Գրադարանավարների վերապատրաստումը կենտրոնական գրադարանում

P1250405img_3833

Օգոստոսի 24-ին «Տիգրան Հայրապետյան» գրադարանում մեկնարկեց գրադարանավարների եռօրյա վերապատրաստումը, որի նպատակն է նպաստել գրադարանավարների աշխատանքի ժամանակակից կազմակերպմանը:

Սպասարկման փորձի ցուցադրումը:
Վերապատրաստմանը մասնակցում են ինչպես կրթահամալիրի, այնպես էլ այլ ուսումնական հաստատությունների գրադարանավարներ, դասավանդողներ:

Վերապատրաստումը սկսվեց մասնակիցների ներկայացմամբ: Սկզբում Մարի Գաբանյանը խոսեց ժամանակակից գրադարանի, ժամանակակից գրադարանավարի և նրա դերի մասին: Նա նշեց, որ գրադարանավարը անընդհատ պետք է զարգանա, վերապատրաստվի, քանի որ ժամանակակից գրադարանավարից պահանջվում է արագ սպասարկում, գրադարանավարը պետք է լինի արագ կողմնորոշվող, կարողանա տեղին կիրառել մեդիան, իրագործի հետաքրքեր նախագծեր: Նոննա Գրիգորյանը խոսեց գրադարանի հետաքրքիր կազմակերպման և միջավայր ստեղծելու մասին: Ներկայացրեց մեր գրադարանի փորձը, կատարված նախագծերը, ծանոթացանք այլոց մեթոդներին: Զարուհի Առաքելյանը, ով ներկայացնում է կրթահամալիրի մեդիագրադարանը, մանրամասն ծանոթացրեց կրթահամալիրի կայքին, իր ենթակայքերով, բաժիններով, ծրագրերով, գրադարանի կայքը՝ իր բաժիններով, կառուցվածքով և պատմեց ինչպես պետք է օգտվենք գրադարանի կայքից: Վերապատրաստմանը ներկա գտնվեց նաև կրթահամալիրի տնօրենը և կիսվեց իր խորհուրդներով: Պիտի նշեմ, որ այսօրվա վերապատրաստումը ինձ համար շատ օգտակար էր:

Անի Հարությունյան

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.