Նորից Հայ-Թուրքական հարաբերությունների մասին

     

Մայիսի 28-ին Հայ Գիրք գրախանութում կայացավ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ» թեմայով քննարկում, որի բանախոսն էր Սիվիլնեթի փորձագետ, լրագրող-հետազոտող Թաթուլ Հակոբյանը: Գրախանութում ներկայացվեց նաև Թ. Հակոբյանի «Հայերը և Թուրքերը» գիրքը: Հանդիպման ընթացքում բանախոսը անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին: Քննարկմանը մասնակցում էին Երևանի Պետական Համալսարանի մի խումբ ուսանողներ, թարգմանիչներ և ես՝ գրադարանի աղջիկս: Շարունակել կարդալ “Նորից Հայ-Թուրքական հարաբերությունների մասին”

«Թլպատվածները»․ շնորհանդես Էդիթ Պրինտ հրատարակչությունում

Օրերս «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ և ջանքերով կայացավ «Թլպատվածները» գրքի երկրորդ մասի շնորհանդեսը, որին հրատարակչության հրավերով մասնակցում էինք նաև մենք՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ներկայացուցիչներս` ես և քոլեջի ընթերցավար Լիլիթ Հարությունյանը։ Հանդիպմանը ներկա էին մտավորականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հեղինակ Հակոբ Սողոմոնյանը և նրա մտերիմները։  Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես սովորոբար անցնում են նման հանդիպումները․ ֆուրշետ, խմիչք, ճառեր ․․․ Շարունակել կարդալ “«Թլպատվածները»․ շնորհանդես Էդիթ Պրինտ հրատարակչությունում”

Ընթերցանության, ժամանակավրեպ Թումանյանի ու նման բաների մասին

598694983983 Ընթերցանությունը նախընտրանք է, շատ անհատական ու յուրահատուկ։ Բայց սա վերաբերում է մեծերին, ովքեր որևէ ազդեցությամբ կամ, եթե այդպես հնարավոր է, առանց կողմնակի ազդեցության արդեն ձևավորել են ընթերցանության իրենց մշակույթը կամ հրաժարվել դրանից մեկընդմիշտ։  Իսկ դպրոցի դերն այդ մշակույթը ձևավորելում ո՞րն է, ունի՞ դպրոցը դեր այդտեղ։
Նման մտքերը գլուխս չէին պաշարի, եթե չլիներ գործընկերոջս այս հոդվածը։

Ուրեմն՝ Թումանյան։

Հետաքրքիր է, եթե առաջարկում ենք ծանոթանալ Թումանյանի պոեմներին, ու սովորողը, ասենք, կարդում է «Անուշը»։ Ի՞նչ է տեսնում էստեղ 14-15 տարեկան երեխան։ Որպես կանոն, նախ և առաջ տեսնում են սյուժեն՝ սիրում էին իրար, եղբոր հետ խնդիրներ ծագեցին, փախավ, սիրածի եղբայրը սպանեց… Ու սկսում է հիմնավորել՝ ժամանակավրեպ է, որովհետև ո՞վ է հիմա մարդ սպանում մի ստից բանի համար, տաղտկալի է, որովհետև գյուղի լեզվով է գրում, անկապ է, որովհետև երկար-բարակ էլ ջանգյուլում է նկարագրում, էլ հարսանիք, էլ թաղում։ Կարող էր երկու-երեք նախադասությամբ գրել պրծնել։

Սա կարծիք է։ Սա կարծիք է սովորողի, ով իր թափած ջանքի համար վրեժ է լուծում հեղինակից։ Շարունակել կարդալ “Ընթերցանության, ժամանակավրեպ Թումանյանի ու նման բաների մասին”

Ընթերցանությունը քո իրավունքն է ու ճանաչողության իրական հնարավորությունը․․․

Այն, ինչ իրոք թաքնվում է գրքի հենց սրտում՝ սրբություն սրբոցը, կարելի է քննարկել ու տեսնել այն բանից հետո միայն, երբ հաղթահարված է առաջին շերտը, երբ պատումը կեղևազրկված է: Խորքային իմաստը կարող է միանգամից չհայտնաբերվել. այն կարող է քեզ սպասել նախասրահում կամ վերջում` դուռը փակելուց հետո։ 
Հարուկի Մուրակամի

Ընթերցանության, դրա կարևորության ու կազմակերպման մասին շատ ենք գրել, քննարկել, սակայն աշխատանքն անընդհատ է, ասելիքը՝ նույնպես։ Հավաքից հավաք ուզում եմ ամփոփում անել։

Առաջարկում եմ ևս մեկ անգամ ընթերցել Հասմիկ Ղազարյանի «Համաշխարհային գրականության փունջը՝ երկու ամսում», Մորտիմեր Ադլերի՝ «Ինչպես կարդալ գրքեր» գրքից հատված, ընթերցանության նախագծերի մասին իմ հոդվածներից՝ «Կրկին ընթերցանության նախագծերի մասին»«Իսկ ինչո՞ւ կարդանք»։ Վերընթերցենք, ամփոփենք ու նորից անդրադառնանք ընթերցանության իրավունքին ու դրա կազմակերպմանը։ Շարունակել կարդալ “Ընթերցանությունը քո իրավունքն է ու ճանաչողության իրական հնարավորությունը․․․”

Ինչ ասել է՝ լավ գիրք

Nur+գիրք

«Յուրաքանչյուր լավ գրքի աներկբայելի հատկանիշն է. որքան մարդ մեծանում է, այնքան այն ավելի շատ է դուր գալիս»
Լիխտենբերգ

Լավ գիրք, լավ ստեղծագործություն…. Երեխաներին պետք է միայն լավը տալ։ Պետք է ճաշակ զարգացնել…. Բայց ի՞նչ ասել է լավ գիրք։

Ստեղծագործությունների՝ քննադատների վերլուծություններին եթե հավատանք, արժեքավոր է գրքի սյուժեն, որը, լավ կլինի, սրընթաց, աշխույժ լինի։ Հերոսներն այնպես կերտված լինեն, որ ընթերցողը նրանց ապրումներին հաղորդակից դառնա, հերոսներն իրենք արտակարգ մի բան լինեն. զարմանալի, հիանալի՝ անհատականություններ լինեն, տեքստը խորք՝ ասելիք ունենա, ճանաչողական լինի ու էլ չգիտեմ՝ ինչ։ Շարունակել կարդալ “Ինչ ասել է՝ լավ գիրք”

Անգլերեն-հայերեն մասնագիտական բառարան: Կար ու ձև

kar bararan

Ե.: «Քոլեջ Արհեստների» ավագ դպրոց.-2014, 26 էջ

Նախագծի հեղինակ՝ Անահիտ Մելքոնյան
Համակարգող՝ Լիլիթ Հարությունյան

Թարգմանությունը՝ կարի մոդելավորման մասնագիտության սովորողների
Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի և համացանցի

Հայերեն-անգլերեն մասնագիտական բառարանը դպրոցում գործող արհեստներից Կարի մոդելավորման մասնագիտության վերաբերյալ է: Այն նախատեսված է Արհեստների ավագ դպրոցի սովորողների և բոլոր այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են տվյալ մասնագիտությամբ: Մեր ստեղծած մասնագիտական երկրորդ բառարանն է:

Աղբյուրը՝ 

Թանգարանների այցելուները սեբաստացու գլխարկներով

Մայիսի 17-ին, որպես շաբաթ օր, մեկնարկեց «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Այն հնարավորություն է տալիսհասարակության տարբեր խավերին տարաբնույթ նախագծերի միջոցով ծանոթացնել թանգարանային հավաքածուներին: Մենք ՝ ընթերցավարներս, գեղարվեստական գրքերի ակցիա-նվիրատվություն կազմակերպեցինք:  Անցորդները վերցնում էին իրենց նախընտրած գիրքը: Եղան մարդիկ, որ խնդրեցին դա կազմակերպել հեռավոր գյուղերում: Իսկ երբ տեղեկացան, որ մեր դպրոցի հեղինակային գրքերը հասել են ամենահեռավոր գյուղերը, շնորհակալություն հայտնեցին:Տարբեր վայրերում հանդիպեցինք նախկին սեբաստացիների և երիտասարդների, ովքեր արդեն իրենց երեխայի դպրոցի ընտրությունը կատարել էին: Տեղեկատվական թերթիկներն ու գլխարկները  երեկոյան մարդաշատ փողոցներում, այգիներում գտան իրենց տերերին:

Երվանդ Քոչարի թանգարան, Գաֆեսճյան թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարան… ամենուրեք նոր ծանոթություններ: Ինձ թվում է՝  յուրաքանչյուրի հոգում արթնացրինք փոքրիկ սեբաստացուն նորից ու նորից  տեսնելու, նրա հետ շփվելու ցանկություն: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին:

Աղբյուրը

Մուսան լեռան վրա

Մուսալեռ գյուղում անցավ մեր Մայիսյան հավաքի վերջին հանդիպումը: Ծանոթացանք դպրոցին, ներկայացրինք կրթահամալիրի բոլոր կառույցներն ու հատկապես նրա ուսումնական գործընթացում ՏՀՏ-ի օգտագործման ուղղությամբ կատարվող քայլերն ու հաջողությունները, փորձն ու հեռանկարները:       

Աղբյուրը՝ 

Նոր դպրոցին հյուր

Նոր դպրոցը իր հյուրընկալ դռներն էր բացել մեր առջև: Ներկայացվեցին բազմաթիվ հաջողված ու բազմազան նախագծեր՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթները, հեքիաթ ընկերոջը, ծառատունկը Ավագ դպրոց-վարժարանի հետ և ուրախ ճանապարհորդություններով զվարճալի ու գրավիչ մաթեմատիկան ու ֆիլմեր, ֆիլմեր…  Որպես գեղեցիկ վերջաբան՝ տիկին Երանուհին պատմեց ընթերցաասրահի մասին: Այս ուսումնական տարվա ընթացքում ընթերցասրահում ընթերցողների մի մեծ բանակ է հավաքվել: Սովորողները խնամում, հոգ են տանում գրքերին, նվիրում նորերը և ընթերցում: Գրքերի նվիրատվությամբ զբաղվում են ոչ միայն սովորողները, այլ նաև ծնողները, իսկ ընթերցասրահի հիմնական հաճախորդները գիրքը ընթերցելուց հետո նրա մասին պատմում են կայքում և խորհուրդ տալիս իրենց ընկերներին: Կենտրոնական գրադարանի կողմից Նոր դպրոցի ընթերցասրահն այդ օրը համալրվեց նոր գրքերով և երեխաները միահամուռ ձեռքն առան նոր ու գեղեցիկ գրքերը և համոզված եմ, որ դրանք էլ դարակին երկար դրված չեն մնա: 

   

Աղբյուրը՝  

Շատ մոտիկ, բայց և այնքան հեռու

Երեկ մի շարք սովորողների և դասավանդողների հետ միասին ուղևորվեցինք Ջրարբի կամ Ջրառատ գյուղի դպրոցը կլոր սեղանի, մեզ հետ տարել էին նվեր գրքեր, տեղեկատվական թերթիկներ և mskh գլխարկներ: Օրը արևոտ էր, ճանապարհը` սահուն: Դպրոցի շենքը նախկինում մանկապարտեզ էր եղել, շատ հին շինություն էր, որտեղ անգամ վարդակ չկար: Բաժանեցինք մեր տեղեկատվական թերթիկները, մանրամասն պատմեցինք, ներկայացրեցինք կրթահամալիրը, «Քոլեջ Արհեսների ավագ դպրոցը»:  Նվիրեցինք գրքերը, mskh գլխարկները, որոնց համար շատ էին ուրախացել սովորողները: Դրպոցում մեր առաքելությունը ավարտելուց հետո ուղևորվեցինք ընկեր  Արտյոմի սանիկների տուն, որտեղ մեզ շատ ջերմ ընդունեցին, ցույց տվեցին իրեց ջերմոցները, կենդանիներին, շատ ուրախ, ջերմ, գեղեցիկ միջավայր էր: Հանգստանալուց հետո ուղևորվեցինք Մարգարայի  ուղեկալ, որտեղ սահմանը պաշտպանում են պայմանագրային զինծառայողները: Լինել մեր պապերի երկրում այդքան մոտ, բայց միառժամանակ շատ հեռու: Մոտից տեսնելով Արաքս գետը, Արարատը, որի գագաթը ձյունապատ էր և մտել  ամպերի մեջ: Տեսնել այդ ամենը, տեսնել ցանկապատ դուռը, որից մի քայլ այն կողմ մեր Արաքսն է, Արարատը, և մեր քաղաքները սիրտդ սկսում է ավելի արագ բաբախել, բայց և այնպես չի կարելի քայլ անել, որովհետև պետական սահման է, և թուրք զինված զինվորները քեզ սպասում են մյուս կողմում: Տեսանք նաև թե ինչ լավ պայմաններում են ապրում մեր պայմանագրային զինվորականները, ովքեր պահպանում են մեր սահմանը: Ծանոթացանք նաև Տարզանի հետ, ով վարժեցրած զինվորական շուն էր: Բոլորս հիացած էինք նրանով: 

Լիլիթ Հարությունյան

        IMG_2111 IMG_2115 IMG_2116

Աղբյուրը՝