Գրադարանի էլեկտրոնային սպասարկման ծրագրի գործարկում: Նախագիծ

Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը սկսում է աշխատել գրադարանային ավտոմատացված տեղեկատվական  ծրագրով

Նախագծի նկարագրություն

Աշխարհում այժմ ընդունված են սպասարկման նմանատիպ ձևերը (МАРК — SQL, ИРБИС), մենք նախընտրել ենք ստեղծել հեղինակային սպասարկման ծրագիր:

Այն օնլայն սպասարկման ծրագիր է, որտեղ  մուտք  է արվում կրթահամալիրի գրադարանային ֆոնդը, ընթերցողների ցանկը: Ծրագիրը իրար է միացնում գրադարանի հիմնական բազաները, մատչելի և տեսանելի է դարձնում սպասարկումը:

 էլեկտրոնային վարման OpenBiblio համակարգը նախատեսված է ընթերցողների էլեկտրոնային սպասարկման կազմակերպման և գրադարանի գործառույթների վարման ավտոմատացման համար: Համակարգը բաղկացած է երկու ենթահամակարգերից.

  • Ընթերցողների էլեկտրոնային սպասարկման
  • Գրադարանային գործառույթների էլեկտրոնային վարման ենթահամակարգ

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում գրադարանում արդեն գրանցված ընթերցողներին սպասարկել էլեկտրոնային նոր տարբերակով: Ընթերցողը իրեն անհրաժեշտ նյութի մասին տեղեկատվությունը կարող է ստանալ կենտրոնացված էլեկտրոնային գրացուցակների OPAC  ծրագրով, որտեղ տեղակայված են «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կայքում, ինչպես մաև կրթահամալիրի ենթակայթերում: Տես հավելված 3.

Ներկայացվում է նաև օնլայն պատվերների գրանցման`

 1.«Գրքի սպասարկում» ավտոմատացված աշխատանքային ռեժիմի ընդհանուր բնութագիրը.

  • Պատվերների կատարման տեխնոլոգիա:
  • Օպերատիվ տեղեկատվություն սպասարկված գրականության և ընթերցողների մասին:
  • Վերադարձված գրականության ամրագրման տեխնոլոգիա:
  • Ընթերցողական քարտերում սպասարկված գրականության հաշվառում:
  • Վիճակագրական տվյալներ պարտքերի և պահանջված գրականության վերաբերյալ:
  • Գրքերի շտրիխ-կոդավորման հիման վրա տացքի հատուկ տեխնոլոգիա:

 2.«Ընթերցող» ավտոմատացված աշխատանքային ռեժիմի ընդհանուր բնութագիրը.

 Որոնողական միջոցների լայն հնարավորություն: Տես` Հավելված 4.

  •  Էլեկտրոնային գրացուցակում մի քանի տվյալների բազաների հետ աշխատելու հնարավորություն: Տես` Հավելված 2
  • Գրականության էլեկտրոնային պատվերների ձևավորման տեխնոլոգիա:
  •  Նախագծի ժամկետ
    Սկիզբ- 01.09.15
    Ծրագրի գործարկում-ընթացիկ
    Ծրագրում տվյալների մուտք- 01.09.15-
    Նախագիծը լուծում է հետևյալ խնդիրները
  • Գրքերի սպասարկումն ու շրջանառությունը դառնում է առավել համակարգված
  • Ազատվում ենք ծանրաբեռնված excel ֆայլերից, կորելու վտանգից
  • Ընթերցող-պատվիրատուն կարողանում է առցանց ճշտել գրքի առկայությունը, նոր գալ գրադարան
  • Անմիջապես Moodle համակարգից կարելի է ճշտել սովորողի գրքի պարտքերը, տվյալները (անհրաժեշտ է գրասենյակներին)
  • Կրթահամալիրի բոլոր ընթերցարանները կենտրոնանում են մեկ համակարգում։

Նախագծի իրականացման փուլեր
1.Բազաների լրացում
2.Թարգմանության աշխատանքների ամբողջացում — 3 օրվա աշխատանք
3.moodle համակարգի տեղադրումից հետո համակարգի կապակցումը moodle-ին-
4.ընթացիկ սպասարկում-անընդհատ

Նախագծի աշխատանքային ընթացք

 Գրքի մեկ օրինակի մուտքագրման միջին տևողությունը 7-10 րոպե է:
Մեկ ամսվա ընթացքում աշխատողը մուտքագրում է 1000 կտոր գիրք՝ աշխատելով  օրական 7-8 ժամ:
Կենտրոնի և ավագ դպրոցի ընթերցասրահների տպագիր ֆոնդի մուտքագրման աշխատանքները նախատեսվում է ամբողջացնել 5 ամսվա ընթացքում՝այնուհետև անցում կատարելով դստրիկ ընթերցարանների ֆոնդին:

1 2 3 5

Նախագծի կազմակերպիչ «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Համակարգող`Մարի Գաբանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.