Թումանյանական օրերի ամփոփում

img_2745_1   Մարտի 13-ին՝ Հիմնական դպրոցի  ընթերցասրահում, հյուրընկալվել էին կրթահամալիրի ընթերցավարներն իրենց փոքր խմբերով՝ տիկին Նոնայի գլխավորությամբ:Այս անգամ առիթը թումանյանական օրերի ամփոփումն էր:

Ուսումնասիրելով դասավանդողների բլոգները՝ տեսա, որ թումանյանական օրերի շրջանակներում ստեղծել էին բազմաթիվ հետաքրքիր աշխատանքներ՝ էլեկտրոնային գրքեր, ֆիլմեր:Որոշեցի ստեղծել ուսումնական  խաղերի փաթեթ, որով կտեսնեինք, թե որքանով են ընկալել և ինչ գիտելիքներ են ձեռք բերել   սվորողները թումանյանական օրերին՝   իրենց և իրենց ընկերների կողմից ստեղծված աշխատանքներից:Այս ամենի կողքին նկատեցի նաև, որ Թումանյանի ստեղծագործություններից  շատ քիչ նյութեր կան անգլերեն լե

Շարունակել կարդալ “Թումանյանական օրերի ամփոփում”

Ընթերցողի անօտարելի իրավունքը

d.pennak                                                         Հատված «Որպես վեպ» էսսեից

3. Մինչև վերջ չկարդալու իրավունք

Երեսունվեց հազար լրիվ հիմնավոր պատճառ կա, որպեսզի անավարտ թողնես վեպը` արդեն վերջացրած լինելու զգացողությունը, չգրավող սյուժեն, հեղինակի տհաճ մտքերը, որոնք նյարդայնացնում են կամ ընդհակառակը՝ հեղինակային ոճի իսպառ բացակայությունը, որն անհնար է դարձնում ընթերցանությունը: Ավելորդ է թվարկել մնացած 35995  պատճառները, որոնց շարքում կարելի է հիշել ատամնացավը, ղեկավարության կողմից տրված նկատողությունը:

Գիրքն ընկնո՞ւմ է ձեռքիցդ: Շարունակել կարդալ “Ընթերցողի անօտարելի իրավունքը”

«Ժամանակակից սեբաստացիները. Ճանաչում ենք» նախագծի ևս մեկ հանդիպումն արդեն կայացած

DSCN0276_0

Մինչ հանդիպումը, նախագծային աշխատանքից չշեղվելու համար աստիճանաբար եկանք հան

դիպման օրվան: Նախ ,փոքրիկ ֆիլմիմիջոցով, հնարավորություն տվեցինք գուշակելու մեր հյուրին: Չկա գեթ մեկ մարդ ՝ սովորող, դասավանդող, ծնող ով չճանաչի նրան, քանի որ  կարող եք չճանաչել ձեր երկրի նախագահին, բայց չճանաչել Աիդա Պետրոսյանին ՝ դուք պարզապես չեք կարող:

Հաջորդ քայլը ՝ մեդիափաթեթի ստեղծում:

Աիդա Պետրոսյան՝ բազմաշակերտ դասավանդող: Ցավոք  բոլորին, ում դասավանդել է տիկին Աիդան, հրավիրելն անհնար էր, բայց այն երջանիկ աշակերտներն էլ՝ Տաթև Բլեյան, Արևիկ Ներսիսյան, Լուսինե Բուշ, որ ներկա էին, շատ հետաքրքիր ու բովանդակալից դարձրին հանդիպումը՝ տեղափոխելով ներկաներին և իրենց սիրելի ուսուցչին հին ու բարի ժամանակներ: 

Հրաշալի գործընկեր ու ընկեր է տիկին Աիդան, այդ մասին վկայում են նրա ընկերների խոսքերը և ամենաանսպասելի բացահայտումները:

Տիկնիկ տիկին Աիդա, ահա այսպիսին է նա մեզ բոլորիս համար: Հանդիպման մի մասն էլ ամբողջացավ անակնկալ տեսանյութերով ՝ 1. 2.3.:

Շրխկան առաջին դասարանցիները ևս  անակնկալ ունեին ՝ բանաստեղծություններ և երգ հենց տիկին Աիդայի հեղինակած «Ոսկեփորիկ» գրքից:

Նախագիծը ևս մեկ հնարավորություն է ճանաչելու և նորովի բացահայտելու նրանց ՝  մեր կողքին ապրող, մեզ ժամանակակից սեբաստացիներին

DSCN0244

Աղբյունը՝  http://b4.mskh.am/node/8372

Հետադարձ հայացք

Որպես նախաբան պիտի ասեմ, որ․․․․

Ըստ անալիտիկ հոգեբանության հիմնադիր Գ․ Յունգի տեսության մարդու անձնային աճի ուղին սպիրալաձև է, և մարդն անընդհատ վերադառնում է նույն կենսական հարցադրումներին, բայց յուրաքանչյուր պտույտի ժամանակ նա հայտնվում է ավելի բարձր մակարդակի վրա։ Եթե սա տեղափոխենք ու պրոեկտենք հանրության վրա, պիտի համարձակվեմ նկատել, որ մինչև վերջին՝ 100-150 տարին սկիզբ առած գործընթացները, մարդկությունը (գոնե Արևելքում) հենց այսպես էլ անցել է իր ճանապարհը (մեզ համար միջնադարը բոլորովին էլ խավար չէր)։ Շարունակել կարդալ “Հետադարձ հայացք”

Ինչպե՞ս կարդալ գրքեր. Թարգմանություն. մաս 1

Մաս 1. Ընթերցանությունն ինչպես գործունեություն.
Գլուխ 1. Հասարակ ընթերցողին

Mortimer_Adler

Մաս 1. Ընթերցանությունը՝ որպես գործունեություն

Գլուխ 1. Սովորական  ընթերցողին

Այս գիրքն այն ընթերցողների համար է, ովքեր չեն կարողանում կարդալ: Գիտեմ, այնքան էլ բարեկիրթ չի հնչում, բայց ես ամենևին չէի ցանկանում Ձեզ վիրավորել: Իմ պնդումը գուցե հակասական թվա, չնայած ոչ մի հակասություն այստեղ չկա:
Այդպիսի տպավորություն կարող է ստեղծվել «ընթերցանություն» բառի բազմիմաստության և մեկնաբանությունների պատճառով: Նա, ով կարդաց այս տողերը, անխոս, կարող է կարդալ այս բառի որոշակի իմաստով: Դուք երևի արդեն հասկացաք, ինչ  նկատի ունեմ: Գիրքը ուղղված է նրանց, ովքեր «ընթերցանություն» բառի  նշանակություններից միայն մեկով են կարողանում կարդալ: Գոյություն ունեն ընթերցանության բազմաթիվ տեսակներ և այդ կարողության տարբեր մակարդակներ: Այդ պատճառով, եթե ասենք, որ գիրքը նախատեսված է միայն ավելի լավ կամ նոր ձևով կարդալ ցանկացողների համար, ապա հակասություն չի լինի: Ու՞մ է ուղղված այս գիրքը: Որպես օրինակ երկու ծայրահեղություններ բերեմ: Մեզանից ոմանք՝ փոքրիկ երեխաները, մտավոր հետամնաց մարդիկ և այլ անմեղսունակ արարածներ ընդհանրապես չեն կարողանում կարդալ: Բայց կան նաև ընթերցելու արվեստը վիրտուոզ տիրապետողներ. նրանք բոլոր հնարավոր միջոցներով կարողանում են կարդալ: Հեղինակներից շատերի համար նրանք ամենացանկալի ընթերցողներն են: Բայց մեր գրքում խոսքը կարդալու արվեստի մասին է և այն մասին, թե ինչպես սովորենք ավելի լավ կարդալ։ Այդ պատճառով այն դժվար թե հետաքրքրի նրանց, ովքեր արդեն մասնագիտացել են: Վերոնշյալ երկու բևեռների միջև մենք կգտնենք սովորական ընթերցողներին՝ մեզ, տառաճանաչ մարդկանց: Մենք արդեն գրագիտության ճանապարհին ենք: Մեզանից շատերը հասկանում են, որ ընթերցելու վարպետներ չեն: Դրա մասին կարելի է տարբեր կերպ իմանալ, բայց մեր անկարողությունը մենք ավելի ուժեղ ենք զգում, երբ գրեթե ֆիզիկապես է դժվար դառնում կարդալ որևէ բան, երբ այլ մարդ կարդացել է այդ նույն տեքստը և հասկանալ տվել՝ ինչքան շատ բան ենք բաց թողել կամ սխալ հասկացել դրանում: Եթե նման փորձ չեք ունեցել, եթե երբեք ընթերցելիս դժվարություններ կամ հիասթափություն չեք զգացել այն բանի համար, որ արդյունքը չի համապատասխանում վատնած ջանքերին, ապա չգիտեմ՝ ինչպես Ձեզ գրավեմ: Այնուամենայնիվ մեզանից շատերն են ընթերցանության ժամանակ այս կամ այն դժվարությունների հանդիպել՝ չհասկանալով՝ ինչի հետ գործ ունեն կամ ինչպես դրանք հաղթահարեն: Ենթադրում եմ՝ բանն այն է, որ շատերն ընթերցանությունը չեն համարում բարդ գործունեություն: Բայց կարդալու գործընացը, ինչպես յուրաքանչյուր այլ արվեստ, բաղկացած է տարբեր փուլերից, որոնցից յուրաքանչյուրում հնարավոր է կատարելագործել և հղկել կարողությունները: Մենք նույնիսկ չենք ենթադրում, որ գոյություն ունի ընթերցանության արվեստ՝ որպես այդպիսին: Մեզ ավելի հաճախ թվում է, թե կարդալու կարողությունը պարզ և բնական է, ինչպես տեսնել և խոսել կարողանալը: Իսկ այդպիսի կարողությունները ոչ ոք արվեստ չի կոչում:
Անցած ամառ, երբ աշխատում էի այս գրքի վրա, ինձ մի երիտասարդ հյուր եկավ: Նա իմացել էր՝ ինչի մասին եմ գրում, և խնդրեց ինձ բացատրել՝ ինչպես ավելի լավ կարդալ: Ընդ որում, իմ զրուցակիցը ակնկալում էր մի քանի նախադասությամբ պատասխան ստանալ և լուրջ հույսեր ուներ, որ ինչ-որ ոչ բարդ բաղադրատոմս իրեն անհապաղ կհասցնի հաջողության: Ես փորձեցի բացատրել, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Ընթերցանության տարբեր օրենքներ ուսումնասիրելու ու դրանց կիրառությունը ցուցադրելու համար ինձանից մի քանի տասնյակ էջեր պահանջվեցին: Ես պատմեցի, որ թենիս խաղալ սովորողների համար դասագրքի պես մի բան եմ գրում։ Սովորաբար այդպիսի ձեռնարկներում քննարկվում են տարբեր հարվածներ իրականացնելու տեխնիկան, դրանց կիրառման տարբերակները և հաջող խաղի ընդհանուր ռազմավարության մշակումը։ Կարդալու արվեստը հարկավոր է ներկայացնել նման կերպով:
Ամեն փուլի համար գույություն ունեն օրենքներ, որոնց պետք է հետևել յուրաքանչյուր գիրք ընթերցելիս: Շարունակել կարդալ “Ինչպե՞ս կարդալ գրքեր. Թարգմանություն. մաս 1”

Մարիետ Սիմոնյանի ներդրումը հեղինակային մանկավարժության ծրագրերի ստեղծման գործում

Այսօր Մեդիադահլիճում «Ժամանակակից սեբաստացիները. Ճանաչո՞ւմ եք…»  նախագծի հյուրը Մարիետ Սիմոնյանն էր: Մանկավարժ, բազմաթիվ գրքերի, հոդվածների, թարգմունությունների հեղինակ, Դպիր ամսագրի խմբագիր Մարիետ Սիմոնյանի ներդրումը մեծ է հեղինակային մանկավարժության ծրագրերի ստեղծման գործում:

Կրթահամալիրի տարբեր դպրոցներից սովորողներ, դասավանդողներ, նախկին ուսանողներէին եկել այդ հանդիպմանը:

Դիլիջանից եկած ուսանողական ընկերուհին իր գալուստովանակնկալ մատուցեց

Մարիետին: Անկեղծ ու ջերմ  երկխոսություններում նորբացահայտումներ եղան:

Մարիետը մանկավարժական փորձառությունն անցկացրել էր  3-րդ դասարանում, դասվար՝Գոհար Քալանթարյանի մոտ: «Ես նրանից շատ բան եմ սովորել»,- խոստովանում է նա:

Հիշեցին դիպվածներ այդ տարիներից:

p1060582Արևիկ Ներսիսյանն էլ ներկայացնելով իր պատրաստած  տեսանյութը՝ չմոռացավ ասել, թեորքան հոգատար մայր  է Մարիետը:

Նոր ռադիոն ներկայացրեց իր հարցազրույցը  Մարիետի ուսանողների հետ: Այն շատսրտամոտ էր և բավական հիշողություններ արթնացնող:Իսկ Հակոբյան Էրիկի ջութակիմեղեդիները լցրեցին ամբողջ դահլիճը և հուզեցին ներկաներին: Սա էլ շնորհավորանք էրայդ առիթով: Հանդիպումն ավարտվեց Թումանյանի «Գանձեր ունեմ..»  բանաստեղծության խմբային կատարումով:  Տեսանյութը՝ Գայանե Գասպարյանի բլոգում

Մարիետ Սիմոնյան: Մեդիափաթեթ

Մորտիմեր Ադլեր

Image Նախորդ գլուխներում ես հայտնել եմ սեփական կարծիքս դպրոցական համակարգի մասին, որը կարելի է հերյուրանք համարել, եթե այն չլիներ բացարձակ արդարացի և օբյեկտիվ: Իմ կարծիքը դա խիստ դատապարտումն է մանկավարժների, որոնք չարաշահել են հասարակության վստահությունը, չնայած այս գլուխը կարող է ընթերցանության ուսուցանման մասին հիմնական թեմայից հեռու թվալ, ես պետք է բացատրեմ իրավիճակը, որում հայտնվել ենք մենք և մեր երեխաները: Մեզ դարձնում են կրթված, բայց անգրագետ: Շարունակել կարդալ “Մորտիմեր Ադլեր”

«Ձոն» տեխնոլոգիական հանրակրթության ստուգատես

p1110333

Մարտի 3-ին `      Բարեգործի օր. բարեգործության նախագծերի մեկնարկ.

  • Ժամանակակից արվեստի բաց արխիվ-ֆոնդ. համակարգողներ Գրիգոր Խաչատրյան , Լուսինե Մանուկյան
  • Սեբաստիա մարզահալիր. Արման Երանոսյան, Արտյոմ Խաչատրյան

Մարտի 4-ին՝ մարզական շքերթ նախակրթարանում և «Իմացումի հրճվանք» ծրագրով. նախակրթարաններ, 1-2-րդ և 3-4-րդ դասարաններ

Մարտի 5-ին՝ 4-6-րդ դասարանցիների և մանկավարժական աշխատողների մարզական ստուգատես

Մարտի 6-ին՝ ժամը` 11:00-12:00. 7-12-րդ դասարանցիների ակումբային, մարզական աշխատանքների ստուգատես . ակումբների ղեկավարներ

Մարտի 7-ին՝ համերգ «Ձոն». համակարգող «Արշավականներ» ակումբ. նվիրատվության, շնորհավորանքի, ուշադրության ստուգատես. ցուցահանդես-վաճառք

Մարտի 13-ին՝ «Կարդում ենք» նախագիծը Երևանում

Մարտի 14-ին՝ համերգ «Կարդում ենք». համակարգող «ԱրտԲզզան» ռադիոակումբ.

Մարտի 21-ին՝ հաշվետվություն-համերգ. TVmskh ակումբ

Ապրիլի 4-ին՝ համերգ «Ձոն կնոջը»

«Սեբաստացիներ» երգչախումբ

Ավագ դպրոցի երգչախումբ

Մանկական երգչախումբ

Ապրիլի 7-ին՝ այգում «Ջան, մայրիկ ջան, տես» տոնախմբություն

Աղբյուրը՝