Բա զանգը ո՞վ կախ կանի

Երեկ մասնակից եղա մի գիտաժողովի, որի մասին արդեն կայքում լուսաբանվել է, ուստի չեմ անդրադառնա մանրամասներին: Գիտաժողովի ընթացքում առաջացած մտորումներս եմ ուզում կիսել: Առաջին բառը, որ մտքովս անցավ. սովետմիություն:
Հաճախ հնչող ու բոլորիս հուզող հարցադրում. ինչո՞ւ երկիրն էս վիճակից դուրս չի գալիս: Հեռու մի գնա, նայի՛ր հասարակության ներսը. ինչ մտածողություն ունի այն, ինչ արժեքների կրող է: Եթե հանրությունն ընդհանրապես ճգնաժամի մեջ է (հոգևոր, արժեքային, բարոյական, մտավոր, գաղափարական, որոնց արդյունքում ֆինանսատնտեսական) դրանից անմասն չի կարող մնալ դպրոցը, եկեղեցին, բանակը (հաճախ քննադատության ենթարկվող օղակներ) և երեկվա գիտաժողովը, որը մեկ անգամ ևս առիթ տվեց առնչվելու մեր հանրության մտավորականների հետ, տվյալ դեպքում գրադարանային գործի վարպետների: Գիտաժողովի թե՛ կազմակերպիչները, թե՛ զեկուցողները և թե՛ ունկնդիրները գիտեին գիտաժողովի ձևական լինելու մասին: Շարունակել կարդալ “Բա զանգը ո՞վ կախ կանի”

Հայաստանը մեզ համար փոքր է

  

Այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 13.00-ին ԱՄՆ դեսպանատան և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի համագործակցությամբ կազմակերպված «Գրադարանային-տեղեկատվական կրթության մեջ նոր տեխնոլոգիաների և սոցիալական մեդիայի կիրառման արդի միտումները» թեմայով հանրապետական գիտաժողովին իր ուրույն մասնակցությունն ունեցավ  «Տիգրան Հայրապետյան»  գրադարանի ակտիվը՝  Մարի Գաբանյանի գլխավորությամբ: Գիտաժողովը տեղի ունեցավ Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում, որտեղ ներկա էին Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններից ժամանած գրադարանավարներ, գրադարանագետներ, մանկավարժներ, տեղեկատվական-տեխնոլոգիական ռեսուրսների մասնագետներ: Շարունակել կարդալ “Հայաստանը մեզ համար փոքր է”

Семинар библиотекарей

Семинар библиотекарей

Сегодня библиотекари образовательного комплекса  «Мхитар Себастаци» приняли участие в семинаре, который организовал Национальный центр  инноваций и предпринимательства по теме «Электронная доставка документов  —  инструмент пользователей современного информационного сервиса».

Руководитель отдела обслуживания Лаура Аветисова ознакомила нас с работой ИРБИС-64, автоматизированной информационно-библиотечной системой. При каждом новом поступлении, например, научный журнал, не просто записывается содержание, а делается описание каждой статьи (кроме анотации, еще и полное описание). Շարունակել կարդալ “Семинар библиотекарей”

Մերաբ Մամարդաշվիլի «Գրաքննադատությունը որպես ընթերցանության գործընթաց»

Մերաբ Մամարդաշվիլի

Ես ուզում եմ կիսվել գրաքննադատություն կոչվածի վերաբերյալ անձնական տպավորություններով (նկատի ունենալով, իհարկե, փիլիսոփայի տպավորությունները): Վերջ ի վերջո և՛ փիլիսոփայությունը, և՛ ցանկացած այլ արվեստի տեքստ հանգում է կենսական հարցերին` սեր, մահ, գոյության իմաստ ու արժանապատվություն, այն ամենին, ինչը մենք իրապես զգում ենք կյանքում ու սպասում դրանից և, ակնհայտ է, մենք ընթերցում ենք  այն, ինչը մոտ է մեր հոգեկան փորձին: Այն, ինչը մեր հոգու մեջ չի ընկղմվում, մեզ համար գրականություն չէ: Գրականության ինչ որ հատվածներ մեզ համար փակված են ուղղակի այն պատճառով, որ նրանք, երևի, չեն համընկնում մեր կյանքի ուղու և ամենագլխավոր գործընթացի՝ սեփական անձի բացահայտման հետ այն բանում, ինչի մասին հուշում է ընթերցանությունից ստացած տպավորությունը: Եվ դրան, երևի, գրաքննադատը չպիտի դիպչի: Շարունակել կարդալ “Մերաբ Մամարդաշվիլի «Գրաքննադատությունը որպես ընթերցանության գործընթաց»”

Հերթական ուսումնական թրեյնինգը

 

Հունիսի 13-ին, ժամը 15:00-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ թրեյնինգ՝ «Փաստաթղթերի էլէկտրոնային առաքումը որպես օգտվողների սպասարկման ժամանակակից գործիք» թեմայով: «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ակտիվը անմասն չէր կարող մնալ, քանի որ միջոցառումը նախատեսված էր գրադարանային-տեղեկատվական ոլորտի մասնագետների համար: Շարունակել կարդալ “Հերթական ուսումնական թրեյնինգը”