«Տիգրան Հայրապետյան» գրադարանը հավաքից հավաք

2009-02-17 20.22.54

Այսօր շատ են խոսում գրադարանների հնարավոր զարգացման մասին: Մենք չենք խոսում, գործում ենք:

Ասում են՝ միջավայրը զարգացում է. իհարկե, այն միջավայրին, որն այս պահին ունի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, կնախանձեն շատ ընթերցողներ, ինչու չէ նաև գրադարանավարներ: Ինչո՞ւ ենք կարևորում միջավայրը: Աշխատանքային փորձը ցույց է տալիս միջավայրի կարևորության անհրաժեշտությունը:

Ընդարձակ, հարմարավետ, լուսավոր ընթեցասրահ-ակումբը իր դռները բացեց նոյեմբեր ամսին, կարճ ժամանակ հետո առաջացան նոր գաղափարներ, նոր մտահղացումներ: Դեռ ինչքա՜ն մտքեր և գործեր ունենք իրագործելու…

Անմիջապես անցանք գործի, գրադարանավարը իրավունք չունի առանց ընթերցողի մնալու, նորոգումներ, սպասարկում, նոր ծրագրեր, նախագծեր. միառժամանակ նոր ուժ ու միտք տվեց մեզ մեծն միջավայր-զարգացումը:

Շատ ենք լսում՝ «ձեր կրթահամալիրի հնարավորությունները մենք չունենք», բայց, ամենապարզ լուծում տալով` ունեցանք նորաոճ սեղանների՝ դեղին-սպիտակ համադրությունը, գեղարվեստի դպրոցի սովորողների նկարները, երաժշտական գործիքը, էլ չեմ ասում ժամանակակից տեխնիկան ընթերցասրահ-ակումբը դարձրեցին գրավիչ, ընթերցողականչ:

Կազմակերպեցինք «Գրքի տոն ուսումնական հաստատությունում» ուսումնական նախագիծը: Կրթահամալիրի տնօրենի աջակցությամբ գրքային ֆոնդը հարստացավ նոր հրատարակված, հատուկ ընտրված, գեղարվեստական, մեթոդական գրականությամբ: Միջավայրը գրավիչ է ու կանչող, ամեն ինչ դասավորված, իր տեղում:Համագործակցելով կրթական ծրագրերի ղեկավարների և դասավանդողների հետ, ընթերցանությունը խրախուսելու համար, ընթերցարան ակումբում կազմակերպեցինք ընթերցանության ժամեր: Լավ ընթերցելու համար մի շարք կարևոր քայլեր են անհրաժեշտ, սակայն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ճիշտ ընթերցանության վրա։ Ի՞նչ է տալիս ընթերցանության ժամը սովորողին.

  • Ուշադիր և ճիշտ ընթերցանություն
  • Վերլուծելու կարողություն
  • Ազատ խոսքի ձևավորում
  • Համեմատության կարողություն
  • Ընթերցանության մշակույթի ձևավորում

Սովորող-ընթերցողի հետ միաժամանակ աշխատում են և՛ դասավանդողը, և՛ ընթեցավարը: Գրքի ընտրությունը կատարում է սովորողը, բայց ուղղորդում է ընթերցավարը, դասավանդողը: Շատ եմ կարևորում անհատական աշխատանքը ընթերցողի հետ: Երբ սովորողը չի կողմնորոշվում՝ ինչ կարդա, այստեղ արդեն անելիք ունեն ընթերցավարը և դասավանդողը:

Փորձը ցույց տվեց, որ անհատական զրույցների ընթացքում պատմվածքի կամ վեպի համառոտ ներկայացումը, սովորողի հետ միասնական ընթերցանությունը, ոգևորում, գրավում է ընթերցողին:  Նշված քայլերի արդյունքում սովորողն ինքն է զգում ընթերցանության պահանջը: Նա սպասում է ընթերցանության ժամին, առանձնացնում է պահարանում իր գիրքը, որ նորից գա ու շարունակի կիսատ թողածը: Կան ընթերցողներ, որ ստեղծել են իրենց անկյունը, որոշակի ժամի, ազատ րոպեներին իրենց ընտրած սեղանի մոտ, իրենց սիրելի անկյունում ընթերցում են:

Գրադարան News

Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը կրթահամալիրի պաշտոնական կայքում սկսեց թողարկել հաղորդում՝ գրադարանի նոր գրքերի մասին: Իհարկե, գրադարանի կայքն ունի «Նոր գրքեր» բաժին, սակայն ռադիոթողարկման տեսքով նոր գրքերի մատուցումը ավելի լայն արձագանք գտավ: Հաղորդումը պարունակում է տեղեկություն նոր գրքի մասին` վերնագիր, հրատարակչություն, հեղինակի մասին մի քանի տեղեկություն, գրքի պատմությունից նշումներ, գրքից հատվածներ: Հաղորման հեղինակ ընթերցողն ինքն է ընտրում իր ներկայացնելիք գիրքը, ուսումնասիրում է, նշումներ անում, փորձում ինչպես ասի-խոսի, ինքն է ընտրում նկարահանող իր ընկերոջը, տաղավարը: Ընթերցողի հետ աշխատելիս  գրադարանավարը գովազդում է իր կողմից ընտրված գիրքը: Կան «անտեսված» գրքեր, որ չգիտես ինչու, ընթերցողը չի նկատում. հենց այստեղ էլ միջամտում է ընթերցավարը: Սա թույլ չի տալիս գրքին «ննջելու»  դարակում, իսկ նրա շրջանառությունից օգտվում են և՛ ընթերցողը, և՛ գիրքը:

Իմ գրադարանըընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես

Սովորողն իր ուսումնական բլոգում վարում է «Իմ գրադարանը» բաժինը։ Նախագիծը շարունակական է, ամեն անգամ ներկայացվում է մի ենթաբաժին: Գրադարանի կայքի համապատասխան բաժնում հավաքվում են սովորողների ստեղծած նյութերը:

Ծրագրի նպատակը պարզ է: Սովորողը պատմում է իր գրքերի մասին` ինչպե՞ս է ձեռք բերել, ո՞վ է նվիրել, ինչո՞վ է առանձնահատուկ իր սիրած գիրքը, ինչպե՞ս է խնամում: Նյութը պատրաստելու ընթացքում սովորողը՝ դասավանդողի, ծնողի, հարազատի օգնությամբ նկարահանում, պատրաստում է տեսանյութ: Արդյունքում, կրթահամալիրի կայքում, ենթակայքերում արդեն հրապարակված են 4 տասնյակի չափ պատումներ:

«Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» ստուգատեսի ընթացքում, որ տեղի ունեցավ փետրվարի 8 -ից մարտի 13-ը, գրադարանը կազմակերպեց հանդիպումներ կրթահամալիրի դպրոցների սովորողների հետ: Միասին կարդացինք, դիտեցինք, արտասանեցինք, խաղացինք ամենատարբեր ստեղծագործություններ: Գոհ էին և՛ սովորողները, և՛ դասավանդողները: Արդյունքում գրադարանը ներգրավեց նոր ընթերցողների:

«Հարստացնել հանրապետության դպրոցական գրադարանները» նախագծի ընթացքում գրադարանը աննկատ, առանց մեծ աղմուկ հանելու հանրապետության դպրոցներին նվիրում է ուսումնական գեղարվեստական և մեթոդական գրականություն: Նվեր տալը ավելի բարդ գործ է, քան ստանալը: Պետք է ընտրես գիրքը, գրանցես, կատարես համապատասխան մատենավարություն: Գրադարաններին նվիրատվության շնորհիվ ստեղծեցինք նոր կապեր, ունեցանք նոր ընկերներ, ստացանք շնորհակալական նամակներ:

Ժամանակակից մոտեցումները, մինի սեմինարները հնարավորություն են տալիս, խոսելու կրթական նոր ծրագրերի մասին, սովորեցնելու և սովորելու:

Համեցեք մեր գրադարանի նվիրատվության ֆոնդ, ընտրեք՝ տարեք. միայն կարդացեք՝ ձեռագիր, տպագիր, թղթի վրա, թե մեդիայում (ինտերնետում) կարդացեք, գաղափարներ տարածելու և այլոց տեսակետներին ծանոթ լինելու, տեղեկացված լինելու (մշակութային և քաղաքական) ձեր իրավունքից լիարժեք օգտվեք՝ գլխավորը սա է… «Գիրք» բառի մեջ արմատը «գիրն» է, գիրք՝ ասել է գրեր… Ինտերնետում, պլանշետների վրա, թե թղթի՝ գրեր են, գլխավորը՝ ինչ և ինչպես եք կարդում, տարբեր տեքստեր կարդալը, սրա արդյունքում ձևավորվող կարդալու սովորույթն ու կարողությունը… Ուրեմն, փա՜ռք կարդացածը հասկացողին… Պ. Սևակի կոչերից է… Կարդա  նաևկրթահամալիրի տնօրենի բլոգում։ 

Այսպիսով, նոր նախագծերի կիրառումը ուղված է ընթերցանության խրախուսմանը: Կրթահամալիրի ընթերցավարներն էլ հանդես են գալիս իրենց նախագծերով: Գրադարանավարի աշխատանքը չի սահմանափակվում մեկօրյա սեմինարներով, գրադարանավար-ընթերցավարների աշխատանքը անհոգնել գործընթաց է, պահ-հանդիպումների, հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակագրության միջոցով: Համատեղ աշխատանքը իր արդյունքները տվեց` Հիմնական դպրոցի ընթերցավար և երկարացված օրվա կազմակերպիչ Մարինե Մարտիրոսյանի «Լրատու գրադարան»հաղորդաշարը, Նոր դպրոցի ընթերցավար  Աննա Ստեփանյանի «Դասարանական ընթերցումներ» նախագիծը:

Մեր ընթերցողները հիմնական մեր կրթահամալիրի դպրոցների, քոլեջի սովորողներն են, աշխատողները: Սովորողները շատ ակտիվ են, իրենց ազատ ժամերին  գրադարանում են, անընդհատ կարդում են, մասնակցում են գրադարանային բոլոր աշխատանքներին՝ դասավորություն, ուսումնասիրություն, մատենավարություն, մաքրություն, ծաղիկների խնամք: Գրադարանային կյանքը տանում են ընտանիք: Աշխատանքային օրվա  ընթացքում յուրաքանչյուր ընթերցողի հետ աշխատանքը նորովի բացահայտումն է ընթերցավարի աշխատանքի, յուրաքանչյուր ընթերցող իր հետ է բերում  հարցերի  շարան, որոնք նորի բացահայտմանն ու դրա ուսումասիրմանն են ուղված:

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը պարբերապար համալրվում է ուսումնական նոր գրականությամբ, որպեսզի հասցնի բավարարել ընթերցողների պահանջարկը:

Հ. Գ.։ Այս տարի արժանացա «Տիգրան Հայրապետյան» մրցանակին: Երկար տարիների աշխատանքը գնահատվեց, ինչի համար շնորհակալ եմ: Յուրաքանչյուր մրցանակ ավելի պարտավորեցնող է դառնում, իսկ գործի գիտակը, պարգևատրվողը դառնում է է՛լ ավելի զգաստ, նոր նախագծերի ու համագործակցությունների, նոր ընթերցողական բազայի ստեղծող:

Մարի Գաբանյան

Աղբյուրը 2009-01-28 01.13.05 dsc08169 dsc08158 IMG_4280 IMG_4922FotorCreated3-1024x768 IMG_4930 IMG_4850 IMG_4861 IMG_4866 IMG_4869 Համար:
Դպիր 93

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.