Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը սկսում է աշխատել գրադարանային ավտոմատացված տեղեկատվական ծրագրով
Նախագծի նկարագրություն
Աշխարհում այժմ ընդունված են սպասարկման նմանատիպ ձևերը (МАРК — SQL, ИРБИС), մենք նախընտրել ենք ստեղծել հեղինակային սպասարկման ծրագիր:
Այն օնլայն սպասարկման ծրագիր է, որտեղ մուտք է արվում կրթահամալիրի գրադարանային ֆոնդը, ընթերցողների ցանկը: Ծրագիրը իրար է միացնում գրադարանի հիմնական բազաները, մատչելի և տեսանելի է դարձնում սպասարկումը:
էլեկտրոնային վարման OpenBiblio համակարգը նախատեսված է ընթերցողների էլեկտրոնային սպասարկման կազմակերպման և գրադարանի գործառույթների վարման ավտոմատացման համար: Համակարգը բաղկացած է երկու ենթահամակարգերից.
- Ընթերցողների էլեկտրոնային սպասարկման
- Գրադարանային գործառույթների էլեկտրոնային վարման ենթահամակարգ
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում գրադարանում արդեն գրանցված ընթերցողներին սպասարկել էլեկտրոնային նոր տարբերակով: Ընթերցողը իրեն անհրաժեշտ նյութի մասին տեղեկատվությունը կարող է ստանալ կենտրոնացված էլեկտրոնային գրացուցակների OPAC ծրագրով, որտեղ տեղակայված են «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կայքում, ինչպես մաև կրթահամալիրի ենթակայթերում: Տես հավելված 3.
Ներկայացվում է նաև օնլայն պատվերների գրանցման`
1.«Գրքի սպասարկում» ավտոմատացված աշխատանքային ռեժիմի ընդհանուր բնութագիրը.
- Պատվերների կատարման տեխնոլոգիա:
- Օպերատիվ տեղեկատվություն սպասարկված գրականության և ընթերցողների մասին:
- Վերադարձված գրականության ամրագրման տեխնոլոգիա:
- Ընթերցողական քարտերում սպասարկված գրականության հաշվառում:
- Վիճակագրական տվյալներ պարտքերի և պահանջված գրականության վերաբերյալ:
- Գրքերի շտրիխ-կոդավորման հիման վրա տացքի հատուկ տեխնոլոգիա:
2.«Ընթերցող» ավտոմատացված աշխատանքային ռեժիմի ընդհանուր բնութագիրը.
Որոնողական միջոցների լայն հնարավորություն: Տես` Հավելված 4.
- Էլեկտրոնային գրացուցակում մի քանի տվյալների բազաների հետ աշխատելու հնարավորություն: Տես` Հավելված 2
- Գրականության էլեկտրոնային պատվերների ձևավորման տեխնոլոգիա:
- Նախագծի ժամկետ
Սկիզբ- 01.09.15
Ծրագրի գործարկում-ընթացիկ
Ծրագրում տվյալների մուտք- 01.09.15-
Նախագիծը լուծում է հետևյալ խնդիրները - Գրքերի սպասարկումն ու շրջանառությունը դառնում է առավել համակարգված
- Ազատվում ենք ծանրաբեռնված excel ֆայլերից, կորելու վտանգից
- Ընթերցող-պատվիրատուն կարողանում է առցանց ճշտել գրքի առկայությունը, նոր գալ գրադարան
- Անմիջապես Moodle համակարգից կարելի է ճշտել սովորողի գրքի պարտքերը, տվյալները (անհրաժեշտ է գրասենյակներին)
- Կրթահամալիրի բոլոր ընթերցարանները կենտրոնանում են մեկ համակարգում։
Նախագծի իրականացման փուլեր
1.Բազաների լրացում
2.Թարգմանության աշխատանքների ամբողջացում — 3 օրվա աշխատանք
3.moodle համակարգի տեղադրումից հետո համակարգի կապակցումը moodle-ին-
4.ընթացիկ սպասարկում-անընդհատ
Նախագծի աշխատանքային ընթացք
Գրքի մեկ օրինակի մուտքագրման միջին տևողությունը 7-10 րոպե է:
Մեկ ամսվա ընթացքում աշխատողը մուտքագրում է 1000 կտոր գիրք՝ աշխատելով օրական 7-8 ժամ:
Կենտրոնի և ավագ դպրոցի ընթերցասրահների տպագիր ֆոնդի մուտքագրման աշխատանքները նախատեսվում է ամբողջացնել 5 ամսվա ընթացքում՝այնուհետև անցում կատարելով դստրիկ ընթերցարանների ֆոնդին:
Նախագծի կազմակերպիչ «Տիգրան Հայրապետյան» գրադարան
Համակարգող`Մարի Գաբանյան