Ինչպե՞ս կարդալ գրքեր. Թարգմանություն, նախաբան

Նախաբան
— Դե, ի՞նչ, կարդացի՞ք գիրքը:
— Կարդացի, ձերդ գերազանցություն:
— Ինչի ՞մասին կարդացիք, սիրելի՛ս: Պատմեք:
— Մոռացել եմ, ձերդ գերազանցություն:
— Նշանակում է, դուք չեք կարդացել կամ անուշադիր եք եղել… Այդպես չի կարելի:

Ա.Պ. Չեխով

Эврика!  Մենք  չենք կարողանում ընթերցել: Թվում է, թե հարյուրամյա տարիների ընթացքում գիրքը գիտելիքի կարևոր գործիք է եղել մարդկության ձեռքին:
Հիշելով պատմությունը, թե ինչպես է այն տարածվել սեպագիր արձանագրությունների, կավե աղյուսների միջոցով, ինչպես է պայքարել իր գոյության համար, համոզվում ենք, թե որքան քիչ ենք գնահատում այն, ինչ ունենք:
Արդ ինդուստրիալ դարը նոր հնարավորություն ընձեռեց տեղեկատվության հայթայթման համար: Այժմ մեկը գրում է, մյուսը՝ ներբեռնում, հաջորդը արտատպում՝ ստանալով անկանոն գիտելիքներ: Նշանավոր ստեղծագործություններ ընթերցողն աստիճանաբար իր տեղը զիջում է ինֆորմացիա ձեռք բերող ընթերցողին, որը մտնելով որևէ տեքստ, առանց հապաղելու վերցնում է իրեն մեկնած սերմերը: Հայացքը սահեցնելով տեքստին՝ քաղելով մտքին ու հայացքներին համապատասխանող հատվածներ ու համարելով, գտել է ճշմարտությունը, անմիջապես դուրս գալիս: Ավա՜ղ, դա թափառող ճշմարտություն է: Այն, որպես տեսիլք շուտով հալչում է: Շարունակել կարդալ “Ինչպե՞ս կարդալ գրքեր. Թարգմանություն, նախաբան”

Ճամբարային տրամադրություններ

      

Այնքան եռուն է ճամբարային կյանքը: Ինչ չէինք հասցրել, արեցինք՝ ճանաչեցինք միմյանց, խաղացինք իրար հետ, երգեցինք, խոսեցինք կարևոր ու անկարևոր բաների մասին, է՜հ, հիմա նույնիսկ անկարևորը իր տեղն ունի: Ճամբարը իր թեթևությամբ է առանձնանում: Մենք մի ընտանիքի նման դարձանք, միասին ճամփա ընկնելը, միասին պաղպաղակ անուշ անելը, ֆիլմ դիտելն ու շախմատ խաղալը, ընթերցելն ու վերլուծելը մի՞թե ընտանիքին չէ հատուկ: Այս օրերին ապացուցվեց, որ ընթերցանությունը կարող է այնքան բազմազան լինել: Ես հեքիաթներ շատ եմ սիրում և համոզված եմ, որ բոլորն էլ իրենց հեքիաթն են կրում իրենց մեջ: Մանկությանը ինքը մի հեքիաթ է ու կարծես մի մեծ աշխարհ է հրաշքներով շրջապատված: Շարունակել կարդալ “Ճամբարային տրամադրություններ”

Ամառային ընթերցասրահում

          

Ճամբարային առօրյան բազմազան դարձնելու իմ և Հասմիկ Ղազարյանի փորձն այսօր բացօթյա ընթերցասրահն էր Մայր դպրոցի հարակից այգում: Յուրաքանչյուրիս ձեռքին մեր սիրելի գրողի գիրքն էր, իսկ մտքում՝ օրը հաճելի սկսելու ցանկությունը: Առավոտյան սառը օդը լցված էր թաց հողի բույրով, ծիտիկների երգով ու ծառերի սոսափյունով: Պոեզիան տեղավորեցինք կենտրոնում, շրջանաձև նստոտեցինք ու սկսեցինք. Թումանյան, Չարենց, Տերյան, Սևակ, Մեծարենց, Քուչակ: Պոեզիայի հոսքը մերթընդմերթ համեմվում էր երգով: Մի բուռ տիեզերք էր ընթերցավար Լիաննայի կատարած մի կտոր օրորոցայինն ու ծտերի ձայնակցությունները: Վերջում Շուշան Ազատյանը մեզ համար կատարեց մի հատված իր սևակյան թարգմանությունից: Շարունակելի…

Վահուհի Սիմոնյան

Աղբյուրը՝