Գիտե՞ք, որն է գրադարանի և շրջիկ գրադարանի տարբերությունը: Սովորաբար, երբ մեզ ինչ որ գիրք է անհրաժեշտ լինում, գնում ենք գրադարան և վերցնում այն, իսկ շրջիկի դեպքում ինքն է մեզ հյուր գալիս և նոր ու հետաքրքիր գրքեր առաջարկում, որոնք մենք կարդում ենք, քննարկում, իսկ հետո այնպես գովազդում, որ մեր մյուս ընկերներն էլ կարդան մեր կարդացած գրքերը: Գրքերը կարդալուց հետո, պետք է մեր կարդացածի մասին նյութ հրապարակենք մեր բլոգներում, իսկ մարտի 10-ին մեծ քննարկում ենք կազմակերպելու մեր կարդացած գրեքերի շուրջ:
Կարդացեք նաև.
- Շրջիկ գրադարանը Դպրոց-պարտեզում է — Արմինե Աբրահամյան
- «Շրջիկ գրադարանը» այցելեց Դպրոց-պարտեզ. դաս-քննարկում- Տաթև Աբրահամյան
- Շրջիկ գրադարանը-Մարինե Մարտիրոսյան
«Շրջիկ գրադարանը» այցելեց Դպրոց-պարտեզ. դաս-քննարկում
Ընթերցանությունից հետո յուրաքանչյուր սովորող գովազդեց իր գիրքը: Այնուհետև գովազդ-հակագովազդ ներկայացում եղավ. ոմանք փաստեր ներկայացրին, թե ինչու է պետք կարդալ ,,Թոմ Սոյերի արկածները,, գիրքը, մյուսները՝ հերքեցին փաստերը և հակագովազդ իրականացրին: Քննարկումը չափազանց բուռն էր և հետաքրքիր:
Շարունակում ենք առցանց քննարկել: