Ընթերցանության խրախուսման մեթոդները կրտսեր դպրոցում

Ինչո՞ւ է գրքեր կարդալը լավ, ինչո՞ւ պետք է սովորողին հորդորել կարդալ:

Ինչպե՞ս  ընթերցանությունը կրտսեր դպրոցականի համար դարձնել հետաքրքիր:

Ելնելով այն կարճ ուսումնական փորձառությունից, որ բախտ եմ ունեցել անցնել կրտսեր դպրոցականների շրջանում` պետք է ասեմ, որ ցանկացած ուսումնական գործունեություն, որտեղ  բացակայում է խաղը,  սովորողի համար դառնում է անհետաքրքիր, ժամանակի աննպատակ վատնում:
Նախ սկսենք նրանից, որ մարդը միշտ է խաղում, իր ողջ կյանքի ընթացքում, թեպետ կարծում է, թե հասուն տարիքում էլ չի խաղում, գործում է հավասարակշռված, բայց, ի վերջո, խաղը երբեք չի դադարում, ուղղակի փոխվում է մեկ այլ տեսակի:
Փնտրում ես՝ ի՞նչ կապ կա խաղի և ընթերցանության միջև. կապ կա, այն էլ  շատ ուղիղ: Եկեք երկու հարց քննարկենք.
Ո՞ր գրքերն ենք մենք հիշում տարիներ անց: Հիշում ենք այն գրքերը,  որոնց մեջ մենք մեր տեսակն ենք գտել կամ երազանքները, վախերն ենք հաղթահարել, եթե գիրքը իր բովանդակությամբ չի համապատասխանում ո՛չ մեր ներկային, ո՛չ հեռավոր ապագայի երազանքներին, ձգտումներին  և ո՛չ էլ մեր վախերին, չի տպավորվում մեր մեջ: Կարդում ես գիրքը ու մտնում ես կերպարի մեջ՝ ապրում նրա հույզերով, ուրախանում հաջողություններով: Թվում է ՝ հանգիստ ֆիզիկական վիճակում ենք, կարդում ենք նստած կամ պառկած, բայց միտքը թևածում է՝ ստիպելով կտրվել իրականությունից:
Խաղն ազատ հոգեվիճակ է: Երբ ուսումնական գործընթացի ժամանակ սովորողին ասում ես՝ դե եկեք հիմա խաղանք:  Ի՞նչ է անում նա, մի՞թե չի թռչկոտում, ուրախանում, կարծես իրեն ազատեցին  ծանր աշխատանքից, ուրեմն,  եթե գործ ունենք երեխայի հետ, պետք է  սկսել հենց նրա ազատությունից՝ խաղից:
Ընթերցավարի իմ աշխատանքն ստիպեց ինձ ավելի լուրջ վերաբերվել գրքերի ընտրությանն ու մատուցման ձևերին: Սկսեցի ուսումնասիրել իմ փոքրիկ սովորողների ցանկությունները, խոսում էի նրանց հետ իրենց երազանքներից, նկարում էինք, երևակայում, ինքներս էինք պատմություններ հորինում, հետո  պատմում էի նրանց, որ մեզ նման էլ կան մարդիկ, ովքեր ուրիշ երկրներում ուրիշ ժամանակներում են ապրել ու մեզ պես պատմություններ են գրել, և նրանք ոգևորված ուզում էին կարդալ այդ պամությունները: Ինչպես ցանկացած գործունեություն, այնպես էլ ընթերցանությունը, պետք է խթան դառնա կրտսեր դպրոցականի հոգեբանական աճի զարգացման գործում:
Ընթերցանության ժամանակ քննարկումներ էինք կազմակերպում. առանձնացնում կերպարները, երեխաները հիմնավորում էին, որ սիրում են այս կամ այն կերպարը, որովհետև նման է իր բարի հորաքրոջը, կամ իրենց բակի հոգատար տատիկին: Երեխան կարդում է ու մտքով հերոսներին մոտեցնում իր աշխարհին, նրան դուր է գալիս մտնել ուրիշի աշխարհը՝գտնել այնտեղ ծանոթ ու անծանոթ կերպարներ:
Որոնելը սովորողի մեծագույն կարողություններից է, որ օգնում է նրան զարգացնել իր մտավոր կարողությունները, երևակայել, բացահայտել:

4-րդ դասարանի սովորղների և դասվար Տաթև Մելքոնյանի հետ կազմեցինք թումանյանական օրերի ամփոփման նախագիծը, մշակեցի խաղերի փաթեթ, որով ամփոփեցինք յուրացրած գիտելիքները, նախագծի շրջանակներում համատեղ ուժերով բեմադրեցինք ստվերային թատրոն՝ հեքիաթների շիլափլավ, սյուժեն երևակայեցինք. ստեղծագործական աշխատանքի շուրջ ներգրավված էր ամբողջ դասարանը: Արդյունքում ունեցանք հրաշալի բեմադրություն, ոգևորված խաղ-վիկտորինայի հարցերից՝սովորողներն ամփոփեցին իրենց ձեռքբերած գիտելիքները:
Նույն կերպ և ամփոփեցինք աղայանական օրերը: Դասվար Սեդա Խաչատրյանի գլխավորությամբ  կազմեցինք աղայանական օրերի ամփոփման նախագիծը, մշակեցի խաղերի փաթեթ, սովորողները մեկ օրում դասվարի ղեկավարությամբ բեմադրեցին «Մանուկ խանը» ՝ ձեռքի տակ եղած իրերն իրենց հարմարեցնելով: Սա վկայությունն էր այն բանի, որ ուսումնական գործունեությունը պետք է և նպատակային է, երբ ուղղված է լինում սովորողի պահանջներին և հարմարեցվում է նրա առանձնահատկություններին՝ ստեղծական միտք, ակտիվ մասնակցությունև իրագործելու կարողություն:
Այս անգամ էլ ընթերցասրահը լի էր ակտիվ, կենսուրախ, ինքնավստահ ընթերցողներով, ովքեր խելացի պատասխաններով չէին զիջում մեկը մյուսին:
Հաճախ էի ընթերցասրահում  տեսնում «Ռենջերներով» ոգևորված  սովորողների, հենց այդտեղ էլ միտք ծնվեց ստեղծել մանկական այնպիսի կերպարներ, որոնք իրենց տեսքով կգրավեն սովորողին, կդառնան այլընտրանք, նրանց կհամախմբեն նպատակի շուրջ: Արդյունքում ծնվեց «Հեքիաթականչ» նախագիծը:  Այսօր ընթերցողը «Հեքիաթականչ» հաղորդման շնորհիվ ձեռք բերեց  երկու նոր ընկեր՝ Զանգակն ու Բամբակը, ովքեր պատմում են հեքիաթներ և շարունակությունը թողնում, որ սովորողը ստեղծագործի՝ գրելով պատմությունը կարծիքներ բաժնում:
Այսօր չեմ կարող ասել, որ «Ռենջերները» զիջել են իրենց տեղը , բայց հուսամ, որ մի օր դրան էլ կհասնեմ, սովորողներն այսօր ընթերցասրահ գալիս են սիրով , կարդում են, ուզում են, որ իրենց ստեղծագործությունները հնչեն հաղորդման ժամանակ:
Ընթերցասրահը դադարեց լոկ գրքերով բեռնված պահարաններ ու չորս պատեր լինելուց, տունը դարձավ ընթերցասրահ, բլոգը դարձավ ընթերցասրահ. այնտեղ, որտեղ կարդում ու ստեղծագործում ենք,  ընթերցասրահ է:

Մարինե Մարտիրոսյան

Աղբյուրը՝ 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.