Հայաստանը մեզ համար փոքր է

  

Այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 13.00-ին ԱՄՆ դեսպանատան և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի համագործակցությամբ կազմակերպված «Գրադարանային-տեղեկատվական կրթության մեջ նոր տեխնոլոգիաների և սոցիալական մեդիայի կիրառման արդի միտումները» թեմայով հանրապետական գիտաժողովին իր ուրույն մասնակցությունն ունեցավ  «Տիգրան Հայրապետյան»  գրադարանի ակտիվը՝  Մարի Գաբանյանի գլխավորությամբ: Գիտաժողովը տեղի ունեցավ Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում, որտեղ ներկա էին Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններից ժամանած գրադարանավարներ, գրադարանագետներ, մանկավարժներ, տեղեկատվական-տեխնոլոգիական ռեսուրսների մասնագետներ:

Գիտաժողովը մեկնարկեց թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոկտոր-պրոֆեսոր Լ. Ա. Բարսեղյանի, ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Վ. Հ. Տալանդիսի և Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Հ.Վ. Կարապետյանի ողջույնի խոսքերով: Նիստի  ընթացքում իրենց զեկույցները ներկայացրեցին գրադարանագիտության,  մանկավարժության, տեղեկատվական, տեխնոլոգիական և սոցիալական մեդիայի բնագավառներում մասնագիտացված անձինք, ովքեր  դասախոսություններ վարեցին գրադարանային-տեղեկատվական կրթության մեջ տեխնոլոգիական նոր միջոցների կիրառման, դրանց դերի ու նշանակության,արդի տեղեկատվական դաշտում գրքի,  գրադարանավարի, ընթերցողի փոխհարաբերման և գրադարանային սպասարկման մշակույթի մասին:

Կրթահամալիրում գործող «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ծավալած գործունեության, գրադարանային-տեղեկատվական կրթության մեջ նոր տեխնոլոգիաների և սոցիալական մեդիայի կիրառման արդի միտումների մասին զեկույցով հանդես եկան Մարի Գաբանյանը և Զարուհի Առաքելյանը: Չնայած՝ զեկույցը՝ համեմատած մյուս զեկույցների, ավելի կենդանի էր ու հանդիսատեսը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց մեր կրթահամալիրի, առավել ևս՝ գրադարանի նկատմամբ, Լ. Ա. Բարսեղյանը փորձեց միջամտել  Մարի Գաբանյանին՝ հանդես գալով այն հայտարարությամբ, որ պետք չէ խոսել Աշոտ Բլեյանի հնարավորությունների ու ձեռք բերումների մասին, սակայն մեր կողմից արժանի պատասխան ստանալով՝ եկավ այն եզրահանգման, որ «Հայաստանը մեզ համար փոքր է»: Երբ զեկույցի ընթացքում Մարի Գաբանյանը գրադարանի աղջիկներիս՝ Զարուհի Առաքելյանին  և ինձ՝ Աննա Գսպոյանիս, ծանոթացրեց ներկաների հետ, նրանք հարցրեցին, թե ի՞նչ է նշանակում լինել գրադարանի աղջիկ: Ստանալով հարցի պատասխանը՝ գիտաժողովի  կազկոմիտեն հայտարարեց, որ անպայման նյութ կհրապարակի  «ժամանակակից գրադարանի աղջիկը» թեմայով:

Գիտաժողովի ընթացքում հնչեցին բազմաթիվ կարծիքներ, հարցեր և առաջարկներ: Ծանոթանալով մյուս գրադարանների ծավալած գործունեությունների և տեղեկատվական-տեխնոլոգիական դաշտում նրանց դերի ու մշակած ծրագրերի հետ, նորից համոզվեցինք, որ մեր գրադարանը առաջադեմ ու արդիական է մյուսներից:

Հանդիպման վերջում նոր պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ներսես Հայրապետյանի հետ, ըստ որի կրթահամալիրի քոլեջի գրադարանային գործ բաժնի ուսանողների  դասընթացները անց կկացնենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական բաժնում:

Նյութի աղբյուրը  Աննա Գսպոյանի բլոգ՝

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.