Դեկտեմբերի 9-ին կրթահամամալիրի գրադարանի կենտրոնական ընթերցասրահում վարպետության դաս անցկացրեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանի սպասարկման և տեղեկատվական բաժնի վարիչ Հասմիկ Գալստյանը։
Թեման էր՝ Հեղինակային իրավունքը և գրադարանները:
Տիկին Հասմիկը խոսեց eIFL-eLCA համագործակցության ու eIFL-IP ծրագրի մասին:
Ներկայացվեց ու քննարկվեցին գրադարան- Հեղինակային իրավունք կապն ու գործողությունները, կարելի-չի կարելիները, բացառություններն ու սահմանափակումները:
Սեմինարը շարունակվեց հեղինակային իրավունքի և բաց մատչելիության մասին տեղեկություն տրամադրելով:
Մասնակիցների համար արդյունավետ սեմինար էր՝ կրթահամալիրում բլոգային ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկություններով: Աղբյուրը