքում կատարել կադրերի փախանակում, վերջինս ասաց, որ չի խոստանում, բայց կփորձի  համագործակցության եզրեր գտնել: Ֆրանսիացի հյուրն ասաց, որ իր տնօրինության հետ քննարկելուց հետո կտեղեկացնի իրենց որոշման մասին: Շրջեցինք կրթահամալիրով մեկ, ներկա գտնվեցինք դասավանդողների ֆիզիկական պարապունքներին և երգչխմբի փորձին: Մեր ֆրանսիացի գործընկերոջ հետ կապը կպահպանենք Կարինե Թևոսյանի միջոցով:

Լիլիթ Հարությունյան

Աղբյուրը՝

ՖՀՄՈւԿ-ում

ՖՀՄՈւԿ-ը գրադարանին Այս անգամ մեզ հետ էին նաև դասավանդողները: ՖՀՄԿ-ն ֆրանսիացի հյուրեր ուներ և մենք էլ նրանց հյուր գնացինք և իրենց գրքեր նվիրեցինք:

Լիլիթ Հարությունյան

 

ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանի սեմինարը:

Սեմինարը սկսվեց ավելի վաղ, քան ծրագրվել էր, որովհետև տեղեկատվական ոլորտը բոլորի կողմից ամենապահանջվածն է: Պարոն Հայրապետյանը նախ հարցրեց ուսուցման մեթոդների, կիրառվող գործիքների, դրանց նպատակային կիրառման մասին: Շատ հետաքրքիր պատմեց չորորդ դասարանցի Լիլիթը բլոգուսուցման, էլ. հասցեյի միջոցով ուսուցչի հետ հաղորդակցության ու դասերի պատրաստման իրեն հայտնի բոլոր նրբությունները: Ներսես Հայրապետյանը առաջին տարին չէ, որ կապ է պաշտպանում կրթահամալիրի, մասնավորապես գրադարանի հետ: Ուսումնական ծրագրերը այնքան բուռն են զարգանում, որ ամեն այցելություն մի նոր բան է բացահայտում: Հատկապես շեշտը դրվեց Դիջիտեքի վրա, նրա հնարավորությունների, զարգացման և նշանակության վրա: Ներկայացվեցին սովորողների կազմած թվային գրքերից մի քանիսը, որոնք ներկայացված են Դիջիտեքի «Թվային գիրք, մեդիագրադարանի փաթեթ» անվանակարգում և հարստացնում են գրադարանն ու ուսումնական նյութ հանդիսանում ոչ միայն այդ պահի համար, այլ դառնում գրադարանի բազմաթիվ այցելուներին հասանելի ընթերցանության և ուսումնառության միջոց: Շարունակել կարդալ “ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանի սեմինարը:”

Կգամ, իհարկե կգամ…

Դասարան անիվների վրա ծրագիրը շարունակվում է: Այս անգամ գրքերով բեռնված ուղևորվեցինք Երևանի թիվ 2 հատուկ դպրոց: Մեզ հետ վերցրել էինք 1-4-րդ դասարանների համար նախատեսված ընթերցարաններ, թվաբանության գրքեր, երգարաններ: Ճանապարհվեցինք ծանր սրտով, սպասում էինք ընկճված ու տխուր երեխաների ու մութ, անբովանդակ կացարանի, բայց ամեն ինչ այլ էր: Ժպտերես չարաճճի, աշխույժ երեխաների մի խումբ, որը աճում, զգում, հրճվում էր: Միասին երգեցինք, ծիծաղեցինք ու  ջերմացանք և չզգացինք, թե ինչպես անցան ժամերը ու միայն երեկոյան կողմ բաժանվեցինք: Տնօրենը մեզ հետ երկար զրուցեց դպրոցի խնդիրների ու նպատակների մասին: Հանդիպման այդ հատվածը գլխիկոր անցկացրի, մտքերս պտտվում էին այդ անլուծելի թվացող խնդրի շուրջ. անհատի տեղեկատվության պակաս, պետական մոտեցման և  շրջակա միջավայրի կազմակերպման գործում անհատական մոտեցման լրիվ կամ մասնակի բացակայություն: Սա այն դեպքն է, երբ գարունը մեկ ծաղկով անցկացնելը դարձել է իրականություն: Դպրոցը երեխաներին ուղեկցում է մինչև  իններորդ դասարան ու հետո սկսվում է անհայտությունը: Ինչպե՞ս, որտե՞ղ, ի՞նչ անել… հարցեր, որոնց պատասխանները օդում կախված են մնում:

Երաժշտությունն ու արվեստը այնպիսի միջավայր են ստեղծում, երբ ամենը մոռացվում ու անկարևոր է դառնում: Երաժշտության ուսուցչուհին, որը նաև կիրակնօրյա դասավանդման պատասխանատուն է՝ Տիկին Տիրուհին հուզված պատմում էր իր աշխատանքի մասին ու մեզ էլ հուզեց: Մենք պատմեցինք կրթահամալիրի մասին, խոսեցինք խնդիրների լուծման ճանապարհների, մեթոդների, հնարավոր համատեղ անելիքների մասին: Նրա հետ պայմանավորվեցինք հանդիպումներ կազմակերպել մեր փոքրիկների երգչախմբի հետ և երգ ու պարի ընդհանուր պարապմունք անցկացնել միասին: Եթե սկզբում փոքրիկը ձեռքս բռնել հարցնում էր. «Ի՞նչ եք մեզ բերել», հիմա ականջիս շշնջաց. «Իլի կգա՞ս ինձ մոտ»: «Կգա՛մ, իհարկե կգամ»

Պետք է նաև գրքո՛վ զինենք մեր բանակը

«Դասարան անիվների վրա» նախագիծը այս անգամ էլ մեզ տարավ ԶՈւ թիկունքի զորամաս: Նախնական պայմանավորվածության համաձայն մեր փոքր խումբը զինվորականին վայել ճշտապահությամբ ճանապարհ ընկավ: Մեզ հետ գրքերի մի քանի կապոց էինք վերցրել և փոխգնդապետ Ռաֆայել Մեսրոպյանի ուղեկցությամբ բարեհաջող տեղ հասանք: Մեզ դիմավորեց զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Հրայր Վարդանյանը՝ շատ հանգիստ, զուսպ և սիրալիր ժպիտով: Միանգամից աշխուժացած տղաները չէին համբերում ամեն ինչ տեսնել ու հարցերի տարափ տեղացին նրա վրա: Բոլոր հարցերին համբերատար ու հակիրճ պատասխաններ ստանալով մնում էր միայն ուշադիր լսել ու տեսնել:

Ինձ ամենից շատ հետաքրքրում էր զորամասի գրադարանը, որը գտնվում էր ակումբի տարածքում: Այստեղ , դահլիճի ու հանգստի սրահի հետ տեղ էր գտել փոքրիկ, հաճելի, լուսավոր մի սենյակ, որտեղ գրադարակներում շատ յուրօրինակ ձևով շարված էին գրքեր ու լրագրեր: Երևում էր, որ գրադարանում գեղեցկության ու կարգապահության զգացումով կին էաշխատում, սակայն պակասում էր գրադարանավարի մասնագիտական մոտեցումը: Պարոն Վարդանյանը պարզաբանեց, որ զորամասերի մեծ մասում հատուկ գրադարանային կրթություն ունեցող գրադարանավարներ չեն աշխատում, բայց Պաշտպանության նախարարությունը ծրագրում է հատուկ ուշադրության կենտրոնում պահել գրադարանները, վերակազմավորելով ու հագեցնելով դրանք ժամանակակից պահանջներին համապատասխան: Ես կրթահամալիրի պատրաստակմությունը հաղորդեցի գրադարանավարների համապատասխան վերապատրաստումն իրականացնելու «Տիգրան Հայրապետյան» գրադարանի բազմափորձ մասնագետների կողմից, հավելելով, որ աշխարհում արդեն բավականին առաջ անցած թվայն գրադարանները կարող են հասանելի դառնալ և համակարգչի օգտագործումը դարձնել նպատակային: Գրադարանից հետո մի փոքր շրջեցինք տարածքում: Տղաները շատ ոգևորվեցին, երբ պարոն Վարդանյանը հայտնեց, որ AK-74-ի ցուցադրում և մասնակի քանդման ու հավաքման ուսուցում կլինի: Այսպես ծանոթացանք կապիտան Վհագն Հարությունյանի հետ: Առանձին պիտի խոսեմ այդ իրական, մարդկային, կիրթ ու զուսպ, համբերատար ու պրոֆեսիոնալ մարդու մասին: Նրա գլխավորությամբ տղաները այնքան շուտ ընկալեցին զենքի կառուցվածքի ու կիրառման մասին այդ դաս-ծանոթությունը, որ գործնականում ոչ մի անհասկանալի մաս չմնաց: Արմանը ինչպես միշտ ամեն ինչ ձեռքով փորձեց: Մինչ տղաները փոխգնդապետ Մեսրոպյանի հետ զենքի հետ էին ծանոթանում, մենք մի փոքր զրույց ունեցանք պարոն կապիտանի հետ: Իմ այն հարցին, թե հնարավորությունն օգտագործելով ի՞նչ կփոխանցեր նա դպրոցներին ապագա զինվորներին ուսուցանելու և պատրաստելու գործում: Նա միայն մի բան կարևորեց. «Ինչքան կարող եք լավ սովորեք, տղերք…»

Լիանա Տեր-Պողոսյան

Աղբյուրը՝