Թանգարանների այցելուները սեբաստացու գլխարկներով

Մայիսի 17-ին, որպես շաբաթ օր, մեկնարկեց «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Այն հնարավորություն է տալիսհասարակության տարբեր խավերին տարաբնույթ նախագծերի միջոցով ծանոթացնել թանգարանային հավաքածուներին: Մենք ՝ ընթերցավարներս, գեղարվեստական գրքերի ակցիա-նվիրատվություն կազմակերպեցինք:  Անցորդները վերցնում էին իրենց նախընտրած գիրքը: Եղան մարդիկ, որ խնդրեցին դա կազմակերպել հեռավոր գյուղերում: Իսկ երբ տեղեկացան, որ մեր դպրոցի հեղինակային գրքերը հասել են ամենահեռավոր գյուղերը, շնորհակալություն հայտնեցին:Տարբեր վայրերում հանդիպեցինք նախկին սեբաստացիների և երիտասարդների, ովքեր արդեն իրենց երեխայի դպրոցի ընտրությունը կատարել էին: Տեղեկատվական թերթիկներն ու գլխարկները  երեկոյան մարդաշատ փողոցներում, այգիներում գտան իրենց տերերին:

Երվանդ Քոչարի թանգարան, Գաֆեսճյան թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարան… ամենուրեք նոր ծանոթություններ: Ինձ թվում է՝  յուրաքանչյուրի հոգում արթնացրինք փոքրիկ սեբաստացուն նորից ու նորից  տեսնելու, նրա հետ շփվելու ցանկություն: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին:

Աղբյուրը

Մուսան լեռան վրա

Մուսալեռ գյուղում անցավ մեր Մայիսյան հավաքի վերջին հանդիպումը: Ծանոթացանք դպրոցին, ներկայացրինք կրթահամալիրի բոլոր կառույցներն ու հատկապես նրա ուսումնական գործընթացում ՏՀՏ-ի օգտագործման ուղղությամբ կատարվող քայլերն ու հաջողությունները, փորձն ու հեռանկարները:       

Աղբյուրը՝ 

Նոր դպրոցին հյուր

Նոր դպրոցը իր հյուրընկալ դռներն էր բացել մեր առջև: Ներկայացվեցին բազմաթիվ հաջողված ու բազմազան նախագծեր՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթները, հեքիաթ ընկերոջը, ծառատունկը Ավագ դպրոց-վարժարանի հետ և ուրախ ճանապարհորդություններով զվարճալի ու գրավիչ մաթեմատիկան ու ֆիլմեր, ֆիլմեր…  Որպես գեղեցիկ վերջաբան՝ տիկին Երանուհին պատմեց ընթերցաասրահի մասին: Այս ուսումնական տարվա ընթացքում ընթերցասրահում ընթերցողների մի մեծ բանակ է հավաքվել: Սովորողները խնամում, հոգ են տանում գրքերին, նվիրում նորերը և ընթերցում: Գրքերի նվիրատվությամբ զբաղվում են ոչ միայն սովորողները, այլ նաև ծնողները, իսկ ընթերցասրահի հիմնական հաճախորդները գիրքը ընթերցելուց հետո նրա մասին պատմում են կայքում և խորհուրդ տալիս իրենց ընկերներին: Կենտրոնական գրադարանի կողմից Նոր դպրոցի ընթերցասրահն այդ օրը համալրվեց նոր գրքերով և երեխաները միահամուռ ձեռքն առան նոր ու գեղեցիկ գրքերը և համոզված եմ, որ դրանք էլ դարակին երկար դրված չեն մնա: 

   

Աղբյուրը՝  

Շատ մոտիկ, բայց և այնքան հեռու

Երեկ մի շարք սովորողների և դասավանդողների հետ միասին ուղևորվեցինք Ջրարբի կամ Ջրառատ գյուղի դպրոցը կլոր սեղանի, մեզ հետ տարել էին նվեր գրքեր, տեղեկատվական թերթիկներ և mskh գլխարկներ: Օրը արևոտ էր, ճանապարհը` սահուն: Դպրոցի շենքը նախկինում մանկապարտեզ էր եղել, շատ հին շինություն էր, որտեղ անգամ վարդակ չկար: Բաժանեցինք մեր տեղեկատվական թերթիկները, մանրամասն պատմեցինք, ներկայացրեցինք կրթահամալիրը, «Քոլեջ Արհեսների ավագ դպրոցը»:  Նվիրեցինք գրքերը, mskh գլխարկները, որոնց համար շատ էին ուրախացել սովորողները: Դրպոցում մեր առաքելությունը ավարտելուց հետո ուղևորվեցինք ընկեր  Արտյոմի սանիկների տուն, որտեղ մեզ շատ ջերմ ընդունեցին, ցույց տվեցին իրեց ջերմոցները, կենդանիներին, շատ ուրախ, ջերմ, գեղեցիկ միջավայր էր: Հանգստանալուց հետո ուղևորվեցինք Մարգարայի  ուղեկալ, որտեղ սահմանը պաշտպանում են պայմանագրային զինծառայողները: Լինել մեր պապերի երկրում այդքան մոտ, բայց միառժամանակ շատ հեռու: Մոտից տեսնելով Արաքս գետը, Արարատը, որի գագաթը ձյունապատ էր և մտել  ամպերի մեջ: Տեսնել այդ ամենը, տեսնել ցանկապատ դուռը, որից մի քայլ այն կողմ մեր Արաքսն է, Արարատը, և մեր քաղաքները սիրտդ սկսում է ավելի արագ բաբախել, բայց և այնպես չի կարելի քայլ անել, որովհետև պետական սահման է, և թուրք զինված զինվորները քեզ սպասում են մյուս կողմում: Տեսանք նաև թե ինչ լավ պայմաններում են ապրում մեր պայմանագրային զինվորականները, ովքեր պահպանում են մեր սահմանը: Ծանոթացանք նաև Տարզանի հետ, ով վարժեցրած զինվորական շուն էր: Բոլորս հիացած էինք նրանով: 

Լիլիթ Հարությունյան

        IMG_2111 IMG_2115 IMG_2116

Աղբյուրը՝ 

 

 

Թանգարանային գիշերն ու արևավառ սեբաստացիները

Այսօր՝ մայիսի 17-ին , ողջ աշխարհում, մասնավորապես Եվրոպայում, տոնում են թանգարանների օրը, և բոլոր թանգարանները մինչև ուշ երեկո բաց են և հյուրընկալ բոլորին: Միասին հանդիպելու, սելֆիախառը, գլխարկներով ու գրքերով զինված ֆլեշմոբ անելու, կրթահամալիրյան ազատությունն ու պայծառությունը տարածելու, մայիսյան հավաքի  ամփոփումը անելու սրանի՞ց էլ լավ առիթ, չէր էլ կարող լինել:

Առա՛ջ սեբաստացիներ, առա՛ջ ընթերցավարներ: Եղանք քաղաքի ամենահավես, «փոքրիկաշատ», «մեծիկաշատ» վայրերում, թանգարաններում: Եվ քիչ անց նկատեցիք՝ Երևանը  հագել էլ սեբաստացու հանդերձ՝ նարնջագույն գլխարկներ , տեղեկատվական թերթիկներ, գրքեր և ձուլվել է տոնին՝թանգարանների ֆոնին: Հրաշք օր, լավ լիցքեր, դրական մարդիկ, ժպտացող երեխաներ, հին սեբաստացիներ՝ մայրիկներ ու հայրիկներ, ովքեր տեսան, հիշեցին ու ցանկացան վերադառնալ, վերապրել իրենց կյանքի լավագույն տարիները: Մնացած խենթություններն ու էներգիան ՝ ֆոտոշարում. համեցեք :)))))))))))))

  

Աղբյուրը՝

 

Библиотекари в «Музейную ночь»

DSCF0121

Наша бибилиотека — это открытое и прозрачное пространство. У каждого, кто ни зайдет к нам, видя открытость и доступность фондов, возникает чувство добра и желание подарить свою личную библиотеку. Таким образом, в библиотеке школы собралось большое колличество художественных книг, которые или в очень большом колличестве, или, мягко говоря, в учебном заведении не будут читаться. И чтобы книги не стояли мертвым грузом на полках, библиотекари образовательного комплекса «Мхитар Себастаци» решили совместить мероприятие «Музейная ночь» с нашим себастацийским дарением книг и знакомством с новыми друзьями. Люди были приятно удивлены искренностью себастацийцев: как здорово дарить людям! Тут же завязывается беседа: и откуда вы такие? Из школы? Что это за школа? Жители и детским садиком интересовались (хорошо,что у нас есть школьные автобусы со всего города). А когда кто-то не проявлял  интерес, мы их фотографировали, дарили нашу кепочку с надписью mskh, буклет и говорили: вы можете себя увидеть на этом сайте. Они воодушевлялись. Может, заглянув на наш сайт, люди воочию убедятся, как интересно у нас.

Ну и, раздарив все, что взяли с собой, пообщавшись с людьми, мы отправились на экскурсию по музеям. Передвигаясь от музея к музею, было радостно видеть оранжевые огоньки кепочек mskh по всем улицам города. Такое впечатление, что себастацийци по всему городу. В общем, было здорово!

20140517_182841     DSCF0105   DSCF0133   DSCF0115   DSCF0113 DSCF0111 DSCF0112  20140517_183016 DSCF0134 DSCF0110

Нонна Григорян

Աղբյուրը՝