ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ ՀԵՂԻՆԱԿ՝Մարգարիտ Գյուլբեկի Հարությունյան ՎԵՐՆԱԳԻՐ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ Մասնագիտությունը՝ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾ ՂԵԿԱՎԱՐ՝Հովհաննես Սերգեյի Կիզոգյան ՊԱՇՏՈՆԸ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հայ Մատենագրության Թվանշանային գրադարանի տեխնիկական տնօրեն ԵՐԵՎԱՆ 2015 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ…………………………………………………………………………………………………. 3 Գլուխ 1 Առաջինը լինելու թեկնածուները……………………………………………………………… 8 Ռոբերտո Բասա (վաղ 1940-ականներ)…………………………………………………………… 8 Էնջելա Ռուիզ Րոբլես (1949)……………………………………………………………………………. 8 Դոուգ Էնգելբարթ և Անդրիս վան Դամ (1960-ականներ)……………………………….. 8 Մայքլ Հարթ (1947-2011)………………………………………………………………………………….. 9 Գլուխ 2 Էլեկտրոնային Գիրք` Պատմական տեղեկանք……………………………………… 10 Էլ-գրքերի վաղ օրինակներ (իրականացումներ)………………………………………….. 11 Էլ-գրքերի ընթերցման համար նախատեսված սարքավորումներ………………. 11 Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի աշխատանքները…………………………. 13 Գլուխ 3 Էլեկտրոնային գրքի ստեղծման սկզբունքները………………………………………. 15 էլեկտրոնային տեքստ……………………………………………………………………………………. 15 Գրքի կառուցվածքը……………………………………………………………………………………….. 15 Ըստ այդ կառուցվածքի Ոճերի (style) մշակում…………………………………………….. 16 Գիրքը ներկայացնելու ձեւաչափերի ընտրություն……………………………………….. 16 Օրինակ………………………………………………………………………………………………………….. 17 Գլուխ 4 Ավանդական և էլեկտրոնային գրքերի համեմատական եզրեր` առավելությունները և թերությունները…………………………………………………………… 22 Առավելությունները………………………………………………………………………………………. 23 Թերությունները…………………………………………………………………………………………….. 23 Ամփոփում……………………………………………………………………………………………………………. 25 Օգտագործած գրականություն եւ էլեկտրոնային աղբյուրներ……………………………. 27
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Գրադարանը մեր բանականության տունն է, մեր մտահայեցողական ակտիվությունը: Կա միայն մեկ վերապահում՝ ոչ ոք չի ավարտում այն: Հավանաբար ոչ մեկը չի կարող և պետք էլ չէ, որ ավարտի… Վարդան Գրեգորյան, 1981-88թթ Նյու-Յորքի հանրային գրադարանի նախագահ Իմ դիպլոմային աշխատանքը կուզենայի սկսել մեր տաղանդավոր հայրենակցի Վարդան Գրիգորյանի այս խոսքերով:Մարդ որի համառ, անխոջ, հետևողական աշխատանքի շնորհիվ վերակենդանացել և նորովի են ներկայացել Նյու Յորքի Հանրային գրադարանը,ԱՄՆ-ի կոնգրեսի նշանավոր գրադարանըՆրա անվան շուրջ ներբող են կապում՝ «Վարդանացնել» նշանակում է շենացնել: Նա 1981 թ-ին ստանալով կործանման եզրին հասած ԱՄՆ-ի հանրային գրադարանի ղեկավարությունը ոչ միայն փրկեց կործանումից,այլ ծաղկեցրեց անհույս գրադարանը,որը վերածվել էր թմրամոլների մի որջի: Մեր նշանավոր ժամանակակիցն, չնայած իր պատկառելի տարիքին (ծնվել է 1934թվականին) այժմն էլ ակտիվ հասարակական կյանք է վարում:Այս տարվա ապրիլի 24-ին մեկնարկած «Նվիրի’ր Կյանք» հայտնի նախագծի կազմակերպիչներից և կոորդինատորներից մեկն էր: ԱՄՆ-ում «Կորնեգի» հայտնի բարեգործական ֆոնդի տնօրենն է : Վարդան Գրիգորյանին նվիրված նյութը կարող եք տեսնել գրադարանի կայքում: Ավանդական գրադարանը դա՝ մշակութալուսավորչական և գիտաօժանդակ հիմնարկություն է, որը կազմակերպում է տպագիր արտադրանքի հանրային օգտագործումը: Գրադարանում հավաքվում և պահպանվում են ձեռագրեր, գրքեր,լրագրեր,ամսագրեր ու տեղեկատվության այլ կրիչներ: Գրադարանները՝որպես գրավոր հուշարձաննների պահոցներ,գոյություն են ունեցել հազարամյակներ ի վեր: Հին աշխարհի ամենամեծ գրադարանը (մ.թ.ա. I դար) Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում էր. ունեցել է մինչև 700 հզ. հազար ձեռագիր: Ալեքսանդրիայում սովորելու տարիների այդ գրադարանից օգտվել են Մեսրոպ Մաշտոցի աշակերտները, այդ թվում՝ Մովսես Խորենացին: Հայաստանում գրադարանները եղել են վանքերին ու մենաստաններին կից տեղավորվել են առանձին շինություններում կամ վանքամերձ քարայրներում և կոչվել են գրատուն, գրանոց, գանձատուն, մատենադարան, դիվան, երբեմն էլ նշխարանոց, նշխարախուց: Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցն Էջմիածնի Մայր աթոռում ստեղծել են հայերեն ձեռագրերի մայր պահոցը՝ առաջին մատենադարանը,որի հիման վրա էլ 1959թ-ին ստեղծվել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը: Հայաստանի ազգային գրադարանը, որը հայ գրքի ամենամեծ պահոցն է աշխարհում, հիմնադրվել է 1919 թ-ին: 1965 թ-ին նրան շնորհվել է առաջին կարգի գիտական գրադարանի կոչում: Գրադարանն ունի 21 բաժին, 70 ենթաբաժին, շուրջ 140 անուն գրացուցակներ և քարտարան: Գրադարանը ներկայումս ունի 6.500.000 միավոր գործող ֆոնդ (գրքեր, ամսագրեր, լրագրեր, քարտեզներ, ձայնապնակներ, ձայներիզներ, նամականիշներ և այլն)` ավելի քան 70 լեզվով: Գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրականության պահպանման բաժնում հավաքված են հայատառ գրականության (1812 թ-ից) և հայ պարբերականների (1794 թ-ից) օրինակներ, XVI–XVIII դարերի հազվագյուտ արժեքավոր գրքեր: Այստեղ են պահվում հայերեն առաջին տպագիր գրքերը՝ «Ուրբաթագիրքը»: Առաջին հայերեն պարբերականը՝Ազդարարը: Հայատառ առաջին տպագիր քարտեզը՝ Աշխարհացույցը: Ավանդական գրադարանը իրականացնում է հետևյալ գործառույթները:
- Հավաքում, կազմակերպում, պահպանում և օգտագործման է տրամադրում գրադարանային փաստաթղթերը:
- Ցուցակագրում,դասակարգում և կազմում է գրադարանի հավաքածուի գրացուցակը և մատենագիտությումը.
- Ապահովում է գրադարանից օգտվողների համար որակյալ ծառայություններների մատուցումը
- Նպաստում է կրթությանը,խթանում է ընթերցանությունը և քաղաքացիների սոցիալական հաղորդակցման գործընթացներին
- Տրամադրում է գրադարանի հավաքածուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթ Հայաստանի Հանրապետության դգրադարանային հավաքածուի պետական գրացուցակի համար.
- Ապահովում է գրադարանային հավաքածուում գտնվող գրավոր հուշարձանների պահպանումը
- Ներդնում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ
Համակարգիչների մուտքը հեղաշրջում կատարեց տեղեկատվական պահոցներում: Համացանցի առկայությունը առաջ բերեց գրադարանների, թանգարանների, արխիվների աշխատանքի նորովի կազմակերպում: Համացանցի, թվանշային գրադարանի, ինչպես նաև էլեկտրոնային գրքի հայրենիքը ԱՄՆ –ն է: Վինթ Սերֆ (1943թ) Բոբ Քան (1938թ) հետ միասին համարվում են «ինտերնետի հայր»: Նրանք միասին ստեղծեցին «TCP/IP» կապի արձանագրությունների հավաքակազմ: Դա մի լեզու է, որը հնարավորություն է տալիս ցանցում խոսել միմյանց հետ: Թիմ Բեռներս Լի( 1955թ) World Wide Web –(WWW)-ի հեղինակը, որը թարգմանաբար նշանակում է ՝«համաշխարհային լայն ոստայն»: Նա ստեղծել է առաջին համաշխարհային ցանցը և սերվերը: Գրադարանավարի գործառույթները թվանշային գրադարանի դեպքում փոփոխվում են, ավելանում: Գրադարանավարը դառնում է տեղեկատվական ոլորտի փորձագետ, տիրապետում տվյալների որոնման և արտածման, գիտելիքների կառավարման, տեղեկատվության նախագծման և մատուցման գործընթացներին: Թվանշային տեխնոլոգիաների զարգացումը, մասնավորապես համացանցի առկայությունը հնարավորություն է տալիս մարդկության մշակութային ժառանգությունը հասանելի դարձնելու աշխարհի ցանկացած մասում: Համակարգիչների մուտքը հեղաշրջում կատարեց տեղեկատվական պահոցներում: Համացանցի առկայությունը առաջ բերեց գրադարանների, թանգարանների, արխիվների աշխատանքի նորովի կազմակերպմանը: Այսօր, արդեն, աճում է պահանջարկը ոչ թե տպագիր, այլ էլեկտրոնային գրքի: Այժմ մարդկության մի զգալի հատված իր սիրած գրքերը, թերթերը, ամսագրերը ընթերցում է թվանշային եղանակով: Ամենուրեք կարելի է լսել, թե մարդիկ այժմ քիչ են կարդում, քիչ է կարդում երիտասարդությունը: Սակայն փաստերն այլ են պնդում: Մարդիկ այժմ կարդում, շփվում, բանավիճում են վիրտուալ տարածքում՝ սոցիալական կայքերում: Գրադարանում իմ աշխատանքային հինգ տարվա փորձը ցույց է տալիս կարդացող սովորողների թիվը տարեցտարի աճում է: Փոխվել է միայն ընթերցանության կրիչը, ավելի շատ կարդում են թվանշային՝ էլեկտրոնային գրքեր: Մեծահասակները առաջնահերթ են համարում գրքի` միտք զարգացնող, խոսք ձևավորող ազդեցությունը, իսկ երիտասարդները՝ փորձ փոխանցելու դերը, ընդ որում ոչ միայն ազգային փորձի մասին է խոսքը, այլև կյանքի տարբեր իրավիճակներում ինքնուրույն կողմնորոշվելու ունակությունը: Ամերիկացի գրահրատարակիչների ասոցացիայի (ААP) մամլո տեղեկագիրը փաստում է, որ դեռ 2011թվականին էլեկտրոնային գրքերի վաճառքը տարեկան կրկնակի աճել է: Փաստերը ցույց են տալիս, որ թվանշային պարբերականների թիվը տարեցտարի աճում է, իսկ գները նվազում են: Ավանդական գրքերի հրատարակությունը նվազում է, իսկ գները աճում են: Փաստաթղթի համաձայն 2011թվականի հունվարին անցյալ տարվա համեմատությամբ թվանշային գրականության վաճառքից հասույթն աճել է 115 տոկոսով՝ գրեթե մինչև 70 մլն դոլար: Միևնույն ժամանակ պինդ շապիկով ավանդական գրքերի իրացումից հասույթը նվազել է 11,3 տոկոսով՝մինչև 49,1 միլիոն դոլար,փափուկ շապիկով գրքերինը՝ 19,7 տոկոս (մինչև 83,6մլն դոլար), իսկ զանգվածային շուկայի համար գրականության վաճառքը կրճատվել են 30,9 տոկոսով (մինչև 39 միլիոն ) նշված է մամլո տեղեկագրում: Թվանշային տեխնոլոգիաների կիրառումը գրադարաններում, պահոցներում, թանգարաններում առաջ բերեցին գրադարանների արխիվների նոր գործառույթներ: Գրադարանների հետևաբար նաև գրադարանավարների գործառույթները փոխվեցին, ավելացան: Ավանդական գրադարանը մեր կրթահամալիրում համատեղվում է թվանշային գրադարանի հետ: Իսկ ի՞նչ է թվանշային գրադարանը: Թվանշային գրադարանի, ինչպես նաև համացանցի հայրենիքը ԱՄՆ է: Հետևաբար նա ունի հսկայական փորձ այդ բնագավառում: Թվանշային գրադարանը դա համապատասխան ծառայություններով հագեցած (թվանշային գիրք, թվանշային նկար, աուդիո գիրք, տեսանյութ և այլն) տվյալների կառավարելի մի այնպիսի հավաքածու է, որը պահվում է թվանշային ֆորմատներով և հասանելի է համակարգչային ցանցերի օգնությամբ: Գրադարանավարի գործառույթները թվանշային գրադարանի դեպքում փոփոխվում են: Գրադարանավարը դառնում է տեղեկատվական ոլորտի փորձագետ, տիրապետում տվյալների որոնման և արտածման, գիտելիքների կառավարման, տեղեկատվության նախագծման և մատուցման գործընթացներին: Թվանշային գիրքը դա ավանդական գրքի պատկերն է միայն: Երբ Մայքլ Հարթը ստեղծեց առաջին էլեկտրոնային գիրքը ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը 1971 թ-ին, էլեկտրոնային գրքի պատկերացումները պարզ էին: Այժմ խնդիրը բարդացել է եւ դեռ շարունակվում են որոնումներն ու վեճերը էլեկտրոնային տեքստի ձեւաչափի շուրջ, ակնհայտ է թղթայինից եկած էջային ձեւաչափը չի բավարարում տեղեկատվական հոսքերի պահանջներին։
Գլուխ 1 Առաջինը լինելու թեկնածուները
Ռոբերտո Բասա (վաղ 1940-ականներ)
Առաջին թվանշային գիրքը կարող է լինել Index Thomisticus-ը` Թոմաս Աքուինացու աշխատանքներին պատկանող թվանշային ինդեքսը, որը սկսվել է պատրաստվել Ռոբերտո Բասայի կողմից 1949 թվականի սկզբին և ավարտին հասցվել 1970-ականներին: Չնայած նրան, որ այն ի սկզբանե նախատեսված էր մի համակարգչի համար, այնուամենայնիվ 1989 թվականին դուրս է գալիս դրա CD-ROM տարբերակը: Այնուհետև 2005 թվականին ինդեքսը դառնում է հասանելի առցանց:
Էնջելա Ռուիզ Րոբլես (1949)
1949 թվականին իսպանացի ուսուցչուհի Էնջելա Ռուիզ Րոբլեսը պատենդավորում է առաջին թվանշային գիրքը: Սարքը լիցքավորվում էր խտացված օդի միջոցով: Էնջելայի հիմնական նպատակն էր կրճատել իր աշակերտների կողմից դպրոց բերվող գրքերի քանակը: Մեխանիկական համակարգչի տեսակ էր։ | Անջելա Ռուիս Րոբլեսը Մեխանիկական Հանրագիտարանի/ la Enciclopedia Mecánica հետ |
Դոուգ Էնգելբարթ և Անդրիս վան Դամ (1960-ականներ)
Ըստ որոշ պատմաբանների էլեկտրոնային գրքերի արտադրումը սկսել է վաղ 1960-ականներին NLS նախագծի շրջանակներում, որը գլխավորում էր Դոուգ Էնգելբարթը Սթենֆորդի հետազոտական ինստիտուտից /Stanford Research Institute (SRI): Նրան են միանում Hypertext Editing System և FRESS նախագծերը , որոնք իրենց հերթին ղեկավարվում էին Անդրիս վան Դամի կողմից Բրանունի Համալսարանից: FRESS ծրագրերը նախատեսված էին տարբեր օգտատերերի համար: Դրանք ունեին բովանդակությաների, ինդեքսների ավտոմատացված ցանկեր/ցուցակներ: Ինչպես նաև այս համակարգերը հնարավորություն էին տալիս կազմել գրաֆիկներ, անել հղումներ և ալյն: 1985 թվականին Անդրիս վան Դամի նախաձեռնությամբ լույս է տեսնում հոդված, որտեղ առաջին անգամ օգտագործվում է «էլեկտրոնային գիրք» տերմինը: Տարիներ շարունակ Բրաունի Համալսարանը առաջատար տեղ է զբաղեցնել էլեկտրոնային գրքերի համակարգերի արտադման մեջ ներառելով էլեկտրոնային տեղեկագրքերի նախագծերը` ֆինանսավորված Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմի կողմից, լայնանծավալ տարածված հիպերմեդիան հայտի որպես InterMedia/ ինտեր մեդիա, Electronic Book Technologies/ էլեկտրոնային գիրքի տեխնոլոգիաներ ընկերությունը, որը ստեղծում է DynaText-ը, առաջին SGML-հիմնված գիրք ընթերցող համակարգը և այլն:
Մայքլ Հարթ (1947-1911)
Առաջին էլեկտրոնային գրքի, ինչպես նաև էլեկրոնային գրադարանի «Գուտենբերգ» նախագծի հեղինակը Մայքլ Հարթն է՝ 1971 թ. Հուլիսի 4-ը կարելի է համարել առաջին էլեկտրոնային գրի, տեքստի ծննդյան օրը: Այդ օրը Մայքլ Հարթը ստեղծեց առաջին էլեկտրոնային գիրը, տեքստը՝ ԱՄՆ-ի անկախության հռչակագիրի էլեկտրոնային պատճենը: : Այն դարձավ աշխարհում առաջին թվայնացված տեքստը: Դրանից բացի, այն Համացանցում հրապարակված առաջին փաստաթուղթն է: Մարդիկ ազատ հնարավորություն ստացան տեսնելու, ուսումնասիրելու Անկախության Դեկլարացիան և առցանց ուղարկելու միմյանց: Այդպես սկիզբ դրվեց «Գուտենբերգ» նախագծին, գրքերը թվայնացնելու և դրանք համացանցում ազատ տեղադրելու և բոլոր օգտվողներին հնարավորություն տալով օգտվել ազատ թվանշային գրադարանից: