Կարդալ,կարդալ,կարդալ…

  •  Խնդիրը՝ Ժամանակակից զարգացող հասարակության մեջ ավելի ու ավելի դժվար է դարձել երեխային գրքի հանդեպ հետաքրքրություն առաջացնելը,  այնուհանդերձ, գրքի դերը անձի զարգացման գործում մնում է անփոխարինելի: Աշխարհն արագորեն փոփոխվում է, դառնում ավելի վիրտուալ, և գիրք կարդալու ձևերն էլ  պիտի փոխվեն և համապատասխանեն ժամանակի պահանջներին, որ ընթերցանությունը ոչ միայն օգտակար լինի, այլև հետաքրքիր և զվարճալի։
  • Նպատակը՝   Ընթերցանության տարածումը երեխաների և պատանիների շրջանում նպատակ ունի դաստիարակել ընթերցողների` կրթված, մշակութային ու խելացի մարդիկ։
  • Նախագծի ընթացքը՝  Երեխաները կամ դասավանդողը նախապես ընտրում են  հեղինակին և ստեղծագործությունը՝ ըստ տարիքային չափանիշի։ Մասնակիցները նստում են իրար կողք կողքի։ Առաջին ընթերցողը բարձարաձայն կարդալով  մեկ էջ, գիրքը փոխանցում է իրենից աջ  կամ ձախ կողմի նստած ընթերցողին, ով նույնպես կարդալով իր մեկ էջը փոխանցում է և նույն ձևով շարունակում մինչև տվյալ ստեղծագործության ավարտը։ Ընթացքը՝ մեդիագործիքներով՝ ձայնագրիչ կամ տեսանկարահանող սարքեր։
  • Արդյունքը՝  Խմբային ընթերցանության այս ձևը, որն ուղղված է ընթերցողների խրախուսմանն ու ընթերցանության տարածմանը, աշակերտների մոտ կբարձրացնի  ընթերցանության կարևորությունը և հնարավորություն կտա մի  ամբողջ խմբի, միասնական ջանքերով, ծանոթանալ նորանոր հեղինակների ստեղծագործություններին։ Ինչպես նաև կունենանք տեսադասեր և ռադիոնյութերի տեսքով՝ աուդիոգրքեր։
  • Մասնակիցները՝  Կրտսեր, միջին և ավագ դպրոցի սովորողներ