Այսօր՝ փետրվարի 23-ին, Ավագա դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ դասախոս Մարիամ Կիրակոսյանի հետ: Թեման՝ «Մա յրենի լեզվի երախտավորը՝ Ռաֆայել Իշխանյան»: Հանդիպմանը մասնակցում էին միջին դպրոցի 9-րդ դասարանցիները, Ավագ դպրոցի և Քոլեջի սովորողները, դասավանդողներ: Հանդիպմանը ներկա էր նաև կրթահամալիրի տնօրենը: Մարիամ Կիրակոսյանը ներկայացրեց Իշխանյանի հոդվածները, գրքերը:
Պարզեցինք, որ Ռաֆայել Իշխանյանը եղել է մեր կրթահամալիրի և տնօրենի լավ բարեկամ, ինչպես նաև մեր հայոց լեզվի ու գրականության դասավանդողներից մի քանիսի դասախոսը: Նրանք հետաքրքիր հիշողություններ պատմեցին իրենց դասախոսի մասին:
Հանդիպումը անցավ շատ հետաքրքիր, ին ձ թվում է՝ մի քիչ ավելի լավ ճանաչեցինք Ռաֆայել Իշխանյանին և իմացանք նրա՝ հայոց լեզվի նկատմամբ ունեցած մեծ սիրո մասին:
Հանդիպումը ավարտվեց տիար Բլեյանի մի լավ առաջարկով. կրթամալիրում անցկացվեն Իշխանյանին նվիրված նախագծեր: