Գրքի տոն ուսումնական հաստատությունում

Մեր ընթերցասրահը հետաքրքիր և նոր գրքերով հարստացնելու համար, մենք` դպրոցի սովորողներս,որոշեցինք գումար հավաքել, և ով ինչքան կարող էր ամեն օր գումար էր գցում մեր փոքրիկ արկղիկի մեջ:Իրենց ներդրումը ունեցան նաև տ.Մարին,տ.Նոնան, դպրոցի ուսուցիչները: Այսպիսով <<Գրքի տոն ուսումնական հաստատությունում>> նախագծի շրջանակներում, ապրիլի 15-ին մի խումբ դասընկերների, մեր ընթերցավար ընկեր Մարինեի հետ այցելեցինք մայր դպրոց և այդ գումարով գնեցինք երկու նոր գիրք` <<Թոմ Սոյերի արկածները>> և  <<Փիթեր Փենը Քենսինգթոնի այգիներում>>: Մենք շատ ուրախ ենք,որ մեր ներդրումը ունեցանք մեր ընթերցասրահի հարստացման գործում:

Մեր արկղիկը գոյություն ունի, նշանակում է` մենք չենք դադարել կարդալ և մտածել նոր գրքեր ձեռք բերելու մասին:

Մարինե Մարտիրոսյան

 Աղբյուրը՝

Գրքի տոն կրթահամալիրում

This slideshow requires JavaScript.

Ապրիլի 14-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Գրքի տոն» էր: Իսկական գրքաշատ հրավառություն՝ լի անակնկալներով, բեմադրություններով, հաղթանակներով, մրցանակներով: Գրքի տոնին մասնակցում էին  միանգամից երեք հրատարակչություններ՝ 1.«Էդիթ Պրինտ» 2.«Զանգակ» 3.«Անտարես», նրանք ներկայանում էին նոր ու հետաքրքիր գրքերով: Գրքերը կրթահամալիրի դասավանդողի, սովորողի համար  մատչելի գներով էին ներկայացված:  «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը նվերներ  հանձնեց  «Աշխարհի իմաստուն հեքիաթները» մրցույթիհաղթողներին, որոնք արժանացան հատուկ մրցանակ գրքերի: Այդ մրցույթում Դպրոց պարտեզը  ունեցավ  երկու մրցանակ, որին արժանացան իրենց իմաստուն հեքիաթների էլէկտրոնային գրքերով ՝1. Արմինե Աբրահամյան և իմաստունիկներ   2.Իմաստունիկներ և Տաթև Ավետիսյան: Առիթ ունեցանք նաև ներկայացում դիտելու: Թատրոնի խումբը՝ Քնարիկ Ներսիսյանի ղեկավարությամբ, «Աշխարհի իմաստուն հեքիաթները» գրքից երկու իմաստուն հեքիաթ էին բեմադրել՝ իտալական «Ի՞նչն է ավելի կարևոր» և ֆրանսիական «Կտցահարված սիրտը» հեքիաթները: Աղբյուրը՝

Սոնա Փափազյան