Մայիսի 17-ին, որպես շաբաթ օր, մեկնարկեց «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Այն հնարավորություն է տալիսհասարակության տարբեր խավերին տարաբնույթ նախագծերի միջոցով ծանոթացնել թանգարանային հավաքածուներին: Մենք ՝ ընթերցավարներս, գեղարվեստական գրքերի ակցիա-նվիրատվություն կազմակերպեցինք: Անցորդները վերցնում էին իրենց նախընտրած գիրքը: Եղան մարդիկ, որ խնդրեցին դա կազմակերպել հեռավոր գյուղերում: Իսկ երբ տեղեկացան, որ մեր դպրոցի հեղինակային գրքերը հասել են ամենահեռավոր գյուղերը, շնորհակալություն հայտնեցին:Տարբեր վայրերում հանդիպեցինք նախկին սեբաստացիների և երիտասարդների, ովքեր արդեն իրենց երեխայի դպրոցի ընտրությունը կատարել էին: Տեղեկատվական թերթիկներն ու գլխարկները երեկոյան մարդաշատ փողոցներում, այգիներում գտան իրենց տերերին:
Երվանդ Քոչարի թանգարան, Գաֆեսճյան թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարան… ամենուրեք նոր ծանոթություններ: Ինձ թվում է՝ յուրաքանչյուրի հոգում արթնացրինք փոքրիկ սեբաստացուն նորից ու նորից տեսնելու, նրա հետ շփվելու ցանկություն: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: