Ինչպես հայտնի է՝ փետրվարի 9-ին ծնվել է հայ մեծանուն բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը: Մենք՝ Միջին դպրոցի, Նոր դպրոցի և Դպրոց-պարտեզի սաներով, հավաքվեցինք փոքր դահլիճում և արտասանեցինք նրա բանաստեղծություններից;
Փոքր դահլիճի բացման կապակցությամբ՝ Գեղարվեստի ավագ դպրոցի թատրոնի սաները փոքրիկ էտյուդ ներկայացրեցին: Գեղեցիկ էր երաժշտական լաբորատորիայի անդամներ Էլիզայի և Աստղիկի՝ Տերյանի բառերով գրված երգի կատարումը: Հետո միասին սկսեցինք Տերյան արտասանել, մեդիադահլիճը լցված էր տերյանական ոգով: Մեզ շատ դուր եկավ, որ բոլորով արտասանում և լսում էինք Տերյան:
Միասնական արտասանություններ ևս եղան, հետաքրքիր էր նաև «Ընտանեկան Տերյան» ռադիոնյութերի և տեսանյութերի շարքը:
Ոգևորիչ էր նաև տիար Բլեյանի ներկայությունը:
Ռոբերտ Սիմոնյան, Տիգրան Աբրահամյան, 9.1 դաս
Հ.Գ Համակարգող`«Տիգրան Հայրապետյան» գրադարան