Նորից Հայ-Թուրքական հարաբերությունների մասին

     

Մայիսի 28-ին Հայ Գիրք գրախանութում կայացավ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ» թեմայով քննարկում, որի բանախոսն էր Սիվիլնեթի փորձագետ, լրագրող-հետազոտող Թաթուլ Հակոբյանը: Գրախանութում ներկայացվեց նաև Թ. Հակոբյանի «Հայերը և Թուրքերը» գիրքը: Հանդիպման ընթացքում բանախոսը անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին: Քննարկմանը մասնակցում էին Երևանի Պետական Համալսարանի մի խումբ ուսանողներ, թարգմանիչներ և ես՝ գրադարանի աղջիկս: Քննարկումը այնքան հետաքրքիր էր, որ հանդիպման մեկուկես ժամը շատ արագ ու աննկատ անցավ: Թաթուլ Հակոբյանը համառոտ ու մատչելի ներկայացրեց 1918 թվականից -առ այսօր ընկած ժամանակաշրջանում հայ-թուրքական հարաբերությունների վերելքն ու անկումը: Թեմային ծանոթանալուց հետո ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին: Հարցերը հիմնականում վերաբերում էին Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, հայ-թուրքական խճճված հարաբերությունների լուծմանը: Քննարկան արդյունքում հավաքվածներից շատերը, այդ թվում և ես, եկանք այն եզրահանգման, որ միակ ճիշտ ելքը Թուրքիայի հետ սահմանը բացելն է: Այն հարցիս, թե որոնք են հայ-թուրքական հարաբերությունների լավացման խոչընդոտները, Թ. Հակոբյանը պատասխանեց, որ երկուստեք առաջադրվող պահանջներն ու պայմանները թույլ չեն տալիս վերջ տալ այս անորոշ վիճակին: Թուրքիան պահանջում է Հայաստանին ճանաչել Կարսի պայմանագիրը և դադարեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, իսկ Հայաստանը՝ իր հերթին, բնականաբար, դեմ է վերոնիշյալ պահաջները ի կատար ածելուն: Բանախոսը նաև հավելեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բարելավելու մասին խոսելուց ու ելքեր փնտրելուց առաջ, անհրաժեշտ է նախևառաջ մտածել ներսում տիրող խնդիրների լուծման ու երկիրը կայունացնելու մասին: Վերջում հավելեմ, որ Թաթուլ Հակոբյանի լույս տեսած «Հայերը և Թուրքերը» գիրքը կարող եք գտնել գրախանութներում:

Նյութի Հեղինակ՝ Աննա Գսպոյան

Աղբյուրը՝ 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.