Ընթերցանության, ժամանակավրեպ Թումանյանի ու նման բաների մասին

598694983983 Ընթերցանությունը նախընտրանք է, շատ անհատական ու յուրահատուկ։ Բայց սա վերաբերում է մեծերին, ովքեր որևէ ազդեցությամբ կամ, եթե այդպես հնարավոր է, առանց կողմնակի ազդեցության արդեն ձևավորել են ընթերցանության իրենց մշակույթը կամ հրաժարվել դրանից մեկընդմիշտ։  Իսկ դպրոցի դերն այդ մշակույթը ձևավորելում ո՞րն է, ունի՞ դպրոցը դեր այդտեղ։
Նման մտքերը գլուխս չէին պաշարի, եթե չլիներ գործընկերոջս այս հոդվածը։

Ուրեմն՝ Թումանյան։

Հետաքրքիր է, եթե առաջարկում ենք ծանոթանալ Թումանյանի պոեմներին, ու սովորողը, ասենք, կարդում է «Անուշը»։ Ի՞նչ է տեսնում էստեղ 14-15 տարեկան երեխան։ Որպես կանոն, նախ և առաջ տեսնում են սյուժեն՝ սիրում էին իրար, եղբոր հետ խնդիրներ ծագեցին, փախավ, սիրածի եղբայրը սպանեց… Ու սկսում է հիմնավորել՝ ժամանակավրեպ է, որովհետև ո՞վ է հիմա մարդ սպանում մի ստից բանի համար, տաղտկալի է, որովհետև գյուղի լեզվով է գրում, անկապ է, որովհետև երկար-բարակ էլ ջանգյուլում է նկարագրում, էլ հարսանիք, էլ թաղում։ Կարող էր երկու-երեք նախադասությամբ գրել պրծնել։

Սա կարծիք է։ Սա կարծիք է սովորողի, ով իր թափած ջանքի համար վրեժ է լուծում հեղինակից։ Շարունակել կարդալ “Ընթերցանության, ժամանակավրեպ Թումանյանի ու նման բաների մասին”

Ընթերցանությունը քո իրավունքն է ու ճանաչողության իրական հնարավորությունը․․․

Այն, ինչ իրոք թաքնվում է գրքի հենց սրտում՝ սրբություն սրբոցը, կարելի է քննարկել ու տեսնել այն բանից հետո միայն, երբ հաղթահարված է առաջին շերտը, երբ պատումը կեղևազրկված է: Խորքային իմաստը կարող է միանգամից չհայտնաբերվել. այն կարող է քեզ սպասել նախասրահում կամ վերջում` դուռը փակելուց հետո։ 
Հարուկի Մուրակամի

Ընթերցանության, դրա կարևորության ու կազմակերպման մասին շատ ենք գրել, քննարկել, սակայն աշխատանքն անընդհատ է, ասելիքը՝ նույնպես։ Հավաքից հավաք ուզում եմ ամփոփում անել։

Առաջարկում եմ ևս մեկ անգամ ընթերցել Հասմիկ Ղազարյանի «Համաշխարհային գրականության փունջը՝ երկու ամսում», Մորտիմեր Ադլերի՝ «Ինչպես կարդալ գրքեր» գրքից հատված, ընթերցանության նախագծերի մասին իմ հոդվածներից՝ «Կրկին ընթերցանության նախագծերի մասին»«Իսկ ինչո՞ւ կարդանք»։ Վերընթերցենք, ամփոփենք ու նորից անդրադառնանք ընթերցանության իրավունքին ու դրա կազմակերպմանը։ Շարունակել կարդալ “Ընթերցանությունը քո իրավունքն է ու ճանաչողության իրական հնարավորությունը․․․”