8 տեխնոլոգիաներ, որոնք պետք է լինեն գրադարաններում

Գրադարանները անցել են մեդիայի ճանապարհը: Դրանք պետք է հագեցած լինեն թվային առաջատար տեխնոլոգիաներով:

Եվ այսպես. 8 տեխնոլոգիաներ, որոնք պետք է լինեն գրադարաններում

  1. Գրադարանային քարտը՝ որպես գիդ

Այս հետաքրքիր հասկացությունը Չինական «Toout» դիզայն-կազմակերպությանն է: Սա փոքրիկ սարք է, որը ծառայում է որպես գրադարանային քարտ: Բացի այդ, այն ունի այնպիսի հնարավորություններ, որոնք դարձնում են գրադարանային ծառայությունը ավելի դյուրին:

Ամենաառաջինն այն է, որ սարքը կարող է որպես ուղեկից ծառայել` ընթերցողին իր նախընտրած գրքի տեղը ցույց տալով:
Սարքը նաև հիշեցման քարտ է, որը ընթերցողին նախազգուշացնում է պարտքերի մասին:

Կարծում եմ սա հիանալի գաղափար է այն գրադարնների համար, որոնք ուզում են զարգանալ:

Թարգմանեց` Նելլի Գսպոյանըtechnologies-for-the-library-of-the-future

Շարունակելի…

Աղբյուր`http://ebookfriendly.com/library-future-technologies/

Դիտարկումներ վերապատրաստումից հետո

14858794_591598344361427_193400453_o-1Գրադարանավարների վերապատրաստումը այս անգամ տարբերվում էր անցած վերապատրաստումներից: Հավաքվել էին տարբեր մասնագիտությունների (բացի մեկ գրադարանավարից) և համակարգչային տարբեր գրագիտություն իմացող  գրադարանավարներ: Փոքր խումբ, գրադարանագիտության տարբեր մակարդակներ, աշխատասեր և ձգտող մարդիկ, որոնք  կարևորում էին դպրոցական նոր գրադարանի զարգացումը: Երբ աշխարհն անցել է  Էլեկտրոնային մատենավարության, իսկ իրենք ժամեր են վատնում հաշվարկներ անելով, ընթերցողական քարտեր լրացնելով մատիտով կամ գրիչով, գրադարանավարի հիմնական աշխատանքը կարևորում են  դասագրքերի հաշվետվություններ  ներկայացնելով, հատկապես, երբ սկսնակ, ոչ մասնագետն է ընդունվել աշխատանքի:
Ժամանակի կորուստ…
Իրենց աշխատանքը գնահատող հետաքրքիր մարդիկ երեք օր շարունակ սովորում և մանկան նման ոգևվորվում էին իրենց ստացած գիտելիքներով: Կարծում եմ, որ բովանդակալից և արդյունավետ անցավ վերապատրաստումը և շուտով  աշխատանքային արդյունքները կտեսնենք իրենց գործում (խոստացել են):
Վանաձորցի Լուսինեն երկրորդ անգամ էր վերապատրաստվում կրթահամալիրում, հետաքրքրիր, բանիմաց էր իր գործում և էլեկտրոնային մատենավարությունը շատ արագ յուրացրեց, մնում է կիրառի այն:14800114_591597977694797_1407697340_o

Սկսնակ ընթերցավար` մասնագիտությամբ բանասեր Նաիրան, կյանքով լեցուն մի անձնավորություն «Փոքրիկ իշխան» կրթահամալիրից, խոստացել է  համագործակցել գրադարանի հետ:  Սեմինարի ժամանակ  տեղի ունեցավ երկու ուսանող ընկերների հանդիպում` Նաիրայի և մեր դասավանդող Մարինե Ամիրջանյանի հանդիպումը:  Երկու ոգեշնչված և իրենց գործին նվիրյալ մարդիկ  միանգամից պայմանավորվեցին համատեղ նախագիծ իրականացնել  երկու դպրոցներում:14393387_591597927694802_274896584_o

Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ընթերցավար Թերեզան, ով մասնագիտությամբ ծրագրավորող է, մեծ հետաքրքրությամբ սովորում էր գրադարանային գործը` իրենց  հաստատության համար գրադարանի կայք ստեղծելու  և էլկտրոնային սպասարկում ապահովելու համար կիրառելով ստացած գրադարանային գիտելիքները:14875866_591598041028124_1460680523_o

Թիվ 177 հիմնական դպրոցի Քրիստնեն նոր, բայց հաստատուն քայլեր էր անում գրադարանային գործում, :
14875282_591598004361461_882975565_n

Յուրաքանչյուր մասնակցի անդրադարձա… Ինչո՞ւ:
Գուցե իմ խնդիրը չէ, ես չէ որ պիտի որոշեմ,թե  ինչ վիճակում են դպրոցական գրադարանները Հայաստանում, կամ ինչ են մտածում դպրոցի տնօրենները, կարծում եմ գրադարանը պետք է յուրաքանչյուր կրթոջախի սիրտը լինի, ինչպես մեր գրադարանն է, պետք է արժևորվի գրադարանավարը, գրադարանային գործը:
Հիանում են մեր գրադարանային միջավայրը տեսնելով, իսկ իրենք ի՞նչ քայլեր են անում այն զարգացնելու…
Բանիմաց, հետաքրքիր աղջիկներ, կանայք կարող են և ցանկություն ունեն ստեղծելու նորը, գեղեցիկը, զարգացնել գրադարանային գործը:

21-րդ դարի գրադարան ասելով ես հականում եմ`
միջավայր
թվային և տպագիր գրականություն
նոր համակարգչային և գրադարանային հմտություններ
ընթերցանություն
վարպետության դասեր
հանդիպումներ
քննարկումներ
վերլուծություններ
համագործակցություններ
այլք…
Լուսաբանումները տե՛ս  1  2   3

Ուսումնական կենտրոնի գրադարանի ղեկավարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների հաշվետվություն

« Ընթերցողի հրճվանք» նախագիծ. նախադպրոցական տարիքի խմբերում

This slideshow requires JavaScript.

Նպատակը

Հեքիաթը երեխայի լիարժեք զարգացման ամենամատչելի տարբերակներից  մեկն է:
Հեքիաթի դերը երեխայի կյանքում առաջնային է և պետք չէ թերագնահատել:
«Տիգրան հայրապետյան» գրադարանը սկսել է նոր նախագիծ` « Ընթերցողի հրճվանք»`   նախադպրոցական տարիքի խմբերում: Նպատակը` երեխաների մոտ փոքր տարիքից սեր արթնացնել դեպի ընթերցանությունը,  գրքի հետ ընկերանալ, հեքիաների միջոցով սովորեցնել բարություն, ընկերասիրություն, հաղորդակցման մշակույթ:

Խնդիրները

  • երեխան ճիշտ ըմբռնի հեքիաթում ներդրված իմաստը:
  • երեխան հեքիաթի մեջ գտնում է այն, ինչն իրեն հետաքրքիր է:
  • Հեքիաթ ընթերցելիս խորհուրդ է տրվում նախ ծանոթնալ նրա
  • բովանդակությանը (եթե անծանոթ հեքիաթ է), ապա այն ձևափոխել տվյալ տարիքային խմբին համապատասխան տերմիններով, դաժան հատվածները ձևափոխել և այլն։

Արդյունքը

Վաղ տարիքից փոքրիկի մեջ զարգացնել ընթերցանությունը: Գիրք- փոքրիկ կապի  հետագա ընթացքի զարգացում: Ուսունառության ժամանակ կարողանա կարդացածը ըմբնել,վերլուծել, ճանաչել իրական աշխարհը: