Այսօր՝ մայիսի 17-ին , ողջ աշխարհում, մասնավորապես Եվրոպայում, տոնում են թանգարանների օրը, և բոլոր թանգարանները մինչև ուշ երեկո բաց են և հյուրընկալ բոլորին: Միասին հանդիպելու, սելֆիախառը, գլխարկներով ու գրքերով զինված ֆլեշմոբ անելու, կրթահամալիրյան ազատությունն ու պայծառությունը տարածելու, մայիսյան հավաքի ամփոփումը անելու սրանի՞ց էլ լավ առիթ, չէր էլ կարող լինել:
Առա՛ջ սեբաստացիներ, առա՛ջ ընթերցավարներ: Եղանք քաղաքի ամենահավես, «փոքրիկաշատ», «մեծիկաշատ» վայրերում, թանգարաններում: Եվ քիչ անց նկատեցիք՝ Երևանը հագել էլ սեբաստացու հանդերձ՝ նարնջագույն գլխարկներ , տեղեկատվական թերթիկներ, գրքեր և ձուլվել է տոնին՝թանգարանների ֆոնին: Հրաշք օր, լավ լիցքեր, դրական մարդիկ, ժպտացող երեխաներ, հին սեբաստացիներ՝ մայրիկներ ու հայրիկներ, ովքեր տեսան, հիշեցին ու ցանկացան վերադառնալ, վերապրել իրենց կյանքի լավագույն տարիները: Մնացած խենթություններն ու էներգիան ՝ ֆոտոշարում. համեցեք :)))))))))))))