Ա՜յ, քեզ Շրջիկ գրադարան

pizap.com14506256577501Շրջիկ գրադարանը դեկտեմբերի 17-ին այցելեց մեր դասարան: Ոչ թե սովորականի պես, այլ՝ հեծանվով: Ո՞վ էր հեծանիվը վարում. մեր սիրելի տիկին Նոնան:
Ա՜յ, քեզ Շրջիկ գրադարան ու տիկին Նոնա:
Տիկին Նոնան մի մեծ արկղ էր բերել՝ լցված տարբեր գրքերով: Նա ներկայացրեց Շրջիկ գրադարանը, բաժանեց գրքերը, սովորողնեը կարդացին, ներկայացրեցին իրենց կարդացածը և պայմանավորվեցին տիկին Նոնայի հետ այցելել գրադարան, գրանցվել և վերցնել իրենց նախընտրած գիրքը արձակուրդի ընթացքում կարդալու համար:

Շրջիկ գրադարանը մեզ հյուր

20151210_11120920151210_115222
 «Սեբաստացի» ռադիո. # 202 թողարկումը «շրջիկ գրադարանը» և գրքերի մասին: 
Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանցիներին հյուր էր եկել  «շրջիկ գրադարանը» հետաքրքիր, գեղեցիկ, գունազարդ գրքերով: Շարունակել կարդալ “Շրջիկ գրադարանը մեզ հյուր”

Հեղինակային իրավունքը և գրադարանները

20151209_152717 (4)Դեկտեմբերի 9-ին կրթահամամալիրի գրադարանի կենտրոնական ընթերցասրահում վարպետության դաս անցկացրեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանի սպասարկման և տեղեկատվական բաժնի վարիչ Հասմիկ Գալստյանը։

Թեման էր՝ Հեղինակային իրավունքը և գրադարանները: Շարունակել կարդալ “Հեղինակային իրավունքը և գրադարանները”

Գրադարանի նոյեմբերյան գործունեությունը

IMG_20151104_101036  IMG_20151104_110425

 

 

IMG_0002IMG_0016