Միայն աշխատանք և ոչ մի խաղ: Ահա թե ինչու են ուսուցիչները «պարտվում»

play_feat-740

Բոլոր մանկավարժները գիտեն, թե որքան կարևոր է ուսումնական օրվա ընթացքում աշակերտների խաղին ժամանակ հատկացնելը: Իսկ հենց իրենք արդեն մոռացել են, թե ինչ է խաղը:

Այս  հարցադրումն արել է Ամերիկյան մի դպրոցի ուսուցիչ և գրադարանավար Հեյդի Նելտները, ով հանդիսանում է #KyGoPlay շարժման հիմնադիրը: Նա կոչ է անում մանկավարժներին խաղալ, որպեսզի  բարձր  պահեն մասնագիտական մակարդակը: Նա վստահ է, որ եթե մանկավարժը մասնագիտական սպառվածություն է զգում, ուրեմն ճիշտ ժամանակն է սկսել խաղալ:

ԽԱՂԸ  ՕԳՆՈԻՄ Է ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ՀԱՂԹԵԼ ՍՊԱՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Հոդվածում  հոգեբան  Ջո Ռոբինսոնն ասում է «Երբ դուք լարված եք, ուղեղում հույզերը կառավարող կենտրոնը  ճնշում է դրական  տրամադրությանը, թույլ տալով աճել բացասականը:Խաղը կարող է ազատել ձեզ այդ զսպաշապիկից:Այն ցրում է գրասենյակային աշխատանքի  միօրինակությունը և  նպաստում է ստեղծագործական աշխատանքին, ստիպելով մեզ դուրս գալ առօրեականի շրջանակներից:Այլ կերպ ասած, այն վերալիցքավորում է ուղեղը»:

Խաղերը բազմազան են բայց Բաստոնի քոլեջի պրոֆեսոր Պիտեր Գրեյի  կարծիքով միշտ ունենում  են  հետևյալ  բնորոշումը.

. Խաղը  ազատ  ընտրության  արդյունք  է.

.Դա  գործողություն  է, որտեղ  միջոցները  կարևոր են արդյունքից.

. Դա  գործողություն  է,  որի  կանոնները  որոշում  են  խաղացողները.

. Խաղը  միշտ երևակայական է և անլուրջ.

. Խաղը  աշխատացնում է խելքը՝ չառաջացնելով լարում

Լինելով հասուն, մենք ինքներս ենք ընտրում ինչ խաղալ, ելնելով մեր հետաքրքրասիրությունից և գործունեությունից: Անգամ եթե անում ես այն, ինչը քեզ գրավում և հաճույք է պատճառում, լավ միջոց է ազատվելու լարվածությունից: Գրեյը նկատում է, որ խաղի ժամանակ մենք ինքնաբերաբար մեր վերացական դատողություններում դառնում ենք ազատ: Խաղը մեզ տանում է երևակայական աշխարհ, որում ամեն ինչ հնարավոր է: Այդպիսի իրավիճակը նպաստում է մտքի ստեղծագործականության զարգացմանը, այս վիճակում հեշտ է գալ բարդ խնդիրների արագ լուծմանը:

Նրանք՝ ովքեր խաղում են և նրանք՝ ովքեր չեն խաղում

Հեյդն Նելտները նշում է, որ կան մանկավարժների երկու տեսակ` նրանք, ովքեր խաղում են և նրանք, ովքեր չեն խաղում: «Խաղացող մանկավարժները» արագ են յուրացնում նոր գաղափարները, ավելի արագ են կապ հաստատում և անծանոթ երևույթների նկատմամբ ավելի քիչ են վախ ցուցաբերում: Նրանք հաճույքով են նոր փորձեր կատարում և շատ թեթև են տանում անհաջողությունները: Այնպես որ, ուրիշներին սովորեցնելիս անհաջողություններն, ամեն դեպքում, անխուսափելի են: Սակայն ճիշտ մոտեցման դեպքում յուրաքանչյուր անհաջողություն տանում է առաջխաղացման: Նրանք, ովքեր բացառում են խաղն իրենց կյանքում, կարծես թե կարծրացած լինեն, նրանք իրենց պրոֆեսիոնալ համարելով ավելի շատ սպառվում են, այսինքն` տուժում: Հիմնականում հակառակվում են նոր գաղափարներին:

Սակայն հարցը միայն նրանում չէ, որ որոշ ուսուցիչներ խաղը համարում են առավել անհոգ զբաղմունք, որին չարժե ժամանակ տրամադրել: Հարցը կայանում է նրանում, որ մանկավարժները հաճախ չգիտեն, թե ինչպես, երբ և ինչով խաղալ:

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ  ՍՈՎՈՐՈՒՄ  ԵՆ  ԽԱՂԱԼ

Որպեսզի ուսուցիչներին սովորեցնեն խաղալ` Հեյդն Նելտները և մյուս գրադարանավար Ջեյմս Ալենը նրանց առաջարկեցին մեկ ուսումնական տարվա ընթացքում ընտրել մեկ շաբաթ, որի ընթացում պետք է օրական խաղալ ընդամենը մեկ ժամ: Այդպիսով որոշել են ցույց տալ այն գաղափարի կարևորությունը, որը վերծանվում է գիտությունների դոկտոր Ստյուարդ Բրաունի գրքում. «Խաղը ձևավորում է ուղեղը, բացում է երևակայությունը և ապրեցնում է հոգին»:

Դոկտոր Բրաունը նշում է, որ հարգանքը մեր խաղալու կենսաբանական կարիքի նկատմամբ կարող է փոխակերպել մեր աշխատանքային գործընթացը` վերադարձնելով մեզ թարմության զգացողություն: Խաղն օգնում է մեզ հաղթահարել դժվարությունները, լավացնում է մեր վարպետությունը և տալիս է բավարարվածության զգացողություն: Վերջին հաշվով աշխատանքն աշխատանք չէ առանց խաղի:

…   …   …   …   …   …   …   …   …   …   …   …   …   …   …   …   …

 

Միայն աշխատանք և ոչ մի խաղ-ահա ինչու են մարում ուսուցիչները

Կենտուկի  նահանգում  Հեյդի  Նելտները  և  Ջեյմս  Ալենը  որոշեցին  կազմակերպել առցանց իրադարձություն, որը ուսուցիչներին կկանչեր խաղալու  Կիգոփլեյ խաղը: Մարտի 9-15-ը մասնակիցները  պետք է  հատկացնեին իրենց  ժամանակի մի փոքր  մասը խաղերի  համար և կիսվեին իրենց  փորձով սոցիալական կայքերում, օգտագործելով Կիգոփլեյ  հեշտեգը: Հետո  ամեն  մեկը, ով ուզում է իմանալ թե ինչպես, ինչ և գլխավորը  ինչու են խաղում ուսուցիչները, կարող է իմանալ այդ թեգավորման օգնությամբ: Ինչ վերաբերում է Հեյդի Նելտների  անձնական պրակտիկային, իր դպրոցում նա աշխատում է ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ  համագործակցված, որպեսզի ստեղծի ուսուցիչների համար  պայմաններ ավանդական խաղերի  համար, որոնք  կարող  են  օգնել հանել սթրեսից և գտնել նոր գաղափարներ թիմի ստեղծման համար:
Հեյդի  Նելտները  համոզված է, որ խաղերի  համար ժամանակ և տեղ հատկացնելն այդքան էլ բարդ  չէ, ինչպես թվում է: Ճիշտ է դրա  համար պետք է փոփոխել սովորական  կարգուկանոնն ու  տարածությունը: Օրինակ, հերթական մանկխորհրդի ժամանակ կարելի է կազմակերպել «Դրոշի  գրավման» մրցումներ, իսկ  ուսուցչանոցներում տեղ կգտնվի «Լեգո» կոնստրուկտորի համար: Եթե մենք՝ որպես ուսուցիչներ կարող ենք նորից բացել խաղի ուժը և  հաղթահարել  ձանձրանքի  կարգուկանոնը,  մենք  կարող  ենք գտնել  վարքագծի  նոր  մոդելներ, մտքեր, ստրատեգիան, չէ , որ ի  վերջո  խաղը  պետք  է  ոչ  թե միայն  նրա  համար, որ  զգաս  քեզ  երջանիկ, այլ նաև  աջակցելու սոցիալական  կապերի  և ստեղծագործելու  ունակությանը: Իսկ տարբեր մեթոդներով խաղալ ուսումնական օրվա  ընթացքում կարող  ենք սովորել  ուսուցիչներից, ովքեր  մասնակցություն  կունենան կապի փոխանակման խաղային  փորձով և  կպատմեն  իրենց ոչ  լուրջ հայտնաբերությունների մասին:

Եթե  դուք  հետաքրքրվեցիք խաղի ֆենոմենով, ապա  խորհուրդ  ենք  տալիս  ծանոթանալ «Գիտության և  կրթության» շրջանակներում հրապարակված «Խաղն ավելին է, քան զվարճանքը: Այն  կյանքի անհրաժեշտությունն է» հոդվածին:

Ռուսերենից թարգմանեցին՝ Քոլեջի գրադարանային գործ բաժնի ուսանողները

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.