Շրջիկ գրադարանի գործունեությունը փետրվար ամսին

Գիտե՞ք, որն է գրադարանի և շրջիկ գրադարանի տարբերությունը: Սովորաբար, երբ մեզ ինչ որ գիրք է անհրաժեշտ լինում, գնում ենք գրադարան և վերցնում այն, իսկ շրջիկի դեպքում ինքն է մեզ հյուր գալիս և նոր ու հետաքրքիր գրքեր առաջարկում, որոնք մենք կարդում ենք, քննարկում, իսկ հետո այնպես գովազդում, որ մեր մյուս ընկերներն էլ կարդան մեր կարդացած գրքերը: Գրքերը կարդալուց հետո, պետք է մեր կարդացածի մասին նյութ հրապարակենք մեր բլոգներում, իսկ մարտի 10-ին մեծ քննարկում ենք կազմակերպելու մեր կարդացած գրեքերի շուրջ:

Հայարփի Տոնոյան

Կարդացեք նաև.

picmonkey-collage3 (1)

Սովորղները շատ սիրեցին ընթերցանության խմբային կազմակերպումը, մեկը մյուսի հեքիաթի մասին լսելը, խաղով ներկայացման ձևը, սիրով սպասում են հաջորդ հանդիպմանը, բայց մինչ այդ իրենց բլոգներից են պատմում և կիսվում իրենց տպավորությունների մասին: Ներկայացնում եմ աշխատանքներից մի քանիսը:

«Շրջիկ գրադարանը» այցելեց Դպրոց-պարտեզ. դաս-քննարկում
Ընթերցանությունից հետո յուրաքանչյուր սովորող գովազդեց իր գիրքը: Այնուհետև գովազդ-հակագովազդ ներկայացում եղավ. ոմանք փաստեր ներկայացրին, թե ինչու է պետք կարդալ ,,Թոմ Սոյերի արկածները,, գիրքը, մյուսները՝ հերքեցին փաստերը և հակագովազդ իրականացրին: Քննարկումը չափազանց բուռն էր և հետաքրքիր: 

Շարունակում ենք առցանց քննարկել:

Շրջիկ գրադարանը Դպրոց-պարտեզում է

Ընթերցանության նախագծի մասին պատմում է` Լիրա Խաչատրյանը:

Շրջիկ գրադարանը Նոր դպրոցում
3_49_0

 

Միայն աշխատանք և ոչ մի խաղ: Ահա թե ինչու են ուսուցիչները «պարտվում»

play_feat-740

Բոլոր մանկավարժները գիտեն, թե որքան կարևոր է ուսումնական օրվա ընթացքում աշակերտների խաղին ժամանակ հատկացնելը: Իսկ հենց իրենք արդեն մոռացել են, թե ինչ է խաղը:

Այս  հարցադրումն արել է Ամերիկյան մի դպրոցի ուսուցիչ և գրադարանավար Հեյդի Նելտները, ով հանդիսանում է #KyGoPlay շարժման հիմնադիրը: Նա կոչ է անում մանկավարժներին խաղալ, որպեսզի  բարձր  պահեն մասնագիտական մակարդակը: Նա վստահ է, որ եթե մանկավարժը մասնագիտական սպառվածություն է զգում, ուրեմն ճիշտ ժամանակն է սկսել խաղալ:

ԽԱՂԸ  ՕԳՆՈԻՄ Է ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ՀԱՂԹԵԼ ՍՊԱՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Հոդվածում  հոգեբան  Ջո Ռոբինսոնն ասում է «Երբ դուք լարված եք, ուղեղում հույզերը կառավարող կենտրոնը  ճնշում է դրական  տրամադրությանը, թույլ տալով աճել բացասականը:Խաղը կարող է ազատել ձեզ այդ զսպաշապիկից:Այն ցրում է գրասենյակային աշխատանքի  միօրինակությունը և  նպաստում է ստեղծագործական աշխատանքին, ստիպելով մեզ դուրս գալ առօրեականի շրջանակներից:Այլ կերպ ասած, այն վերալիցքավորում է ուղեղը»:

Խաղերը բազմազան են բայց Բաստոնի քոլեջի պրոֆեսոր Պիտեր Գրեյի  կարծիքով միշտ ունենում  են  հետևյալ  բնորոշումը.

. Խաղը  ազատ  ընտրության  արդյունք  է.

.Դա  գործողություն  է, որտեղ  միջոցները  կարևոր են արդյունքից.

. Դա  գործողություն  է,  որի  կանոնները  որոշում  են  խաղացողները.

. Խաղը  միշտ երևակայական է և անլուրջ.

. Խաղը  աշխատացնում է խելքը՝ չառաջացնելով լարում Շարունակել կարդալ “Միայն աշխատանք և ոչ մի խաղ: Ահա թե ինչու են ուսուցիչները «պարտվում»”

«Օձուն 2016» վրանային-ընթերցողական ամառային ճամբար

Նախագիծ

Նամակագրական կապ- Օձունի հիմնական և Միջնակարգ դպրոցների հետ
Ճամբարի մասնակիցներ-30 (խոհարար + 2 սովորող անվճար, 4 պատասխանատու)

  • Կրթ. Ընթերցող սովորողներ
  • Օձունի դպրոցներից սովորողներ
  • Խոհարար, բուժքույր, ծնող

1-ին հերթափոխի մասնակիցներ՝ 20-25 սովորող, ջոկատավարներ

Նախատեսվում է ունենալ տեղի 2 դպրոցներից 1-ական ջոկատներ՝ իրենց ջոկատավարներով:

Նախահաշվարկ. (3 անգամյա սնունդը 5 օրվա համար՝ 10 000 դրամ (1 սովորող), տրանսպորտի ծախսը վճարում է կրթահամալիրը)

Տեղի սովորողների մասնակցության վճարը

Նպատակը.

Ճամբարը վրանային է: Նպատակը կրթական փոխանակումներ, ուսումնահայրենագիտական,  ճանաչողական, ընթերցողների խրախուսման, ինտելեկտուլ, ժամանակակից գրողների ստեղծագործաշխատանքի ծանոթացում, միասնական ընթերցումներ, քննարկումներ

Ծրագիր. Շարունակել կարդալ “«Օձուն 2016» վրանային-ընթերցողական ամառային ճամբար”