«Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն»

10848021_661800003939975_2256152332573103638_n

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Պետական Մանկավարժական Քոլեջ

Դիպլոմային Աշխատանք
Թեմա` «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն»
Բաժինը՝  «Գրադարանային գործ»
Ուսանողուհի`  Անի  Հարությունյան
Աշխատանքի ղեկավար` Մարի  Գաբանյան
Պաշտոն՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար

Երևան
2015թ

Բովանդակություն

Առաջաբան. 3
Գլուխ Առաջին. 4
Գրադարան. 4

Գլուխ 2. 8
Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն. 8

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան. 10

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը. 12

Հայաստանի ազգային գրադարան. 14

Ռուսաստանի գրադարանների կրթամշակութային միջոցառումները. 15

«Կենդանի գրադարան». 15

Գլուխ 3. 21

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն. 21

«Ճանաչենք մեր ժամանակակիցներին». 22

«Գրքի տոն Ուսումնական հաստատությունում» նախագիծը. 22

«Ճանաչենք մեր ժամանակակից Սեբաստացիներին» նախագիծը. 22

«Հեքիաթ թոռնիկիս», «Հեքիաթասաց» ծրագրերը. 23

Վերապատրաստումներ. 23

Դասարանական,  անհատական,  խմբային աշխատանքներ, սեմինարներ. 24

Տիգրան Հայրապետյան օրեր. 24

«Դասարանն անիվների վրա» նախագիծը. 24

«Իմ Գրադարանը». 25

Կամավորները գրադարանում. 25

Միջգրադարանային սպասարկում. 25

Գրադարան News. 26

Կլոր սեղան գրադարանում. 26

Ընթերցանության ժամեր գրադարանում. 26

Գրքի շնորհանդես. 27

Գլուխ 4. 27

Գրադարանների արդիականացում` նորագույն տեխնոլոգիաների՝ լիարժեք տեքստային և մուլտիմեդիոն ռեսուրսների միջոցով. 27

Մեդիագրադարան. 29

Եզրակացություն. 31

Օգտագործված աղբյուրներ. 32

Առաջաբան

Իմ դիպլոմային նախագծի թեման է «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն»,  չէ՞ որ գրադարանը միայն գիրք կամ նեթբուք սպասարկելու վայր չէ, այն կրթամշակութային վայր է,  որտեղ կազմակերպվում են տարաբնույթ կրթամշակութային միջոցառումներ:

Նախագծի առաջին գլխում ներկայացված է, թե ինչ է իրենից ներկայացնում  գրադարանը, որոնք են նրա տեսակները, դերը:

Երկրորդ գլխում  ներկայացված է գրադարանը՝ որպես կրթամշակութային կենտրոն, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի տարբեր գրադարաններում իրականացվող կրթամշակութային միջոցառումները:

Երրորդ գլխում ներկայացված է «Տիգրան Հայրապետյան» գրադարանը՝ որպես կրթամշակութային կենտրոն, որտեղ դիտարկել եմ  «Ճանաչենք մեր ժամանակակիցներին», «Ճանաչենք մեր ժամանակակից սեբաստացիներին»,  «Գրքի տոնն ուսումնական հաստատությունում»,  «Հեքիաթասաց»,  «Դասարան անիվների վրա» նախագծերը, «Տիգրան Հայրապետյան» օրերը և գրադարանում իրականացվող  վերապատրաստումները:

«Մեդիագրադարանի արդիականացում» գլխում դիտարկված է «մեդիագրադարան» հասկացության մասին՝ մասնավորապես «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կառուցվածքը,  գործառույթները, նյութերի թվայնացման մասին տեղեկատվություն և այլն: Վերջում նշված են եզրակացությունն ու օգտագործված աղբյուրները:

 

Գլուխ Առաջին

Գրադարան

Աստվածաշնչում գրված է՝ խրատիր գիտունին և նա կդառնա ավելի գիտուն, սովորեցրու արդարին և նա կբազմապատկի իր գիտելիքները: Այս ասույթը խոսում է իմաստության, գիտելիքների  հանդեպ վերաբերմունքի մասին:

Գիտելիքը սերնդից–սերունդ փոխանցվող մարդկության կոլեկտիվ հիշողությունն է, որը համաշխարհային պատմության հազարամյակների ընթացքում ապահովում է մարդկության մշակույթի հաջորդականությունը:

Գրադարանը, հնագույն սոցիալական ինստիտուտներից մեկը, դարերի ընթացքում պահպանել է գիտելիքը: Այդ պատճառով, գրադարանի առաքելությունը ցանկացած հասարակարգում դժվար է գերագնահատել:

Որպես գիտելիքների գանձարան` գրադարանը միշտ գրավել է գրողներին, նկարիչներին, մատենասերներին, գիտնականներին:

Գրադարանը համեմատել են թանգարան-հուշակոթողի (Ստեփան Մալարմե), տիեզերքի (Խորխե Լուիս Բորխես) հետ: Գրադարանի մասին գրվել են ոչ միայն գիտական աշխատանքներ, այլև պոեմներ, պատմվածքներ, վեպեր: Այն դարձել է յուրատիպ մշակութային սկզբնագիր, իսկ գիտելիքներ որոնելիս ընթերցողների արկածները համեմատվել է համաշխարհային փիլիսոփայության ամենալուրջ առարկայի՝ կյանքի իմաստի որոնման հետ: Նման որակումները և փոխհարաբերությունները գրադարանին տալիս են սրբության երանգ, քանի որ համարյա բոլոր դարերում գիտելիքը համարվել է բարձրագույն արժեքներից մեկը:

Գրադարան (ծագել է հունարեն biblion- գիրք և theke- գրապահոց հասկացություններից և բառացի նշանակում է biblioheke-գրապահոց): -Իրավաբանական  իմաստով «գրադարան» հասկացության տակ  նոր ժամանակներում հասկացվում է որպես սոցիալ-հաղորդակցական, կրթադաստիարակչական, մշակութային, և տեղեկատվական հաստատություն՝ ունենալով «փաստաթղթերի», («գրքերի») կազմակերպված ֆոնդ հասարակությանը կամ ընթերցողական առանձին խմբերին ժամանակի և տարածության մեջ սպասարկելու համար:
Ժամանակակից գրադարանագիտության մեջ սոցիալական ինստիտուտ հանդիսանալուց բացի, «գրադարանը» բնութագրվում է նաև որպես տեղեկատվական-հաղորդակցական, տեխնոլոգիական, կազմակերպական և մանկավարժական համակարգ՝ կարևոր դեր խաղալով կրթության և հասարակական կյանքի զարգացման մեջ:

Պատմական աղբյուրների համաձայն գրադարաններ են եղել Ասորեստանի մայրաքաղաք Նինվեում (մ.թ.ա. VII դ.), Հին Հունաստանում (մ.թ.ա. VI դ.), Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայում (մ.թ.ա. III-I դ.), Պերգամում (III դ.), Էջմիածնում (V դ.) և այլուր:

Վաղ ժամանակներից գոյություն ունի հնագույն մասնագիտական համագործակցություններից  մեկը՝ գրադարանավարների արհեստակցությունը: Դրանք հավաքագրողներն են, պահպանողները, համակարգողները, գրացուցակ կազմողները, փաստաթղթեր վերականգնողները, որոնք բոլոր ժամանակներում և ժամանակաշրջաններում ծառայել են որպես ուղեկցողներ՝ սեպագիր կաշվե աղյուսակների, պապիրուսե գալարների, թղթե հաստափոր օրենսգրքերի աշխարհներում:

Գրատպության գյուտը, որը վերածննդի դարաշրջանի մեծագույն նվաճումներից մեկն էր, մեծ հեղաշրջում առաջ բերեց հետագա դարաշրջանների գրադարանային-մատենագիտական գործունեության մեջ՝ մի կողմից ընդլայնելով գրադարանների ցանցը, նրանց ֆոնդերը համալրելով տպագիր հրատարակություններով (անկախ լեզվից, հեղինակի ագային պատկանելությունից և հրատարակության վայրից), մյուս կողմից՝ զարգացրեց տեղեկատվական և սոցիալ-հաղորակցական կապերը:

XX դարի և XXI դարի սկզբի գիտության, մշակույթի  և տեխնիկայի զարգացումները նոր ընթացք և բովանդակություն հաղորդեցին գրադարանների (տիպային և տեսակային) դասակարգված զարգացմանը. ազգային (գրադարան, մատենադարան), գիտական, գիտատեխնիկական, ակադեմիական, բուհական, ռազմական, մանկական, դպրոցական, անձնական (ընտանեկան) քաղաքային և էլեկտրոնային, որոնց գործունության մեջ առաջ քաշվեցին տեղեկատվության ավանդական և տեխնոլոգիական սպասարկման, համագործակցական կապերի ընդլայնման, ռազմավարական, միջմշակութային հաղորդակցությունների և հումանիտար զարգացման այլ խնդիրեր:

Հասարակական կյանքում կատարված փոփոխությունները չէին կարող իրենց անդրադարձը չունենալ գրադարանների գործունեության վրա: Իրականությունն այսօր այնքան էլ բարենպաստ չէ գրադարանների համար: Կրճատվել է պետական ֆինանսավորումը, նվազել է  համալրման հնարավորությունը: Այս ամենին զուգահեռ փոխվել են ընթերցողների պահանջները, առաջացել է նոր տեսակի ծառայությունների և ժամանակակից  տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտություն:

Նման պայմաններում իրենց գոյությունը և հեղինակությունը պահպանելու համար գրադարաններին անհրաժեշտ է վերանայել սեփական գործունեության ավանդական մոտեցումները  և մշակել ժամանակակից գրադարանի նոր մոդել, ինչին կարող է նպաստել գրադարանում ճիշտ կազմակերպված Public Relation (PR) ծառայության գործունեությունը, որը կոչված է ապահովելու կապերը հասարակության հետ: Սերտ համագործակցությունը ԶԼՄ-ի հետ յուրաքանչյուր կազմակերպության՝ այդ թվում գրադարանի դրական կերպարի ստեղծման կարևորագույն նախապայմանն է: Ընդ որում այդ համագործակցությունը պետք չէ սահմանափակել միայն միջոցառումներ կազմակերպելով, այլ նոր գրականության ստացում, ցուցահանդեսի բացում, դրամաշնորհի ստացում,  նոր տվյալների՝ շտեմարանի տեղադրում և այլն:  Գրադարանի զարգացման, համալրման խնդիրները հոգալու, ինչպես նաև տեխնիկական վերազինման համալրման համար  անհրաժեշտ է ֆինանսավորման այլ աղբյուրների հայթայթում:

Գրադարանին հեղինակություն կարող է բերել հոգաբարձուների խորհրդի ճիշտ ընտրությունը:

Գրադարանը պետք է կարողանա հանրությանը ներկայացնել  ամենագրավիչ կողմից: Կարևոր է, որ գրադարանը ունենա  միջոցառումների և գործողության ամբողջական ծրագիր: Գրադարանի միջոցառումների մեջ կարող են մտնել ցուցահանդեսներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, բրոշյուրներ, բուկլետների հրատարակում, գրադարանի մասին նյութերի տրամադրում ԶԼՄ-ին համաշխարհային ինտերնետային ցանցում համապատասխան էջերի տեղադրում, ընթերցողների կադրերի հաստատում և պատրաստում,  գրադարանի աշխատանքի և սպասարկման վերաբերյալ հարցումների պարբերական անցկացում, տեղեկատու դիզայնի մշակում պլակատների և հայտարարությունների համար: Գրադարանի  դրական կերպարի և հեղինակության ձևավորմանն ու պահպանմանը նպաստում է շուկայագիտության՝ մարկետինգային հիմունքների կիրառումը: Գրադարանում պետք է անցկացվեն մարկետինգի հետազոտություններ, անհրաժեշտ է կատարել լսարանի հստակ սահմանում և վերլուծություն` նրա հետաքրքրությունների,  պահանջարկի,  հայացքների մասին:

Գրադարանային կադրերի պատրաստումը նույնպես պետք է հարմարվի ժամանակի պահանջներին: Ժամանակակից գրադարանավարները պետք է լինեն արագ կողմնորոշվող, մարդկանց հետ հեշտությամբ հաղորդակցվող, միևնույն ժամանակ վստահություն ներշնչեն: Թող տարօրինակ չթվա, բայց նրանք պետք է ունենան հաճելի ձայն, հռետորական ունակություններ :

Գրադարանավարը իր հարաբերությունները ընթերցողների հետ պետք է կառուցի փոխադարձ հարգանքի վրա, անկախ սոցիալական կարգավիճակից,  ազգությունից, սեռական պատկանելիությունից, տարիքից, կրոնից, քաղաքական համոզմունքներից և այլն: Բացի այդ գրադարանավարը.

  1. Բոլոր օգտվողներին ապահովում է արդյունավետ, մատչելի տեղեկատվական ծառայություններով, տեղեկատվական պաշարները չի օգտագործում օգտվողներին իրենից կախման մեջ գցելու նպատակով:
  2. Պայքարում է օգտվողների տեղեկատվական ազատության սահմանափակման և գրաքննության դրսևորումների դեմ:
  3. Պատասխանատվություն չի կրում ընթերցողների կողմից տեղեկատվության օգտագործման հարուցած հետևանքների համար:
  4. Պահպանում է ընթերցողի տեղեկատվական սպասարկման գաղտնիությունը (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):
  5. Հարգում և պահպանում է հեղինակային և ինտելեկտուալ սեփականության իրավունքը.
  6. Պահպանում և հարստացնում է հայ ժողովրդի հոգևոր արժեքները, աջակցում է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային զարգացմանը:
  7. Հոգ է տանում գրադարանավարի մասնագիտության և գրադարանային գործի բարձր հասարակական կարգավիճակի և հեղինակության մասին.
  8. Հարգանքով է վերաբերվում իր գործընկերներին, պատրաստ է աջակցել և սատարել նրանց.
  9. Մասնագիտական կարողությունները, ուժը և եռանդը նվիրում է գրադարանին, ծառայում նրա խնդիրների իրականացմանը:
  10. Մշտապես բարձրացնի մասնագիտական գիտելիքները, մասնակցի գրադարանային աշխատողների որակավորման բարձրացման դասընթացներին ու միջոցառումներին:

Ներկայումս ակտիվ ձևավորվում է նոր պատկերացում գրադարանավարի մասնագիտության մասին, որտեղ զուգորդվում են և ավանդական և ժամանակակից մոտեցումները: Ժամանակակից գրադարանավարները սպասարկում են ոչ միայն գրքեր, այլև տեխնիկա (նեթբուք, լիցքավորիչ, ֆոտոխցիկ և այլ տեխնիկական սարքավորումներ):

diplomajin

29 կարծիք ««Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն»»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  2. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  3. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  4. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  5. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  6. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  7. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  8. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  9. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  10. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  11. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  12. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  13. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  14. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  15. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  16. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  17. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  18. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  19. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  20. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  21. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  22. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  23. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  24. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  25. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  26. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  27. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  28. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

  29. Ծանուցում՝ «Գրադարանը որպես կրթամշակութային կենտրոն» | Անի Հարությունյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.