Ինչպե՞ս կարդալ գրքեր. Թարգմանություն, նախաբան

Նախաբան
— Դե, ի՞նչ, կարդացի՞ք գիրքը:
— Կարդացի, ձերդ գերազանցություն:
— Ինչի ՞մասին կարդացիք, սիրելի՛ս: Պատմեք:
— Մոռացել եմ, ձերդ գերազանցություն:
— Նշանակում է, դուք չեք կարդացել կամ անուշադիր եք եղել… Այդպես չի կարելի:

Ա.Պ. Չեխով

Эврика!  Մենք  չենք կարողանում ընթերցել: Թվում է, թե հարյուրամյա տարիների ընթացքում գիրքը գիտելիքի կարևոր գործիք է եղել մարդկության ձեռքին:
Հիշելով պատմությունը, թե ինչպես է այն տարածվել սեպագիր արձանագրությունների, կավե աղյուսների միջոցով, ինչպես է պայքարել իր գոյության համար, համոզվում ենք, թե որքան քիչ ենք գնահատում այն, ինչ ունենք:
Արդ ինդուստրիալ դարը նոր հնարավորություն ընձեռեց տեղեկատվության հայթայթման համար: Այժմ մեկը գրում է, մյուսը՝ ներբեռնում, հաջորդը արտատպում՝ ստանալով անկանոն գիտելիքներ: Նշանավոր ստեղծագործություններ ընթերցողն աստիճանաբար իր տեղը զիջում է ինֆորմացիա ձեռք բերող ընթերցողին, որը մտնելով որևէ տեքստ, առանց հապաղելու վերցնում է իրեն մեկնած սերմերը: Հայացքը սահեցնելով տեքստին՝ քաղելով մտքին ու հայացքներին համապատասխանող հատվածներ ու համարելով, գտել է ճշմարտությունը, անմիջապես դուրս գալիս: Ավա՜ղ, դա թափառող ճշմարտություն է: Այն, որպես տեսիլք շուտով հալչում է:
Այս գիրքը գրված է մինչև 2-րդ համաշխարհային պատերազմը և արդիական է այսօր, գուցե ավելի շատ, քան առաջ: Այսօր համացանցը ալեկոծեց հասարակությունը, և մենք տեսանք նորաձևության նոր կտրվածք: Հաճախ են խոսում էլեկտրոնային  գրադարանի մասին, որը հարստացվում է թվային գրքերով: Բայց ի՞նչ են ներբեռնում: Ինչո՞ւ: Զգո՞ւմ  են այդ գործողությունների ձևականությունը: Գիտե՞ն արդյոք, ովքեր են այդ գրքերը ստեղծել: Հասկանո՞ւմ են արդյոք այն մարդկանց, ովքեր իրենց գաղափարներն ուզում են մեզ փոխանցել, կամ գուցե անցյալն ու ներկան տեղափոխել ապագա:
Ինֆորմացիայի էլեկտրոնային կրիչի ապակե սրահը ինչ-որ ձևով դառնում է մարդու թշնամին: Որոնման պահանջները չի փոխարինի գրքի հետ լիարժեք շփմանը:
Գրքերը մեր անցյալն են, ներկան և ապագան: Գրականությունը, որը վեր է ժամանակից, ուղեցույց է, որն օգնում է ահնարինը գտնել բարդ աշխարհում: Որքան խորն ենք մենք իրենց ճանաչում, այնքան մարդկության հիշողության մեջ ավելի են ամրապնդվում Արիստոտելի, Պլատոնի, Սենեկայի մասին հիշողությունները: Ինչպես գրում է Լոկկը՝ թեև մենք արածողների կամ գուցե կենդանական ցեղից ենք, բավական չէ, մեր ուղեղը լցրել են բազմաթիվ գրքերով, որոնք, եթե մենք մանրակրկիտ չծամենք ու չմարսենք, մեզ ոչ մի օգուտ չեն տա:
Ինչպե՞ս ընթերցումը դարձնել իմաստալից, ստեղծագործական: Մեթոդաբանությունը մի ամբողջ գիտություն է ստեղծել ու շարունակում է մշակել հայրենական ու արտասահմանյան հետազոտություն: Հայտնի է Տոլստոյի, Կոֆեևայի, Պովարնինի, Ռուբակինի և շատ ուրիշ գիտնականների ու գրողների հսկայական ներդրումը ընթերցանության գիտության մեջ: Անվիճելի է, որ Ադլերի աշխատությունը իր ներդրումն ունի այս բնագավառում; Ընթեցանությունից պետք է հաճույք ստանալ: Մյուս կողմից էլ ընկնելով  ընթերցելու արվեստի գիրկը կորչում է գրքի ընկալումը: Պետք է վերապրել ընթերցած նյութը, որպեսզի հասնի հոգու ակունքներին:
Ընթերցանությունը հաղորդակցման միջոց է: Այն երկխոսություն է հաստատում ընթերցողի և հեղինակի միջև, և ինչպես Սոկրատն է ասել՝ ուղղորդում է ճշմարտությունը որոնելու: Իսկ ճշմարտությունը միշտ փախչում է. Այն հարկավոր է փնտրել ու հասնել նրան՝ ընդունելով նախնիների փորձը, ավելացնելով՝ սեփականը: Չհասկանալով գրածը հնարավոր չէ լիարժեք գնահատել ստեղծագործության խորությունը:
Ընթերցողի մոտ մշակվում է «վերլուծելու և համադրելու կուլտուրա»: Միայն այդ ժամանակ կարելի է սթափ գնահատել իրադարձությունը և արժևորել:
Ադլերը ընթերցանությունը համարում է ոչ թե հերթական զվարճանք, այլ անընդհատ, երբեմն դժվարին ուսուցում, որը մարզելով ուղեղը զարգացնում է տրամաբանությունը: Դա մի պրոցես է, որի ընթացքում մարդու ուղեղը սեփական ջանքերի շնորհիվ հաղթահարում է նոր բարձունքներ: Ընթերցողից պահանջվում է մեծ համբերատարություն, ուժեղ կամք, որի ընթացքում զարգանում է մկանային հիշողությունը: Այն որոշ չափով հիշեցնում է բարձունք հաղթահարելուց ստացած հաճույքը:
Հեղինակը խոստովանում է՝ հիմա եմ  հասկանում, որ ոչ թե գիրքը պետք է կարդալ, այլ պետք է կարդալ նրա մասին:
Գրքի ընթերցումը պարտադրանք չպետք է լինի: Երբ խորասուզվում ես գրքի բովանդակության մեջ, այդ ժամանակ նոր հասկանում ենք, թե որքան գրքեր են անցել են մեր գիտակցության կողքով՝ առանց հետք թողնելու: Սեփական ունակությունները զարգացնելու ավելի արդյունավետ միջոց չկա, քան ինքնակրթությունը: Հարկավոր է սովորել միշտ նրանից, ով գերազանցում է քեզ, հասկանալ՝ ինչպես սովորել նրանից:
Սովորել կարդալ, որպեսզի այն օգտագործենք աշխարհընկալման համար, որպեսզի զգանք, մտածենք, վերապրենք, և ինչ-որ ժամանակ սկսենք ինքներս ապրել:

 

Ռուսերենից թարգմանությունը Նոր դպրոցի ընթերցավար Երանուհի Սանթրոսյանի
Մորտիմեր Ադլեր
«Ինչպե՞ս կարդալ գրքեր»
Գրքի նախաբան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Երևան, 2014թ.

Մաս 1. Ընթերցանությունն ինչպես գործունեություն.
Գլուխ 1. Հասարակ ընթերցողին

 

 

 

 

Անակնկալ

Մայիս 30-ին մեր խումբ էր այցելել Նոր դպրոցի ընթերցասրահի ղեկավար Երանուհի Սանթրոսյանը: Մեր շատ սիրելի տիկին Երանուհին իր հետ բերել էր հեքիաթների գունազարդ գրքեր: 2-4 տարեկանները շատ են սիրում գունազարդ գրքեր, թեև նրանք դեռ   կարդալ չգիտեն, բայց նախընտրում են պատմել, խոսել, զրուցել: Բոլորս հավաքվեցինք սեղանի շուրջ: Սկզբում տիկին Երանուհին սիրով բացատրեց, թե ինչպես պետք է գրքի հետ վերաբերվել,իսկ հետո բաժանեց գրքերը: Բոլոր երեխաները սկսեցին ուշադրությամբ և հետաքրքրությամբ  թերթել գրքերը: Այնուհետև նրանցից յուրաքանչյուրը պատմեց  դուր եկած նկարը: Հետո խաղ խաղացինք: Յուրաքանչյուր երեխա մեկ բառ էր ասում, որպեսզի հետո այդ բառերով հեքիաթ հորինեն: Փոքրիկները  հեքիաթ հորինեցին և ուշադիր լսեցին  տիկին Երանուհու պատմած հեքիաթները:

   

Աղբյուրը՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.