Գեղարվեստի կրտսեր դպրոցի երկարացված օրվա խմբերի հետ կազմակերպել եմ ընթերցանություն՝ դասարանում և կրտսեր դպրոցի ընթերցասրահում, որի ընթացքում սովորողները ոչ միայն կարդացել, այլ նաև պատմել են յուրաքանչյուրն իր կարդացածը, երբեմն էլ բարձրաայն ենք կարդացել, ապա հեքիաթներով շիլաշփոթ ենք ստեղծել և գուշակել, թե ո՛ր կերպարը ո՛ր հեքիաթից է:
Ճամբար՝ ճամբարի մեջ , Ստեփանավանի մոտ Գյուլագարակին կից անտառ, «Սոճուտ» դենդրոլոգիական այգի (հիմնադիր՝ լեհ անտառագէտ Էդմունդ Լեոնովիչ), Գեղարվեստի ավագ դպրոցի մի խումբ սովորողներ, դասավանդողներ: Ամեն ինչ ընթացավ ըստ ծրագրի . մարմնամարզություն, նկարչական պլեներ, լուսանկարչական պլեներ, տեղեկատվական թերթիկների և գլխարկների տարածում, զբոսանք անտառում, զբոսանք դեպի Տորմակավանք, շրջակա միջավայրի մաքրում, գեղարվեստական-ստեղծագործական պլեներ, խաղեր, խարույկ:
Շուշիի հումանիտար քոլեջի և Գյուրջյան ինստիտուտի ուսանողներն իրենց դասախոսների հետ հունիսի 18-ին, Գեղարվեստի ավագ դպրոցի մի քանի սովորողների մասնակցությամբ, իրականացրին նախաապես ծրագրած նկարչական պլեներ Գառնիում, նաև տեղեկատվական թերթիկներ տարածեցին տեսարժան վայրի այցելուներին: Մեկ օր առաջ Յուրի Բախշյանի անվ. այգում իրականացրել էին պլեներ՝ Արման Գրիգորյանի ղեկավարությամբ և մասնակցությամբ, իրենց էսքիզներով գունազարդելով պատերը, որը նոր շունչ հաղորդեց մանկական այգուն:
Ճամբարի կազմակերպիչ-ղեկավար՝ Սոֆյա Այվազյան, Արա Թարզյանի անմիջական, գործնական մասնակցությամբ, ես էլ՝ որպես օգնական:
Պարբերաբար հաճախել եմ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունքներին, մասնակցել երգչախմբի՝ Ստեփանավան և հարակից գյուղեր կատարած մշակութային արշավին, նաև հունիսի 20-ին Առնո Բաբաջանյանի անվ. համերգասրահում կազմակերպված համերգին, որից հետո Շառլ Ազնավուրի անվ. հրապարակում իրականացված ֆլեշմոբին՝ ի պատիվ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 25-ամյակի:
Նաև որպես հանդիսատես ներկա եմ եղել կրթահամալիրում իրականացվող համերգներին, հանդիպումներին, ցուցահանդեսներին, փառատոներին:
Եվ այս ամենն ընթերցավարի իմ ամենօրյա գործառույթների հետ միասին.
- Նեթբուքերի սպասարկում, սպասարկման գրանցում
- Նեթբուքերի լիցքավորում
- Ընթերցասրահի ֆոնդի պահպանում, գրքերի գրանցում
- Սովորողների հետ ընթերցանության կազմակերպում՝ անհատական և խմբերով
- Դասավանդողների հետ համագործակցություն, կրթահամալիրի տոնացույցով նախագծերի իրականացում, բաց դասերի, ճամփորդությունների, հանդիպումների, անձնական նախաձեռնությունների, նոր գրքեի պրեզետենցիայի կազմակերպում, լուսաբանում
- Որոշ նախագծեր իրականացնելիս էլ. հասցեներով սովորողներին նյութերի հետ ծանոթացում
- Էլեկտրոնային գրքերի ստեղծում
- Մեդիափաթեթների ստեղծում
- Կրթահամալիրի կայքում և ենթակայքերում տեղադրված նյութերի, սովորողների ու դասավանդողների բլոգների ընթերցում, որոշ նյութերի ներկայացում կայքում
- Գրքերի, դասագրքերի սպասարկում, սպասարկման գրանցում
- Մեդիագրադարանի, կենտրոնական գրադարանի, կրթահամալիրի մյուս դպրոցների ընթերցասրահների հետ համագործակցություն
- Բույսերի խնամք
- Թղթի թափոնի հավաքում
- Ամենամսյա հաշվետվություն
Տանը՝
- «Այս օրը», «Այսօր ընթերցե՞լ ես». պարբերաբար Գեղարվեստի ավագ դպրոցի ենթակայքում ներկայացվող նյութեր՝ իմ նախաձեռնությամբ
- Կրթահամալիրի կայքում և ենթակայքերում տեղադրված նյութերի, սովորողների ու դասավանդողների բլոգների ընթերցում, որոշ նյութերի ներկայացում կայքում
…………………………………………….
Իհարկե, այս ամենն անհնար է իրականացնել առանց համապատասխան միջավայրի, աջակցության: Խորին շնորհակալություն եմ հայտնում կրթահամալիրի տնօրեն տիար Աշոտ Բլեյանին՝ լուսավոր, թափանցիկ միջավայրի, ճամփորդությունների իրականացմանն աջակցելու, ստեղծարար աշխատանքի համար հարմարավետ պայմանների ստեղծման համար:
Գեղարվեստի ավագ և կրտսեր դպրոցների ընթերցավար՝ Անժելիկա Մանուկյան
Նաև՝ Տեղեկատվական թերթիկները հասան իրենց հասցեատերերին
և՝ Գեղարվեստի ավագ դպրոցի Մայիսյան հավաքի
Անժելիկա Մանուկյան