Հերթական ուսումնական թրեյնինգը

 

Հունիսի 13-ին, ժամը 15:00-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ թրեյնինգ՝ «Փաստաթղթերի էլէկտրոնային առաքումը որպես օգտվողների սպասարկման ժամանակակից գործիք» թեմայով: «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ակտիվը անմասն չէր կարող մնալ, քանի որ միջոցառումը նախատեսված էր գրադարանային-տեղեկատվական ոլորտի մասնագետների համար: Թրեյնինգը վարում էր ՆՁԱԿ-ի սպասարկման բաժնի պետ Լաուրա Ավետիսովան: Խոսվեց օպերատիվ և որակյալ տեղեկատվական սպասարկման ոլորտում էլեկտրոնային ձևի առաքման, ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության կազմակերպման, գրադարանների համագործակցության և սեփական տեղեկատվական պաշարի փոխադարձ օգտագործման մասին: Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան գիտատեխնիկական գրադարանի փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայությանը, նոր ծրագրին, որն իրականացվում է օգտագործելով գրադարանի ավանդական և էլեկտրոնային տեղեկատվական պաշարները, մասնավորապես՝ կոլեկտիվ և անհատ օգտվողների հեռահար էլեկտրոնային տեղեկատվական սպասարկման համար մշակված տեխնոլոգիան: Հայտնի է, որ աշխարհում շատ գրադարաններ, ինչպիսինն է «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, իրականացնում են առցանց սպասարկում և իրենց հեռահար օգտվողներին առաջարկում գրական բազայի էլեկտրոնային առաքման ծառայություն: Վերջինս ապահովում է որակյալ և օպերատիվ տեղեկատվություն գրադարանում ստացված գրականության մասին և հնարավորություն է տալիս օգտվողին պատվիրել հետաքրքրող նյութը՝ անկախ գտնվելու վայրից: Դասընթացին ներկայացված ծրագիրը և մեթոդը հիմնականում պարունակում էր գիտական ամսագրերում հրապարակված հոդվածների կարճ նկարագիրը: Համեմատելով, ասեմ, որ մեր գրադարանի մեդիասպասարկումը ևս նմանատիպ մասնագիտացված միջոցով է իրականցվում:
Հ. Գ. Թրեյնինգը նոր գաղափարներ տվեց, էլի մտածել է պետք:

Նյութը՝ Աննա Գսպոյանի

Աղբյուրը՝ 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.