Ընթերցանության խաղային դաս

Ի՞նչ է նախատեսվում անել. կազմակերպվելու է խաղային դաս։ Դասի մի մասն անցակցվելու է  թումանյանական մոտիվներով, մյուսը` տարբեր թեմաներով, խաղալու են 3 հոգանոց խմբերով, մասնակիցների ընդհանուր քանակը` 15 հոգի։ Խաղը բաժանվելու է փուլերի, փուլերն ունենալու են սահմանված ժամանակ,  այդ փուլերն անցնելով մասնակիցները հավաքելու են միավորներ, իսկ վերջում ամենաշատ միավորներ ունեցող խումբը հաղթելու է։ Հաղթողներին սպասվում է մրցանակ։

Որո՞նք են այդ փուլերը.

  • Փուլ 1: Ընթերցում։ Յուրաքանչյուր խմբին տրվում է մեկ բանաստեղծություն Թումանյանից, որոը պետք է ընթերցեն: Այս փուլն անցնելու արդյունքում ոչ մի խումբ միավոր չի հավաքում, այստեղ կարևոր է տեքստը հասկանալը։
  • Փուլ 2: Ո՞վ ավելի արագ կպատասխանի։ Կազմակերպվելու է խաղ, կապված ոչ միայն Թումանյանի հետ, կլինեն հարցեր նաև այլ գրողներից, հայտնի նկարիչների նկարներ, երգիչներ, երգեր, կլինեն նաև այլ  հարցեր։ Ամեն խմբին տրվելու է 5 հարց, հարցերին պետք է պատասխանեն արագ։ Փուլի տևողությունը՝ 15 րոպե, միավորները` 20 մ.։
  • Փուլ 3: Պատկերում, ստեղծագործում։ Մասնակիցները նախապես իրենց հետ բերում են շրջապատից հավաքված իրեր (լարեր, կոճակներ, քարեր, թելեր…), ինչպես նաև սոսինձ (ցանկալի է հրացան սոսինձ կամ էլ էմուլսիա)։ Խմբերն իրենց ընթերցած բանաստեղծության հիման վրա ստեղծում են կերպար։ Ինչպես նաև գրում են փոքրիկ նկարագրություն կապված իրենց կերպարի հետ։ Փուլի միավորները կապված է այն բանի, թե ինչպես խումբը կներկայացնի իր կերպարին, ինչ կպատմի, մաքսիմալ միավորը՝ 30 մ.։ Փուլի տևողությույնը՝ 15-20 րոպե։

Խաղի ավարտին մասնակիցներին առաջարկում եմ մի փոքր գրել այն մասին, թե ինչ տվեց իրենց այն, ինչ-որ բան սովորեցրե՞ց, միգուցե մտքեր տվեց… հնարավոր է, որ նաև ոչինչ չի տվել, ամեն դեպքում առաջարկում եմ գրել :)

Կազմակերպող` Էմմա Իսախանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.