Շատ մոտիկ, բայց և այնքան հեռու

Երեկ մի շարք սովորողների և դասավանդողների հետ միասին ուղևորվեցինք Ջրարբի կամ Ջրառատ գյուղի դպրոցը կլոր սեղանի, մեզ հետ տարել էին նվեր գրքեր, տեղեկատվական թերթիկներ և mskh գլխարկներ: Օրը արևոտ էր, ճանապարհը` սահուն: Դպրոցի շենքը նախկինում մանկապարտեզ էր եղել, շատ հին շինություն էր, որտեղ անգամ վարդակ չկար: Բաժանեցինք մեր տեղեկատվական թերթիկները, մանրամասն պատմեցինք, ներկայացրեցինք կրթահամալիրը, «Քոլեջ Արհեսների ավագ դպրոցը»:  Նվիրեցինք գրքերը, mskh գլխարկները, որոնց համար շատ էին ուրախացել սովորողները: Դրպոցում մեր առաքելությունը ավարտելուց հետո ուղևորվեցինք ընկեր  Արտյոմի սանիկների տուն, որտեղ մեզ շատ ջերմ ընդունեցին, ցույց տվեցին իրեց ջերմոցները, կենդանիներին, շատ ուրախ, ջերմ, գեղեցիկ միջավայր էր: Հանգստանալուց հետո ուղևորվեցինք Մարգարայի  ուղեկալ, որտեղ սահմանը պաշտպանում են պայմանագրային զինծառայողները: Լինել մեր պապերի երկրում այդքան մոտ, բայց միառժամանակ շատ հեռու: Մոտից տեսնելով Արաքս գետը, Արարատը, որի գագաթը ձյունապատ էր և մտել  ամպերի մեջ: Տեսնել այդ ամենը, տեսնել ցանկապատ դուռը, որից մի քայլ այն կողմ մեր Արաքսն է, Արարատը, և մեր քաղաքները սիրտդ սկսում է ավելի արագ բաբախել, բայց և այնպես չի կարելի քայլ անել, որովհետև պետական սահման է, և թուրք զինված զինվորները քեզ սպասում են մյուս կողմում: Տեսանք նաև թե ինչ լավ պայմաններում են ապրում մեր պայմանագրային զինվորականները, ովքեր պահպանում են մեր սահմանը: Ծանոթացանք նաև Տարզանի հետ, ով վարժեցրած զինվորական շուն էր: Բոլորս հիացած էինք նրանով: 

Լիլիթ Հարությունյան

        IMG_2111 IMG_2115 IMG_2116

Աղբյուրը՝ 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.