Գրադարանի էլեկտրոնային սպասարկման ծրագրի գործարկում: Նախագիծ

Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը սկսում է աշխատել գրադարանային ավտոմատացված տեղեկատվական  ծրագրով

Նախագծի նկարագրություն

Աշխարհում այժմ ընդունված են սպասարկման նմանատիպ ձևերը (МАРК — SQL, ИРБИС), մենք նախընտրել ենք ստեղծել հեղինակային սպասարկման ծրագիր:

Այն օնլայն սպասարկման ծրագիր է, որտեղ  մուտք  է արվում կրթահամալիրի գրադարանային ֆոնդը, ընթերցողների ցանկը: Ծրագիրը իրար է միացնում գրադարանի հիմնական բազաները, մատչելի և տեսանելի է դարձնում սպասարկումը:

 էլեկտրոնային վարման OpenBiblio համակարգը նախատեսված է ընթերցողների էլեկտրոնային սպասարկման կազմակերպման և գրադարանի գործառույթների վարման ավտոմատացման համար: Համակարգը բաղկացած է երկու ենթահամակարգերից.

  • Ընթերցողների էլեկտրոնային սպասարկման
  • Գրադարանային գործառույթների էլեկտրոնային վարման ենթահամակարգ

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում գրադարանում արդեն գրանցված ընթերցողներին սպասարկել էլեկտրոնային նոր տարբերակով: Ընթերցողը իրեն անհրաժեշտ նյութի մասին տեղեկատվությունը կարող է ստանալ կենտրոնացված էլեկտրոնային գրացուցակների OPAC  ծրագրով, որտեղ տեղակայված են «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կայքում, ինչպես մաև կրթահամալիրի ենթակայթերում: Տես հավելված 3.

Ներկայացվում է նաև օնլայն պատվերների գրանցման`

 1.«Գրքի սպասարկում» ավտոմատացված աշխատանքային ռեժիմի ընդհանուր բնութագիրը.

  • Պատվերների կատարման տեխնոլոգիա:
  • Օպերատիվ տեղեկատվություն սպասարկված գրականության և ընթերցողների մասին:
  • Վերադարձված գրականության ամրագրման տեխնոլոգիա:
  • Ընթերցողական քարտերում սպասարկված գրականության հաշվառում:
  • Վիճակագրական տվյալներ պարտքերի և պահանջված գրականության վերաբերյալ:
  • Գրքերի շտրիխ-կոդավորման հիման վրա տացքի հատուկ տեխնոլոգիա:

 2.«Ընթերցող» ավտոմատացված աշխատանքային ռեժիմի ընդհանուր բնութագիրը.

 Որոնողական միջոցների լայն հնարավորություն: Տես` Հավելված 4.

  •  Էլեկտրոնային գրացուցակում մի քանի տվյալների բազաների հետ աշխատելու հնարավորություն: Տես` Հավելված 2
  • Գրականության էլեկտրոնային պատվերների ձևավորման տեխնոլոգիա:
  •  Նախագծի ժամկետ
    Սկիզբ- 01.09.15
    Ծրագրի գործարկում-ընթացիկ
    Ծրագրում տվյալների մուտք- 01.09.15-
    Նախագիծը լուծում է հետևյալ խնդիրները
  • Գրքերի սպասարկումն ու շրջանառությունը դառնում է առավել համակարգված
  • Ազատվում ենք ծանրաբեռնված excel ֆայլերից, կորելու վտանգից
  • Ընթերցող-պատվիրատուն կարողանում է առցանց ճշտել գրքի առկայությունը, նոր գալ գրադարան
  • Անմիջապես Moodle համակարգից կարելի է ճշտել սովորողի գրքի պարտքերը, տվյալները (անհրաժեշտ է գրասենյակներին)
  • Կրթահամալիրի բոլոր ընթերցարանները կենտրոնանում են մեկ համակարգում։

Նախագծի իրականացման փուլեր
1.Բազաների լրացում
2.Թարգմանության աշխատանքների ամբողջացում — 3 օրվա աշխատանք
3.moodle համակարգի տեղադրումից հետո համակարգի կապակցումը moodle-ին-
4.ընթացիկ սպասարկում-անընդհատ

Նախագծի աշխատանքային ընթացք

 Գրքի մեկ օրինակի մուտքագրման միջին տևողությունը 7-10 րոպե է:
Մեկ ամսվա ընթացքում աշխատողը մուտքագրում է 1000 կտոր գիրք՝ աշխատելով  օրական 7-8 ժամ:
Կենտրոնի և ավագ դպրոցի ընթերցասրահների տպագիր ֆոնդի մուտքագրման աշխատանքները նախատեսվում է ամբողջացնել 5 ամսվա ընթացքում՝այնուհետև անցում կատարելով դստրիկ ընթերցարանների ֆոնդին:

1 2 3 5

Նախագծի կազմակերպիչ «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Համակարգող`Մարի Գաբանյան

Գրադարանի հաշվետվությունը Լոռի կատարած ճամփորդության մասին

Ընթերցող-հայրենագետների ուսումնական երկօրյա ճամփորդություն

Ճամփորդության վայրը՝ Լոռու մարզ՝ Հաղպատ, Սանահին, Օձուն, Քոբայր, Ալավերդի

Գիշերակացը՝ Օձուն գյուղում (Զարուհի Առաքելյանի ծանոթի` Անի Փափախչյանի տանը)

Ժամանակը՝ հոկտեմբերի 17-18

Заметки библиотекаря: Экскурсия в Лори

d5b6d5b8d5b6d5b6d5a1

Библиотекари образовательного комплекса «Мхитар Себастаци» решили осуществить учебный проект — «Чтение в лагере».  Время осуществленя выпало на середину октября: осенние каникулы в нашей школе. В других школах только в конце месяца каникулы начнутся, а у нас – сейчас: когда по всей Армении в разгаре золотая осень, погода солнечная. Направление выбрали в Лорийскую область. Наши путешественники — самые активные читатели библиотеки «Тигран Айрапетян», которые не просто читают, но освещают прочитанную книжку в своих блогах, принимают участие в читательских мероприятиях, которые проводила библиотека и наши друзья из издательства «Зангак». Одним словом, компания — начитанная, а значит, «воспитанная». С такими ребятами интересно в пути. Շարունակել կարդալ “Заметки библиотекаря: Экскурсия в Лори”

Տպավորություններն են պատմում վերապատրաստվողները

Ժամimg_20151016_113040անակակից գրադարանային գործի կազմակերպման եռօրյա վերապատրաստման մասնակիցները կիսվում են իրենց տպավորություններով:

Նաիրա Ենգիբարյան- Ստեփանավանի Յաղդանի հիմնական դպրոց

Էմմա Ավագյան-Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոց

20151016_134042Ժամանակակից ընթերցավարի եռօրյա սեմինար20151016_112614 20151016_112805

Հեքիաթականչ. հեքիաթ-հանելուկներ

20151006_21051320151006_210513Սիրելի հեքիաթասեր ընթերցող, եթե դու հեքիաթների սիրահար ես, սիրում ես կարդալ, պատմել, նկարել, հորինել, բեմադրել, ստեղծագործել, ապա Զանգակի և Բամբակի զարմանահրաշ անակնկալը հենց քեզ համար է: Իսկ, թե ովքեր են Զանգակն ու Բամբակը կիմանաս, երբ դիտես «Հեքիաթականչ» հաղորդման առաջին թողարկումը:

Եղիր ակտիվ՝ կարծիքներ բաժնում պատմելով քո տպավորությունների մասին և հնարավոր է հաջորդ անգամ դու լինես նրանց հյուրը:

Հաղորդումը կարող ես դիտել այցելելով մեր բլոգ

Հաղորդման հեղինակ և պատասխանատու՝  Մարինե Մարտիրոսյան և 3.1 դասարանի սովորողներ

Հեքիաթականչ դասարան համույթ Նախագիծ

Մարինե Մարտիրոսյան

Ընթերցանության խրախուսման մեթոդիկա: Նախագիծ

Ներկայացնոcropped-h2-wmv_snapshot_00-21_2014-05-02_20-58-53ւմ են 3-րդ դասարանի սովորողներըԺամանակահատված- 2015-2016 ուս. տարի, ամեն շաբաթ մեկ թողարկում, ժամը 20:00-ին

Նպատակը- մանկական ուսուցողական, այլընտրանքային, ժամանցային հաղորդման ստեղծում, ընթերցանության խրախուսում, ժողովրդական հեքիաթների, հայ նշանավոր գրողների հեքիաթների  ներկայացում, ճանաչում, սովորողի ուսումնական այլընտրանքային գործունեություն, բեմական խոսքի զարգացում,կերպարը մարմնավորելու կարողության զարգացում: Շարունակել կարդալ “Ընթերցանության խրախուսման մեթոդիկա: Նախագիծ”