– 1 –
Գիրքը վարժ կարդալու համար անհրաժեշտ է ընթերցել մի քանի անգամ: Ամենաքիչը երեք անգամ, եթե գիրքն ունի հատուկ ուշադրության կարիք: Թող ձեզ չվախեցնեն այս պահանջները,լավ ընթերցողը կարող է միաժամանակ գիրքը կարդալ երեք անգամ: Դա չի նշանակում պարտադիր«երեք անգամ իրար հետևից»: Ճշգրիտ երեք անգամ ասելով ես ի նկատի ունեի,որ գոյություն ունի գիրք կարդալու երեք եղանակ,որոնք պետք է անպայման կիրառել, եթե ուզում ես իսկապես գիրքն ընթերցել: Օգտակվետ կարդալու հնարավոր քանակը կախված է ,թե´ տվյալ գրքից, թե´ մասամբ ձեր մտքի ճկունությունից և ջանասիրությունից: Կրկնում եմ, երեք եղանակով կարդալ միայն անհրաժեշտ կլինի սկզբում, երբ դեռ անփորձ եք: Մինչև փորձ ձեռք չբերեք , գործողությունների միասնական սխեմա մշակել դժվար կլինի, դժվար կլինի բազմաթիվ քայլերի միավորումը կատարել գործողությունների առանձնացված սխեմայով: Սկզբնական շրջանում դժվար կլինի միավորել գործունեության տարբեր հայեցակետները, ինչպես փազլի տարբեր հատվածները մեկ ամբողջության մեջ: Նրանցից յուրաքանչյուրը պահանջում է բացառիկ ուշադրություն և ջանք: Երկարատև պրակտիկան կտա ազատություն և այդ հայեցակետները կիրառելու հմտություն: Հետզհետե դուք կսովորեք առանց որևէ ջանքի միավորել այդ մեթոդները որպես մեկ ամբողջություն:
Իրականում,ես ոչ մի նոր բան չասացի ընթերցանության նորարար սկզբունքների յուրացման վերաբերյալ: Ես ուզում եմ, որ դուք գիտակցեք, որ ընթերցել սովորելը հեշտ չէ, քան սովորել տպելու գրամեքենայի վրա կամ սովորել թենիս խաղալ: Եթե դուք հիշեք, թե ինչպես եք համբերատարությամբ սովորել ինչ որ մի նոր բանի, ապա կլինեք ներողամիտ ձեր ուսուցչի նկատմամբ ,որն վերջապես կթվարկի կարդալու կանոնների երկար ցուցակը:
Հոգեբան –հետազոտողները արդեն վաղուց ամբողջ ուսուցման պրոցեսը տեղավորել են «ըստ դարակների»: Հնարավոր հմտությունների բազմաթիվ լաբորատոր հետազոտությունների արդյունքում նրանց նկարած առաջադիմության գրաֆիկները , պատկերում են տալիս մի մակարդակից մյուսին անցման տեմպերը: Այստեղ ես, ձեր ուշադրությունը կհրավիրեի երկու յուրահատկության վրա:
Առաջինը-այսպես կոչված «плато»- «սարահարթ» գրաֆիկի մասն է: Մի քանի օրերի ընթացքում արդյունքները մշակելու ընթացքում Մորզեի այբուբենի ուսուցման և արագ տպելու հմտությունները արագ կերպով աճում են ,իսկ արված սխալների թիվը նվազում է, փաստում է գրաֆիկը: Հետո անսպասելիորեն թեք գիծը հավասարվում է: Մի քանի օր շարունակ սովորողների խմբաքանակը մի թիզ անգամ չի կարողանում առաջադիմել:Եռանդագին աշխատանքը չի ապահովում որևէ նշանակալի տեղաշարժ ո´չ արագության և ո´չ էլ ճշգրտության մեջ:
Տարածված այն կանոնը ՝թե կատարելությունը ձեռք է բերվում վարժություններով,չի աշխատում: Հետո հանկարծ սովորողները թողնում են «плато»- «սարահարթ»-ը և նորից հաջողությունների են հասնում,գրաֆիկը սկսում է աճել: Այդպես շարունակվում է մինչև հասնի հաջորդ «плато»- «սարահարթ»-ը միայն պակաս շոշափելի դինամիկայով:
«Плато»-«սարահարթը» ի հայտ է գալիս միայն այն առաջադիմության գրաֆիկներում,որտեղ ցույց է տրվում դժվար հմտության ձեռք բերման և զարգացման բարդ գործընթացը: Ըստ էության որքան բարդ է գործունեության յուրացումը,այնքան հաճախ են հանդես գալիս այդպիսի ճգնաժամային պարբերություններ: Սակայն հոգեբանները հայտնաբերել են,որ ուսուցումը այդ պարբերություններում շարունակվում է,բայց դա տեղի է ունենում թաքնված կերպով և գործնականում չի արտահայտվում: Հասկանալով այն փաստը ,որ գիտելիքի յուրացման «բարձրագույն բաղադրիչները» ձևավորվում են հենց այդ պահերին, հանդես է գալիս մի երկրորդ հայեցակետ, ինչի մասին նշվում էր վերևում:
Առանձին տառերի մուտքագրելը յուրացնելով և կատարելագործելով սովորողները ավելացնում են մուտքագրման արագությունը և ճշգրտությունը: Բայց անհրաժեշտ է ձեռք բերել կայուն սովորություն մուտքագրելու ամբողջությամբ վանկեր և բառեր: Հետագայում՝ հմտության բաղադրիչի ձեռք բերման ճանապարհին ,ցածրից դեպի բարձր մակարդակի անցման այս էտապում թվում է , թե սովորողը ոչ մի կերպ չի կարողանում շարժվել առաջ,քանի որ նա հաջողության հասնելու համար պետք է ձեռք բերի որոշակի քանակությամբ «բառային միավորների» մուտքագրման հմտության մակարդակ: Բավարար քանակությամբ այդպիսի միավորներ յուրացնելով,սովորողը մի մեծ քայլ է անում դեպի վեր հասնելով ավելի բարդ էտապի: Այն ինչ սկզբում իրենից ներկայացնում էր առանձին գործողությունների բազմություն` յուրաքանչյուր տառի մուտքագրում,ի վերջո մեկ բարդ գործողության արդյունքում ստացվում է նախադասության կապակցում:
Իդեալական հմտությունը ձևավորվում է միայն այն ժամանակ,երբ սովորողները հասնում են իրենց գործունեության բարձրագույն` կառուցվածքային միավորին: Ուսուցման սկզբում թվում է հմտությունները չափից ավելի շատ են և դժվար է դրանք միավորել,բայց հետագայում պարզվում է մեկ հմտության միջոցով ներդաշնակ համագոյակցում են բոլոր իրարից անջատ թվացող գործողությունները:
Իմ կարծիքով փորձնական արդյունքները ապացուցում են այն, ինչ մեզանից շատերին հայտնի է սեփական փորձից: Ճիշտ է,դրա հետ միասին շատերը չեն հասկանում,որ «плато»-«սարահարթ» փուլում տեղի է ունենում թաքնված ուսուցում:
Եթե դու սովորում ես թենիս խաղալ,ապա դու պետք է կարողանաս գնդակով փոխանցում կատարել,փոխանցումն ընդունել մրցակցից, խաղալ ցանցի մոտ ,կենտրոնում, դաշտի ծայրերում: Այդ բոլոր կարողությունները ներկայացնում են միասնական հմտություն: Բայց,սկզբում նրանցից յուրաքանչյուրի մշակման համար անհրաժեշտ է յուրովի տեխնիկա: Անհրաժեշտ է հաջորդաբար անցնել պարզ մասերից դեպի բարդ ամբողջին,որտեղ առանձին կարողությունները միավորվում են և դառնում համակարգված հմտություն: Դուք պետք է սովորեք մի գործողությունից անցնել մյուսին արագ,ավտոմատ կերպով առանց շեղվելու խաղի ռազմավարությունից:Դա վերաբերվում է նաև ավտոմեքենա վարելուն: Սկզբում դուք սովորում եք պտտել ղեկը,կառավարել փոխանցման տուփը ,սեղմել արգելակը: Դուք աստիճանաբար յուրացնում եք այս բոլոր գործողությունները և դրանք մեքենան վարելու պրոցեսում դառնում են փոխկապակցված: Դուք գիտակցում եք,որ կարող եք մեքենան վարել,եթե կարողանաք այդ գործողությունները կատարել առանց երկար մտածելու:
Դժվար հմտություններ ձեռք բերելու փորձ ունեցողը,լավ գիտե,որ ուսուցման սկզբում նշված կանոնների ցանկից վախենալու կարիք չկա: Նա հասկանում է, որ կարիք չկա վախենալու գործողությունների բազմաթիվ քանակից ,որոնք անհրաժեշտ են յուրացնել առանձին-առանձին,քանի որ հետո դրանք կարող է միավորել: Գիտակցումը,որ «плато»-սարահարթ փուլում ուսուցումը կատարվում է թաքնված ձևով ,օգնում է հաղթահարել հիասթափությունը:Ավելի բարդ հմտությունները ի վերջո ձևավորվում են,եթե նույնիսկ դրանց կատարումը ոչ այնքան էֆեկտիվ է թվում: Կանոնների քանակը ցույց է տալիս ձևավորվող հմտության բարդությունը,այլ ոչ թե որ հմտությունները քանակը: Ավտոմատ կատարման փուլում առանձին գործողությունները միավորվում են մեկ ընդհանուր գործողության մեջ: Եթե դրանք կատարվում են շատ թե քիչ ավտոմատ կերպով,նշանակում է հմտությունը ձևավորված է: Այժմ դուք կարող եք թենիսով խաղում տանել հաղթանակ կամ ինքնուրույն մեքենայով գնալ քաղաքից դուրս:Դա շատ կարևոր ելակետ է: Սկզբում սովորողները ուշադրություն են դարձնում առանձին գործողությունների կատարման որակին: Երբ ամեն ինչ ստացվում ,համակարգվում է ,կարող ենք անցնել բուն նպատակին `ձեռք բերված հմտության:
– 2 –
Այն ինչ ճիշտ է թենիսի կամ մեքենայի վարելու համար,վերաբերվում է ընթերցանությանը,ընդ որում ոչ միայն կրտսեր դպրոցին` նախնական ուսուցման փուլին,այլ ընթերցանությանը ` իմաստի լիովին ըմբռման, բարձրագույն մակարդակին: Ով հասկանում է ,որ ընթերցանությունը բարդ գործունեության ձև է, ինձ հետ կհամաձայնվի: Ես հատուկ ասում եմ այդ մասին,որպեսզի դուք իմ պահանջները ուղղված ընթերցանությանը չհամարեք ուռճացված կամ անտանելի,այլ գործունեության ձևերի հետ համակարգված:
Ժամանակի ընթացքում դուք վարպետորեն կտիրապետեք յուրաքանչյուր հմտությանը և կդադարեք իրարից անջատ ընդունել կանոնները և դրանց հետևող գործողությունները: Դուք աշխատանքը կկատարեք ամբողջությամբ,առանց կասկածելու ,որ բոլոր բաղադրիչները գումարվելու են մեկը մյուսին: Դուք արդեն չեք մտածի ձեր կարդալու ընդունակությունների մասին և ամբողջությամբ կընկղմվեք գրքի ընթերցանության մեջ:
Ուսուցման այս փուլում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել որոշակի կանոնների վրա,որոնք բաժանվում են երեք հիմնական խմբերի:
Խմբերից յուրաքանչյուրը համապատասխանում է գրքեր կարդալու եղանակներից մեկին: Կփորձեմ բացատրել ,թե ինչու է անհրաժեշտ երեք ընթերցում:
Առաջին հերթին դուք պետք է յուրացնեք այն ինչը ձեզ ներկայացվում է որպես գիտելիք:
Հետո պետք է որոշել ընդունելի է ձեզ համար այդ գիտելիքը: Այլ խոսքերով,առաջին խնդիրը կայանում է նրանում,որպեսզի հասկանաք գիրքը,իսկ երկրորդը`որ նրան մոտենաք քննադատորեն:Հետագայում դուք բազմիցս կհասկանաք,որ դրանք ըստ էության տարբերվում են:
Իմացության պրոցեսը նույնպես կարելի է բաժանել մասերի: Գիրքն հասկանալու համար պետք է ընդունել այն մի կառուցվածքային ամբողջություն,իսկ հետո լեզվական և իմաստային միավորների համակարգով օժտված մի օբյեկտ:
Այսպես ,գոյություն ունի ընթերցանության երեք տարբեր եղանակ:
I.եղանակ -Կառուցվածքային կամ վերլուծական: Այս դեպքում ընթերցողը շարժվում է ամբողջից դեպի մասնավորին:
եղանակ — интерпретационный-վերաներկայացման կամ սինթետիկ:Այստեղ ընթերցողը շարժվում է մասնավորից դեպի ամբողջին:
III. եղանակ — քննադատական կամ գնահատող: Կարդացողը գնահատում է հեղինակին և որոշում համաձա՞յն է ինքը նրա տեսակետին:
Այս երեք եղանակներից ամեն մեկը ենթադրում է մի քանի գործողությունների կատարում,իսկ դա նշանակում է հաշվի առնել մի քանի կանոններ:
Դուք արդեն ծանոթ եք երկրորդ եղանակով ընթերցման երեք կանոններին:
1)Գտնել և ներկայացնել ամենակարևոր խոսքերը գրքում
2) Գտնել և ներկայացնել ամենակարևոր նախադասությունները գրքում
3)Համարժեք ձևով գտնել ամենակարևոր դրվագները,որոնք գրքի հիմնական դրույթները են պարունակում
4)Չորրորդ և վերջին կանոնը,որի մասի դեռ ես չեմ ասել,դա այդպես է հնչում-ձեզ հարկավոր է իմանալ: Ի՞նչ խնդիրներ է դրել իր առջև հեղինակը այս գրքում ,և ո՞ր խնդիրները նրան չի հաջողվել լուծել:
Այս կամ այն տեքստը առաջին եղանակով կարդալու համար դուք պետք է իմանաք
1) Ի՞նչ բնագավառի գիրք եք կարդում,այսինքն գրքի ուսումնասիրման հիմնական առարկան: Հետո պետք է գիտակցել
2) Ո՞րն է գրքի հիմնական իմաստը
3) Ի՞նչ իմաստային կամ կառուցվածքային մասերի է նա բաժանվում և
4)Ի՞նչ հիմնական խնդիրներ է հեղինակը փորձում լուծել
Այս եղանակը իր մեջ պարունակում է չորս գործողություն և չորս կանոն:
Ուշադրությոն դարձրեք, որ առաջին ընթերցման ժամանակ ամբողջական տեքստից այն ընդգծված հատվածները , որոնք դուք վերլուծել էիք կարող են նաև չհամընկնել այդ նույն հատվածների վերլուծության հետ երկրորդ անգամ ընթերցելուց հետո:
Առաջին դեպքում նրանք դառնում են գործոնների համակարգ, որոնք բնութագրում են հեղինակի վերաբերմունքը դեպի գրքում քննարկվող խնդիրին կամ առարկային:
Երկրորդ –դառնում են տերմիններ՝ գաղափարներով և силлогизм-ներով -այսինքն հեղինակի պնդումները և արգումենտները հաստատող տերմիններով:
Կարդալու երրորդ եղանակը նույնպես նախատեսում է որոշակի քայլեր: Գոյություն ունի մի քանի ընդհանուր կանոններ ,որոնք ձևավորում են քննադատական կարծիքներ և դրանց հետ կապված չորս գործողություններ: Ընթերցման երրորդ եղանակը բացատրում է ,թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել:
Այս գլխում ես վերանայում եմ բոլոր կանոնները ընդհանրապես,իսկ մյուս գլուխներում ես կզբաղվեմ դրանց դետալային վերլուծությամբ: Եթե դուք ուզում եք տեսնել միանգամից բոլոր կանոնները,ապա պետք է անցնել տասնչորսերորդ գլխի սկզբին: Մի քիչ ուշ դուք ավելի խորությամբ կհասկանաք ամբողջ պրոցեսի էությունը, իսկ հիմա ես ուզում եմ ցույց տալ, թե ինչպես են համադրվում իրար հետ ընթերցանության տարբեր ձևերը, առանձնապես առաջին երկուսը,որտեղ խոսքը գնում է մասնակիի և ամբողջի մասին:
Իմանալով ամբողջությամբ գրքի իմաստը և ինչպես է գիրքը կառուցված, միշտ ավելի հեշտ է առանձնացնել հիմնական տերմիներն ու պնդումները: Եթե դուք կարողացել եք հասկանալ առանցքային դրույթները և հեղինակի արգումենտները, ձեզ համար հեշտ կլինի հասկանալ հեղինակի խոսքերի իմաստն ու հիմնական կառուցվածքային միավորները:
Առաջին եղանակով կարդալու դեպքում սկզբում պետք է որոշել այն խնդիրը կամ խնդիրները,որոնք փորձում է հեղինակը լուծել: Երկրորդ եղանակի վերջին քայլում պետք է հասկանալ հեղինակը արդյո՞ք լուծել է իր առջև դրված խնդիրները և հատկապես ո՞ր հարցերին է հեղինակը պատասխաններ տվել: Դուք տեսնում եք որ այս եղանակները փոխկապակցված են և վերջնական փուլում միավորվում են:
Հմուտ ընթերցանության զարգացման համընթաց դուք կսովորեք կարդալ միաժամանակ երկու եղանակներով: Որքան լավ դա ձեր մոտ ստացվի ,այդքան ավելի շատ մի եղանակը կհամագործակցի մյուսի հետ: Բայց երրորդ եղանակը երբեք չի կարող ուղեկցել մյուս երկուսին: Նույնիսկ ամենահմուտ ընթերցողը պետք է առաջին երկու եղանակները առանձնացնի երրորդից: Հեղինակի դիրքորոշման հասկացումը միշտ պետք է նախորդի տեքստի քննադատությանը կամ գնահատմանը:
Ես հանդիպել եմ ոչ քիչ «ընթերցողներ»,որոնք սկսել են երրորդ եղանակից, երբեմն ընդհանրապես անտեսում են առաջին և երկրորդ եղանակները: Նրանք իրենց ձեռք են վերցնում գիրքը և շուտով արդեն համոզված պատմում են ,այնտեղ ինչը այն չէ: Սեփական անձի նշակալիությունը զգացողությունը նրանց կուրացրել է, այդ իսկ պատճառով գիրքը իրենց զինանոցում դառնում է մի առիթ ,սեփական անձով հիանալու: Հազիվ թե այդ մարդկանց կարելի է անվանել ընթերցող: Ավելի ճիշտ է նրանց թվել այն մարդկանց թվին, ովքեր գրքի շուրջ խոսակցությունը օգտագործում են որպես առիթ ինքնահաստատման և մենախոսության համար: Այդպիսի մարդկանց հետ իմաստ չունի խոսել, լսել նրանց նույնպես իմաստ չունի:
Ընթերցման առաջին երկու եղանակները կարող են համատեղվել, քանի որ ուղված են գրքի ըմբռմանը: Երրորդը առանձնանում է նրանով, որ առաջարկում է քննադատություն այդ ըմբռնումից հետո: Այսպիսով երկու եղանակների միավորումը ընթերցողին տալիս են հնարավորություն ուղղորդել և անջատել դրանք ցանկացած պահին,որը շատ կարևոր է: Ձեր ընթերցման եղանակը դուք կարող եք ստուգել ,ամբողջ պրոցեսը բաժանելով մասերի: Հնարավոր է ձեզ անհրաժեշտ է վերանայել այն քայլ առ քայլ, չնայած այդ ժամանակ այն կընդունվի որպես միասնական ամբողջություն,քանի որ ընթերցման գործընթացը կդառնա սովորական զբաղմունք:
Դրա հետ կապված պետք է հիշել ,որ տարբեր կանոններ ընդմիշտ մնում են ինքնավար, նույնիսկ այն ժամանակ երբ ձեր գիտակցության մեջ նրանց սահմանները ջնջվում են,կազմելով միասնական մի բարդ հմտություն: Եթե դուք չեք կարող դիմել այդ կանոններին առանձին –առանձին,դա կարող է խանգարել ընթերցման գործընթացին ամբողջությամբ: Այսպես անգլերենի լեզվի դասավանդողը ստուգելով ուսանողի աշխատանքը բացատրելով իր նշումները, միշտ ցույց է տալիս ուսանողի կողմից այս կամ այլ կոնկրետ կանոնի խախտումը: Ուսանողը այս դեպքում միշտ պետք է հիշի բոլոր կանոները,բայց միաժամանակ դասավանդողը չի ուզում ,որ որ իր ուսանողը ամեն մի քայլում համեմատի ամբողջ կանոնների ցուցակը: Նա ուզում է որ լավ,ճիշտ գրելու կարողությունը ուսանողի մոտ դառնա սովորույթ ,որպեսզի կանոնները դառնան նրա մտավոր կարողությունների անքակտելի մասը: Այդ նույնը վերաբերվում է նաև ընթերցանությանը:
-3-
Մեկ դժվարություն դեռ մնում է: Երեք եղանակներով կարողանալ կարդալ գիրքը` բավարար չէ, կարևոր է սովորել միաժամանակ կարդալ մի քանի իրար հետ իմաստով փոխկապակցված գրքեր,որպեսզի որակյալ ճշգրտությամբ յուրացնել նրանցից ցանկացածը:
Ես չեմ ասում,որ անհրաժեշտ է սովորել կարդալու ցանկացած գրքերի համադրություն: Խոսքը գնում է միայն իմաստով փոխկապակցված կամ նույն խնդիրներին վերաբերող գրքերին: Եթե դուք չեք կարողանում « փոխկապակցված » կարդալ այդ գրքերը,ապա , հավանաբար ` չեք կարող ինչպես հարկն է յուրացնել դրանցից և ոչ մեկը: Հեղինակներն արտահայտում են միևնույն մտքերը ,համաձայնվում կամ վիճում են միմյանց հետ,բայց կա արդյո՞ք երաշխիք, որ դուք կարող եք հասկանալ նրանցից գոնե մեկին առանց տեսնելու նրանց մտքերի համընկումները կամ անհամապատասխանությունները: Այստեղ անհրաժեշտ է ֆիկսել սահմանափակ և ընդլայնված ընթերցանությունների տարբերությունները: Հույսով եմ ,որ այս խոսքերը ձեզ չեն շփոթեցնի: Այլ կերպ ես չեմ կարող արտահայտվել:
Սահմանափակ ես անվանում եմ գրքի ընթերցումն առանց որևէ կապի ուրիշ աղբյուրների հետ:
Ընդլայնված ընթերցանությունը` դա գրքի ուսումնասիրումն է իմաստով իրար հետ փոխկապցված այլ գրքերի ենթատեքստում: Երբեմն դա միայն տեղեկատու գրականություն է, օրինակ`բառարանններ, հանրագիտարաններ, ալմանախներ: Երբեմն երկրորդական գրքեր`այսինքն օգտակար մեկնաբանություններ:
Հաճախ ենթատեքստները դառնում են հանճարեղ գրքեր: Բացի դրանից նման ընթերցանությունը հաճախ օգնում է մեր ունեցած փորձը,որին մենք դիմում ենք գիրքը հասկանալու համար: Այն կարող է ձեռք բերել լաբորատորիայում, ինչպես նաև ամենօրյա կյանքում: Սահմանափակ և ընդլայնված ընթերցանությունը համակցվում են միևնույն գրքի թե’ փոխըմբռման, թե’ քննադատության ժամանակ:
Ամեն-ինչ, այն յուրահատկությունները ինչ-որ ես ասացի փոխկապակցված գրքերի ընթերցանության մասին ,հատկապես վերաբերվում է հանճարեղ գրքերին: Կրթության վերաբերող իմ դասախոսություններում ես հաճախ եմ հենվում այդ գրքերի վրա: Սովորաբար դրանցից հետո սովորողները ինձ դիմում են այդ գրքերի ցուցակը ներկայացնելու խնդրանքով: Ես խորհուրդ կտամ օգտվել Ամերիկյան գրադարանային ասոցիցիայի հրատարակած «Արևմուտքի դասականները » ցուցակից: Կարող եք օգտվել նաև Մերլենդ շտատի Աննապոլիս քաղաքի Սենտ-Ջոն քոլեջի հրատարակած գրքերի ցուցակից:
Ավելի ուշ իմ ունկնդիրները ինձ հաղորդում են ,որ այդ գրքերի ընթերցումն իրենց համար իրենց համար դարձել է ծարյահեղ բարդ գործընթաց: Այդ ոգեշնչումը,որ նրանց արթնացրել էր գտնել այդ ցուցակը և սկսել կարդալ, հաճախ փոխվում է անհույս անկարողության հետ: Դա ունի երկու պատճառ:
Առաջինը, որ նրանք չեն կարողանում ճիշտ կարդալ:
Բայց դա բոլորը չէ: Երկրորդ պատճառը թաքնված է ընթերցողների այն համոզման հետ, որ կարող են հասկանալ առաջին իսկ պատահած գիրքն այդ ցուցակից,առանց հաշվի առնելո, որ դրանք իրար հետ խիստ փոխկապակցված են: Հավանաբար նրանք փորձել են կարդալ «Ֆեդերալիստի գրառումները», առանց ուշադրություն դարձնելու «Կոնֆեդերացիայի հոդվածերը»-ի կամ Սահմանադրության վրա: Կամ նախատեսել են այս ամենը կարդալ առանց մտորելու Մոնտեսքյուի «Օրենքների հոգու մասին», Ռուսոյի «Հանրային պայմանագրի», կամ Ջոն Լոկայի էսսեն քաղաքացիական կառավարման մասին:
Հանճարեղ գրքերը ոչ միայն փոխկապակցված են: Պետք չէ մոռանալ ,որ դրանք գրվել են որոշակի հաջորդականությամբ ,որն անհրաժեշտ է հաշվի առնել գրքերի ընթերցման ընթացքում:
Ակնհայտ է ,որ ըստ ժամանակագրության ավելի ուշ հեղինակը իր նախորդ հեղինակի ազդեցությունն է կրել: Եթե դուք սկզբից կարդաք ավելի վաղ հեղինակի գիրքը, դա կօգնի ձեզ կարդալ ավելի ուշ գրված գրքերի իմաստը:
Կարդալ գրքերը փոխկապակցված և ճիշտ ժամանակագրական հաջորդականության մեջ-սա է ընդլայնված ընթերցանության հիմնական կանոնը:
Ընդլայնված ընթերցանության օժանդակող մեթոդները ես դիտարկում եմ տասնչորսերորդ գլխում: Իսկ այժմ մենք կխոսենք միայն սահմանափակ ընթերցանության կանոնների մասին: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ այս բաժանումը մեզ անհրաժեշտ է ուսուցման ընթացքում, որի ավարտին այս բաժանումը ինքնաբերաբար վերանում է:
Հմուտ ընթերցողի ինտելեկտուալ պահոցում այն պահին, երբ կարդում է որևէ գիրք, անշուշտ, արդեն պահպանվում են բազմաթիվ այդ գրքի հետ փոխկապակցված ուրիշ գրքեր: Բայց այժմ ձեզ ուշադրությունը պետք է բևեռեք եզակի- միակ գրքի ընթերցանության էտապներին, կարծես այն առանձնացված է և ոչ մի ուրիշ գրքի հետ կապ չունի: Իհարկե ես չեմ կարող բացառել գրքերի ըմբռման ձեր սեփական փորձի գործընթացը:Այդպիսի մակարդակի ընդլայնումը բացարձակապես անհրաժեշտ է, ինչպես մենք կտեսնենք հետագայում:
Վերջիվերջո անհնար է ընկղմվել գրքերի աշխարհը, չտրվելով սեփական ընթերցանության նախկին փորձին:
Սահմանափակ ընթերցանության կանոնները վերաբերվում են ոչ միայն գրքերին, այլ նաև դասախոսությունների կուրսին: Ես համոզված եմ, որ գիրքն ամբողջությամբ լավ կարդացող մարդը սովորական դասախոսությունների կուրսից կարող է ձեռք բերել շատ ավելի գիտելիքներ, քան քոլեջի սովորողների հիմնական մասը քոլեջում ուսուցանելու ընթացքում: Հիմնականում այս երկու դեպքերը իրարից քիչ են տարբերվում, բայց դասախոսության կուրսի լսումները կարող են պահանջել հիշելու և ամփոփելու մեծ ունակություն:
Այստեղ կա ևս մեծ դժվարություն: Դուք կարող եք կարդալ գիրքը երեք անգամ,եթե ուզում եք կիրառել յուրաքանչյուր մեթոդ առանձին-առանձին: Դասախոսությունների հետ դա հնարավոր չէ անել: Դրանք հեշտ կյուրացնի նա,ով ունի ընկալելու համապատասխան փորձ,անփորձ լսողներին համար կլինի դժվար:
Այդ իսկ պատճառով խելքին մոտ կլինի եթե, դասախոսը այս կամ այն ուսանողին դասախոսության հրավիրելուց առաջ համոզվի ,որ նա ընդունակ է գիրք կարդալու: Այսօր քոլեջներում և ավագ դպրոցների ուսուցման համակարգում ամեն ինչ այլ կերպ է կառուցված: Շատերը պատկերացնում են են ,որ դասախոսությունների կուրսը դա գիտելիք ստանալու արագացված եղանակ է ,ստանալու այն ինչը չի հաջողվում կարդալու գրքերում: Բայց դա բնավ ամենակարճ ճանապարհը չէ: Իրականում դա կարող է բերել ուղիղ հակադիր էֆեկտի:
-4-
Այս կանոնների կիրառման միայն մեկ շեղում կամ սահմանափակում կա ,որի մասին դուք կարող եք գլխի ընկնել:Ես մի քանի անգամ ընդգծել եմ ,որ այդ կանոնների նպատակն է օգնել կարդալու գիրքն ամբողջությամբ:
Ծայրահեղ դեպքում հիմնական նպատակը:
Սխալ կլինի օգտագործել այդ կանոնները միայն ենթատեքստից դուրս հատվածների ընթերցման համար: Չի կարելի սովորել կարդալ` ընթերցելու համար տասնհինգ րոպե ժամանակ տրամադրելով, ինչպես գրված է «Հարվարդի դասականը» տեղեկատուում : Բանն այն չէ,որ տասնհինգ րոպեն օրական բավարար չէ,այլ այն որ չի կարելի կարդալ քիչ- քիչ,ինչպես նշված է «Հինգ ֆուտանոց դարակ» տեղեկատուում: «Հինգ ֆուտանոց դարակ»-ում կարող ենք գտնել շատ հանճարեղ գրքեր , սակայն դրանց մեջ պատահում են նաև կենցաղային ստեղծագործություններ: Մեծ մասամբ այդ սերիայի գրքերի տեքստերը հրատարակվում են ամբողջությամբ ,բայց երբեմն հանդիպում են պարզապես մեծ հատվածներ: Բայց ոչ ոք խորհուրդ չի տալիս ուսումնասիրել գիրքն ամբողջությամբ կամ կարդալ նրա որևէ հատվածը : Հետևաբար ձեզ առաջարկվում է հավաքել մի փոքր նեկտար այստեղից, հոտ քաշել մի փոքր մեղրից այնտեղ: Հիանալի է, բայց դուք կդառնաք գրականության սովորական թիթեռնիկ և ոչ թե փորձված ընթերցող:
Օրինակ` այսօր դուք կարդում եք վեց էջ Բենջամին Ֆրանկլինի «Ինքնակենսագրականից»,վաղը` տասնմեկ էջ Միլտոնի վաղ շրջանի բանաստեղծություններից,իսկ վաղը չէ մյուս օրը`տաս էջ Ցիցերոնի «Ընկերության մասին» տրակտատից անհամապատասխանությունները: Հետո դուք ուսումնասիրում եք ութ էջ Համիլտոնի մասին « Ֆեդերալիստի գրառումներից», ապա Էդուարդ Բյորկի տասնհինգ էջանոց գրառումները և էլի տասներկու էջ Ռուսոյի`« Անհավասարության մասին» էսսեից: Միակ բանը, որ պետք է որոշել ընթերցման հաջորդականություն է . պատմական կապը` ընթերցվող հատվածի և շաբաթվա որոշակի օրվա միջև: Գրքի ճիշտ ընտրության հարցում դժվար թե տրամաբանական է հիմնվել միայն օրացույցի վրա:
Հատվածները շատ կարճ են լրջագույն ընթերցման ջանքերի և ուսուցման համար: Բացի այդ ,դրանց հաջորդականությունը չի թույլ տալիս զգալու առաջարկվող ընտրանու ամբողջականությունը կամ հասկանալու մի հատվածը մյուսի ենթատեքտում: «Հարվարդի դասականները» կողմից առաջարկվող ընթերցման պլանը հանճարեղ գրքերը դարձնում է հասկանալու համար նույնչափ անհասանելի, որքան քոլեջում ինքնուրույն ընտրված գրքերը: Հնարավոր է,որ այս պլանը կազմվել է դոկտոր Էլիոտի `առարկաների ազատ ընտության ուսուցման մեթոդի Հայր -հիմնադրի փառաբանման համար: Ինչպես նաև «Հինգֆուտանոց դարակ» «Пятифутовая полка» գրական շարքի համար:
-5-
Մեր ընթերցման կանոններում կա ևս մի սահմանափակում: Մեզ հետաքրքրում է ընթերցման նպատակներից միայն մեկը,այն է`ընթերցանություն հանուն ուսուցման,այլ ոչ թե ընթերցանություն զվարճանքի համար: Այդ նպատակը հավասարապես վերաբերում է և’ հեղինակին,և’ ընթերցողին:
Մեր ուշադրության կենտրոնում գրքեր են,որոնք ուղղված են գիտելիք փոխանցելու,ինչ-որ բան սովորեցնելու: Առաջին գլխում ես արդեն բացատրել եմ, թե որն է հիմնական տարբերությունը գիտելիք ստանալու համար ընթերցանությունը զվարճանքի համար ընթերցանությունից, ընդգծելով, որ մեզ հետաքրքրում է հենց առաջինը: Այժմ մենք պետք է անենք հաջորդ քայլը. առանձնացնել գրքերի երկու մեծ դաս, որոնք տարբերվում են ըստ հեղինակների ` ընթերցողների մտավոր պահանջները բավարարելու նպատակների և հնարավորությունների: Դա կարևոր է,քանի որ մեր կանոնները վերաբերում են մեկ տիպի գրքերին և մեկ նպատակի ընթերցանության: Այդ դասի գրքերը համընդհանուր ընդունված անվանում չունեն: Շատ գայթակղիչ կլիներ այդ գրքերի մի մասին անվանել պոեզիա կամ գեղարվեստական գրականություն,երկրորդ մասին`ոչ գեղարվեստական կամ գիտական գրականություն: Բայց այսօր «պոեզիա» բառը որպես կանոն նշանակում է բանաստեղծություններ,այլ ոչ թե ամբողջ գեղարվեստական գրականություն ,որին երբևէ անվանել են նաև հերյուրանք-հորինվածք: Նմանապես «գիտական գրականություն» արտահայտությունը հազվադեպ է օգտագործվում պատմության և փիլիսոփայության գրքերի վերաբերյալ ,չնայած երկու առարկաներն էլ ենթադրում են գիտելիքների փոխանցում: Եթե շեղվենք տերմինաբանությունից,ապա պարզ կդառնա ,որ տարբերությունը հեղինակների մտադրությունների մեջ է: Բանաստեղծը կամ գրողը զբաղվում է գեղեցիկ արվեստով,ձգտում է պարգևել իր ընթերցողին հաճույք կամ հիացմունք է առաջացնում իրենց գեղեցիկ ստեղծագործություններով ՝ երաժշտի կամ քանդակագործ նման:
Գիտնականը կամ հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետը ձգտում է սովորեցնել ուրիշներին լուսաբանելով : Գեղարվեստական գրականություն ընթերցել ուսուցանելը ,պակաս բարդ խնդիր չէ, գիտելիքների ձեռք բերելու համար ընթերցման խնդրի հետ համեմատած:Միաժամանակ դրանք իրարից կտրուկ տարբերվում են:Ընթերցանության կանոնները ,որոնք կրճատ ես թվարկել եմ և այժմ ավելի մանրամասն քննարկում եմ ,վերաբերում են հանուն ուսուցման ընթերցմանը ,այլ ոչ թե արվեստի գործով զգացմուքային վայեքին տրվելուն :
Գեղարվեստական գրականության ընթերցման կանոններն, անկասկած, ունեն իրենց յուրահատկությունները: Դրանք մարամասն շարադրելու և բացատրելու համար ինձ անհրաժեշտ կլինի ևս մի հաստ գիրք գրել: Ամբողջությամբ դրանք հավանաբար շատ մոտ են գիտական և հետազոտական գրքերի ընթերցման կանոնների երեք դասերին:
Առաջին դասի կանոնները վերաբերվում են ամբողջի վերլուծությանը`որպես միասնական կառուցվածք:Դրանց հետևում են բանաստեղծության կամ տեքստի գեղարվեստական և լեզվական էլեմենտների ճանաչման կանոնները:Հետո հարկ է հիշել սեղծագործության որակի մասին քննադատական մտքի կաննոների կազմումը,որոնք կարող են ճաշակ զարգացնել և ըմբռնողականություն զարգացնել: Սակայն այսքանով համընկումները ավարտվում են,քանի որ պատմվածքի և գիտական հետազոտության կառուցվածքները խիստ տարբերվում են իրարից,լեզվական էլեմենտները տարբեր ձևով են ազդում երևակայության վրա և տարբեր ձևով են փոխանցում գաղափարներ,իսկ գնահատման չափանիշները չեն համընկնում: Մի դեպքում վերլուծության է ենթարկվում գեղեցկությունը,մյուս դեպքում` ճշմարտությունը: Վայելքի կամ հաճույքի համար նախատեսված գրքերն ունեն նույնքան որակի մակադակներ,որքան այն գրքերը,որոնք կոչված են սովորեցնելու: Այն ինչ մենք անվանում ենք «թեթև ընթերցանություն», մեզնից պահանջում է միջին զարգացման հմտություն ,ինչպես և հատկապես տեղեկատվական գրքերը:Հասկանալու համար այստեղ համարյա ջանք չի պահանջվում:Մենք կարող ենք կարդալ պատմվածքներ միջակ որևէ ամսագրում նույնքան պասիվ,որքան պասիվ ձևով կարդալ հարևան էջերում զետեղված հոդվածները: Խանութների դարակներում հաճախ կարելի է հանդիպել այնպիսի գրքերի,որտեղ կրկնվում կամ կարճ ուրվագծվում է այն,ինչն ավելի ճիշտ է իմանալ առաջին աղբյուրից: Այնտեղ ներկա է նաև երկրորդ կարգի պոեզիան: Ես նկատի չունեմ սյուժետի տառացիորեն վերարտադրությունը, քանի որ բոլոր լավ սյուժենները ,արդեն բազմաթիվ անգամ կրկնվել են: Ավելի շուտ ես կնշեի այն արձակի կամ բանաստեղծությունների մասին, որոնք ոչ մի նոր զգացմունք չեն առաջացնում և չեն ազդում մեր երևակայության վրա: Սակայն հիասքանչ արձակով և զարմանահրաշ բանաստեղծություններով իսկապես հարուստ են հանճարեղ գրքերը, օրիգինալ ստեղծագործությունները, որոնց մակարդակին անընդհատ պետք է փորձել հասնել:Հանճարեղ արձակը ընդլայնում է մեր իմացության սահմանը,իսկ հանճարեղ պոեզիան մեզ ոգեշնչում է, օգնում է հումանիտար արժեքները խորությամբ ճանաչել, մեզ ավելի մարդկային է դարձնում: Գրականության երկու տեսակներում էլ ընթերցման ունակություն և ակտիվություն պահանջում են այն գրքերը,որոնք գերազանցում են մեզ: Մնացած բոլորը մենք կարող ենք կարդալ պասիվ առանց տեխնիկական պատրաստվածություն:
Այսպիսով գեղարվեստական գրականության ընթերցանության կանոննները առաջին հերթին նախատեսված են մեզ օգնելու հասկանալու,ուսումնասիրելու հանճարեղ ստեղծագործությունները՝ էպիկական սագա, պիես,վեպեր և բանաստեղծություններ:Բացի այդ ընթերցման կանոնները հանուն ուսուցման, կիրառելի են առավելապես մեծագույն պատմական,գիտական և փիլիսոփայական գործերի համար:
Ափսոս,որ այս կանոնների երկու համախմբերն էլ հնարավոր չէ համապատասխան ձևով քննարկել մեկ գրքում:Ոչ նրա համար,որ գրագիտության համար անհրաժեշտ են երկու ընթերցման ձևերն էլ,այլ այն, որ լավագույն ընթերցողը պարտավոր է հավասարաչափ տիրապետել երկու հմտություններին էլ:
Ընթերցման ուսուցման արվեստի երկու կողմերը փոխլրացնում են մեկը մյուսին:Մենք հազվադեպ ենք կարդում միայն մեկ եղանակով,առանց կիրառելու մյուսը:Գրքերը գործնականում երբեք չեն լինում բացառապես գիտական կամ գեղարվեստական: Հանճարեղ գրքերում հաճախ համակցվում են գրականության երկու հիմնական չափանիշները:
Պլատոնի երկխոսությունը «Հանրապետություն»-ում անհրաժեշտ է կարդալ միաժամանակ և´ պիես և ´ մտավոր զրույց: Դանթեի «Աստվածային կատակերգությունը» դա ոչ միայն փայլուն պոեմ է ,լուրջ փիլիսոփայական փնտրտուք: Գիտելիքն անհնար է փոխանցել առանց զգացմունքային և ստեղծագործական աջակցության,իսկ զգացմունքներն ու կերպաներն անխուսափելիորեն ներծծված են մտքով:
Այնուհանդերձ այս երկու ընթերցման արվեստները տարբերվում են: Սխալ կլինի ենթադրել,որ այստեղ դիտարկվող կանոնները հավասարաչափ ընդունելի են և ´գիտության , և´ պոեզիայի մեջ: Խիստ ասած նրանք վերաբերում են միայն գիտությանը վերաբերող կամ գիտելիքներ փոխանցող գրքերի ընթերցանությանը: Ինձ հայտնի են երկու եղանակ փոխհատուցելու այդպիսի ընթերցանությանն ուղղված սահմանափակ հայացքները:
Առաջինը կոչ է անում մեզ հաջորդ երկու գլուխներից մեկը նվիրել գեղարվեստական գրականության ընթերցման խնդրին: Երբ դուք ավելի մանրամասն կծանոթանաք ոչ գեղարվեստական գրքերի ընթերցման կանոնններին ,ես կարող եմ ձեզ համար տասնհինգերորդ գլխում համառոտ պատմել գեղարվեստական արձակի և չափածոյի ընթերցման համանման կանոնները: Հետո ես ավելի հեռուն կգնամ և կփորձեմ ընհանրացնել բոլոր կանոննները, որպեսզի դրանք կարողանանք կիրառել ընթերցանության ձևերից ցանկացածի համար:
Երկրորդ եղանակը նրանում եմ տեսնում,որպեսզի խորհուրդ տամ ձեզ կարդալու գրքեր՝ գեղարվեստական արձակի և պոեզիայի ճիշտ ընթերցման մասին :Նրանցից մի քանիսը ես այժմ կանվանեմ իսկ մնացածը տասնհինգերորդ գլխում:
Պոեզիայի գնահատմանը կամ քննադատությանը նվիրված գրքերը,իրենք արդեն գիտական են: Նրանք հեռարձակում են որոշակի գիտելիքներ,որոնք երբեմն անվանում են գրականության քննադատություն: Այս գրքերը ամբողջությամբ նման են այս գրքին,որն այժմ դուք կարդում եք: Այս գիրքն նախատեսված է ընթերցանության արվեստի ուսուցման,իսկ ավելի ճիշտ ընթերցանության նույն արվեստի առանձնակի ասպեկտներին:
Եթե այս գիրքն կօգնի ձեզ կարդալ ցանկացած գիտական գիրք,դուք կարող եք առանց դժվարության ինքնուրույն կարդալ դրանք և օգտագործել ստացված գիտելիքները պոեզիայի կամ մասսայական գրականության /բեսսելերների/ նյութերի ընթերցման համար:
Այդ թեմայի դասական մեծագույն գրքերից է Արիստոտելի «Պոետիկան»: Ավելի ուշ գրվածներից կարող եմ խորհուրդ տալ Թոմաս Էլիոտի էսսեները և երկու գրքեր Ի. Ռիչարդսի ՝ «Քննադատության սկզբունքները» և «Գործնական քննադատություն»: Էդգար Ալան Պոյի քննադատական էսսեների ցիկլը նույնպես արժանի են ուշադրության, հատկապես՝ «Պոեզիայի սկզբունքը» հոդվածը:
Թոմաս Գիլբին իր «Բանաստեղծական փորձ » վերլուծական աշխատանքի մեջ հիանալի լուսաբանում է բանաստեղծական արտահայտության առարկան և եղանակը:Ուիլյամ Էմպսոնը իր «Անորոշության յոթ տեսակները» գործում հատկապես հետաքրքիր պատմում է լիրիկական պոեզիայի ընթերցման սկզբունքների մասին:Վերջերս լույս է տեսել նաև Գորդոն Գերոլդի «Ինչպես կարդալ գեղարվեստական գրականությունը» իմացաբանական գիրքը: Եթե դուք դիմեք այդ աղբյուրներին, ապա դրանք ճանապարհ կբացեն դեպի ուրիշ, հավանաբար, ավելի արժեքային աղբյուրների: Ընդհանրապես այդ գրքերում դուք կգտնեք շատ օգտակար տեղեկատվություն,որը պարունակում է ոչ միայն կանոնններ,այլ գրականությունից գործնական օրինակներ,քանի որ այստեղ ավելի քան գիտության մեջ անհրաժեշտ է ուղեկից,որը սեփական օրինակով ցույց կտա ինչպես է պետք ճիշտ ընթերցել:
Մարկ Վան Դորենը վերջերս հրատարակեց իր նոր գիրքը «Շեքսպիր» պարզագույն վերնագրով:Դա նրա Շեքսպիրյան պիեսների սեփական վերծանումն է : Այստեղ չկան ընթերցման կանոններ կա միայն ընդօրինակման օրինակներ: Հնարավոր է,դուք ինքներդ կգտնեք կանոններ, որոնցով նա առաջնորդվել է տեսնելով դրանք գործողության մեջ: Եվ վերջապես ես կուզենայի ևս մի գրքի մասին,որովհետև նրա մեջ պարունակվում է նմանություն գեղարվեստական ընթերցման և գիտական գրականության միջև :Սկոտ Բյուկենենի «Պոեզիա և մաթեմատիկա»-ն զուգահեռներ է անցկացնում գիտության կառուցվածքի և գեղարվեստական ստեղծագործության տեսակի միջև:
– 6 –
Հնարավոր է դուք ինձ հետ չհամաձայնվեք և ասեք,որ ես արհեստական պատնեշ եմ դնում այնտեղ, որտեղ չկա դրա կարիքը:
Դուք կարող եք պնդել նաև ,որ գոյություն ունի ընթերցման միայն մեկ եղանակ,կամ ընդակառակը ցանկացած գիրք կարելի է կարդալ ամենատարբեր եղանակներով:
Ես կանխատեսել եմ այդ առարկումները,դեռ այն ժամանակ,երբ պնդում էի,որ շատ գրքեր ունեն մի քանի ուղղվածություն,
Օրինակ՝ գեղարվեստական և գիտական: Ես նույնիսկ ասում էի,որ գրքերի մեծ մասը՝ հատկապես հանճարեղ գրքերը,կարելի է կարդալ երկու եղանակներով:Բայց դա չի նշանակում,որ ընթերցման երկու եղանակները պետք է խառնել կամ շփոթել միմյանց հետ:Մենք չպետք է մոռանանք ընթերցման սկզբնական նպատակի կամ գիրքը ստեղծելուց հեղինակի հիմնական մտադրության մասին:
Կարծում եմ հեղինակնների մեծամասնությունը գիտի ովքեր են նրանք ՝ առաջին հերթին բանաստեղծնե՞ր են,թե˚ գիտնականներ: Անկասկած դա գիտեն նաև հանճարեղ գրողները: Լավ ընթերցողը պետք է հասկանա, թե ինչ է սպասում ինքը գրքից ՝գիտելիք թե˚ հաճույք: Հետևաբար գիրքն ավելի հեշտ ես ընտրում իմանալով հեղինակի մտադրությունը:
Երբ գիտական որոնումնների մեջ ես,ողջամիտ է կարդալ այնպիսի գրքեր,որոնց հիմնական նպատակը ուսուցումն է:
Եթե անհրաժեշտ են կոնկրետ ոլորտի գիտելիքներ,լավ է դիմել համապատասխան ոլորտի թեմայով գրքերին:
Աստղագիտությամբ հետաքրքրվողին հազիվ թե անհրաժեշտ լինի կարդալու Հռոմի պատմությունը: Դա չի նշանակում, որ միևնույն գիրքը չի կարելի կարդալ տարբեր եղանակներով և տարբեր նպատակներով: Հեղինակները կարող են ունենալ տարբեր նպատակներ, սակայն իմ կարծիքով դրանցից մեկը միշտ գերակա է, թելադրելով գրքի ընդհանուր բնույթը: Գրքերն , ինչպես մենք նշեցինք կարող են ունենալ երկու ուղղվածություն՝հիմնական և երկրորդական: Օրինակ՝ Պլատոնի «Երկխոսությունները» առաջին հերթին փիլիսոփայություն է,հետո նոր պիես: «Աստվածային կատակերգությունը առաջին հերթին պոեմ է, հետո նոր փիլիսոփայություն: Ընթերցողն իր հերթին կարող է համանման ձևով դիտարկել ցանկացած գիրք: Ցանկության դեպքում նա կարող է փոխել հեղինակի մտադրության տեղերը և կարդալ Պլատոնի «Երկխոսությունները» իբրև պիես,իսկ «Աստվածային կատակերգությունը» առաջին հերթին որպես դիտարկել փիլիսոփայական թեզ: Այստեղ տեղին է անցկացնել զուգահեռներ ուրիշ ոլորտներ հետ:
Բարձրարժեք արվեստի օրինակ հանդիսացող երաժշտական ստեղծագործությունը կարող է օգտագործվել երեխային հանգստացնելու, քնեցնելու համար: Նստելու համար նախատեսված աթոռը կարելի է դարձնել թանգարանային ցուցանմուշ և հիանալ նրա գեղեցկությամբ: Նպատակների նման երկակիությունը և գլխավոր ու երկրորդական դիրքերի փոփոխությունները,չեն ազդում հիմնական մտքի վրա: Ինչ եղանակով էլ դուք կարդաք գիրքը ,ինչ առաջնային նպատակ էլ ունենաք ,դուք պետք է իմանաք ինչ եք անում և հետևեք այդ գործունեության կանոններին:Դուք սխալ չեք գործում ,եթե պոեմը կարդաք որպես փիլիսոփայական գործ կամ գիտական հետազոտությունը որպես պոեզիա:
Գլխավորը գիտակցել է՝ընթերցանության որ եղանակն եք օգտագործում և ինչպես ճիշտ այն օգտագործել: Այդ դեպքում ձեր մոտ հարց չի ծագի ձեր ընտրության ճիշտ լինելու և ճիշտ ընթերցման եղանակի մասին: Դուք կհասկանաք,որ կանոնները ունեն մեծ նշանակություն:
Սակայն այս դեպքում պետք է զգուշանալ երկու հնարավոր սխալներից, որոնք ես կանվանեի пуризмом և обскурантизмом: «Պուրիզմ»-ն իմ մեկնաբանմամբ դա ,այն սխալ ենթադրությունն է, որ գիրքն կարելի է կարդալ մեկ եղանակով: Սակայն գրքերն ի սկզբանե տարասեռ են իրենց բնույթով,քանի որ մարդկային միտքը,որի օգնությամբ մենք կարդում կամ գրում ենք, ենթակա է մեր զգացումներին և երևակայությանը: Նա ներգործում է մեր զգացումների վրա գեներացնելով գեղարվեստական միջոցների և ձևերի բազմազանություն:
«Աբսկուրանտիզմը » դա նույնպես իմ պատկերացմամբ սխալ այն ենթադրությունն է, որ բոլոր գրքերը կարելի է կարդալ միակ եղանակով: Այստեղ հեշտ է ընկնել մյուս ծայրահեղության մեջ,երբ մարդը դառնալով Эстетизации –էսթետիզացման համակիր, բոլոր գրքերը դիտարկում է որպես գեղարվեստական, անտեսելով գրականության մյուս տեսակները և ընթերցանության եղանակները:
Երկրորդ , որ պակաս վտանգավոր ծայրահեղությունը՝ դա Интеллектуализация-ինտելեկտուալիզացիան է, երբ մարդը բոլոր գրքերը դիտարկում է որպես ուսումնական և նրանց տեսնում է որպես գիտելիքների աղբյուրի:
Երկու սխալները շատ դիպուկ մեկ տողով նկարագրել է Ջոն Կիտսը:«Գեղեցիկի մեջ է ճշմարտությունը,իսկ ճշմարտության մեջ՝ գեղեցկությունը»:
Ես արդեն ձեզ բավականաչափ զգուշացրել եմ, ինչ կարելի է սպասել ընթերցանության կանոններից ,որոնք մենք մանրամասն քննարկելու ենք հետագա գլուխներում: Կարծում եմ դուք դրանք ճիշտ կօգտագործեք,քանի որ ինքներդ կհասկանաք մի պարզ բան: Այդ ընթերցանություն կանոնները ճիշտ են աշխատում միայն իրենց սահմանափակ օգտագործման շրջանակում:
Ադլեր Մորտիմեր «Ինչպես ընթերցել գիրքը» Գլուխ 7
Թարգմանությունը՝ Մարգարիտ Գյուլբեկի Հարությունյանի
Քոլեջ՝ երկրորդ կուրս, գրադարանային գործ
Ծանուցում՝ Գրադարանավարի բլոգ