Ընթերցանության խրախուսման մեթոդիկա: Նախագիծ

Ներկայացնոcropped-h2-wmv_snapshot_00-21_2014-05-02_20-58-53ւմ են 3-րդ դասարանի սովորողներըԺամանակահատված- 2015-2016 ուս. տարի, ամեն շաբաթ մեկ թողարկում, ժամը 20:00-ին

Նպատակը- մանկական ուսուցողական, այլընտրանքային, ժամանցային հաղորդման ստեղծում, ընթերցանության խրախուսում, ժողովրդական հեքիաթների, հայ նշանավոր գրողների հեքիաթների  ներկայացում, ճանաչում, սովորողի ուսումնական այլընտրանքային գործունեություն, բեմական խոսքի զարգացում,կերպարը մարմնավորելու կարողության զարգացում:

Խնդիրներ- ուսումնական գործունեության ընթացքում սովորողների կողմից ստեղծված հեքիաթների ներկայացում, ճանաչում, խրախուսում,  ընթերցանությունը որպես երևակայական մտածողության զարգացման խթան, սովորողների ստեղծած հեքիաթների ներկայացում:

Հաղորդումը պատրաստելու համար անհրաժեշտ է՝

  1. Թեմատիկ միջավայր.
  2. Երկու կերպարային տիկնիկ
  3. Ձայնագրիչ, ֆոտոխցիկ,

Հերոսները մարմնավորում են 3-րդ դասարանի սովորողներց երկու հոգի` ամեն անգամ զույգը փոխվում է:

Հաղորդումը կարող է ունենալ ներկայացման հետևյալ ձևաչափը.

  • Հերոսները կարդում են նախապես ընտրված հեքիաթը և հարցադրումներ անում: Կարծիքներ բաժնում սովորողը կարող է թողնել հարցերի պատասխանները:
  • Հերոսները կարդում են հեքիաթի մի մասը, իսկ վերջաբանը թողնում են, որ ընթերցողը  կարդա ընթերցասրահում:
  • Հերոսները ներկայացնում են հեքիաթը և առաջարկում, որ ունկնդիրները  հորինեն իրենց վերջաբանները:
  • Հերոսները կարդում են տարբեր հեքիաթներից հատվածներ և առաջարկում գուշակել, թե որ հեքիաթների մասին է խոսքը:Թողարկումից հետո կազմակերպվում է  առցանց դաս , որի ժամանակ սովորողները կարծիքներ բաժնում կարող են  թողնել իրենց կարծիքը և այլն:
  • Հերոսներին կարող են հյուր գալ տարբեր հքիաթներից հերոսներ, որոնց դերերում կլինեն տարբեր դասարանների սովորողներ, և կներկայացնեն իրենց հորինած հեքիաթների շիլափլավը:

Հերոսների ողջույնի խոսքից հետո ցուցադրվում է սովորողների կողմից ստեղծված հեքիաթների մեդիատարբերակը.

Հաղորդումը կարող է ամեն անգամ  ներկայացվել  վերոնշյալ ձևաչափերից որևէ մեկով:

Մարինե Մարտիրոսյան

Աղբյուրը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.