Նախագիծը շարունակական է և ամեն անգամ ենթադրվում է ներկայացնել մի կետ: Բաժնում հավաքվում են սովորողի ստեղծած նյութերը.
- Անձնական գրադարանի, գրքերի անկյուն-պահարանի ներկայացում պատումի, տեսաֆիլմի, ձայնագրության տեսքով
- Գրքի խնամքի ներկայացում
- Ունեցած գրքերի ձեռքբերման պատմություն
- Ընթերցած գրքեր
- Ընտանիքում գիրք նվիրելու ավանդույթի մասին
- Սիրելի գրքեր, հերոսներ
- Ընթերցած գրքերից թևավոր խոսքեր, իմաստուն մտքեր
- Առաջարկություններ` ինչպիսի՞ գիրք /գրքեր/ կցանկանար ունենալ իր անձնական և դպրոցական ընթերցասրահներում
- Ում ի՞նչ գիրք է առաջարկում կարդալ
- Օրվա մեջ ինչքա՞ն ժամանակ է տրամադրում ընթերցանությանը
Պատասխանատուներ` կազմակերպիչներ, ընթերցավարներ, դասվարներ, դասավանդողներ