- Խնդիրը՝ Ժամանակակից զարգացող հասարակության մեջ ավելի ու ավելի դժվար է դարձել երեխային գրքի հանդեպ հետաքրքրություն առաջացնելը, այնուհանդերձ, գրքի դերը անձի զարգացման գործում մնում է անփոխարինելի: Աշխարհն արագորեն փոփոխվում է, դառնում ավելի վիրտուալ, և գիրք կարդալու ձևերն էլ պիտի փոխվեն և համապատասխանեն ժամանակի պահանջներին, որ ընթերցանությունը ոչ միայն օգտակար լինի, այլև հետաքրքիր և զվարճալի։
- Նպատակը՝ Ընթերցանության տարածումը երեխաների և պատանիների շրջանում նպատակ ունի դաստիարակել ընթերցողների` կրթված, մշակութային ու խելացի մարդիկ։
- Նախագծի ընթացքը՝ Երեխաները կամ դասավանդողը նախապես ընտրում են հեղինակին և ստեղծագործությունը՝ ըստ տարիքային չափանիշի։ Մասնակիցները նստում են իրար կողք կողքի։ Առաջին ընթերցողը բարձարաձայն կարդալով մեկ էջ, գիրքը փոխանցում է իրենից աջ կամ ձախ կողմի նստած ընթերցողին, ով նույնպես կարդալով իր մեկ էջը փոխանցում է և նույն ձևով շարունակում մինչև տվյալ ստեղծագործության ավարտը։ Ընթացքը՝ մեդիագործիքներով՝ ձայնագրիչ կամ տեսանկարահանող սարքեր։
- Արդյունքը՝ Խմբային ընթերցանության այս ձևը, որն ուղղված է ընթերցողների խրախուսմանն ու ընթերցանության տարածմանը, աշակերտների մոտ կբարձրացնի ընթերցանության կարևորությունը և հնարավորություն կտա մի ամբողջ խմբի, միասնական ջանքերով, ծանոթանալ նորանոր հեղինակների ստեղծագործություններին։ Ինչպես նաև կունենանք տեսադասեր և ռադիոնյութերի տեսքով՝ աուդիոգրքեր։
- Մասնակիցները՝ Կրտսեր, միջին և ավագ դպրոցի սովորողներ