Գրադարանավարների վերապատրաստումը այս անգամ տարբերվում էր անցած վերապատրաստումներից: Հավաքվել էին տարբեր մասնագիտությունների (բացի մեկ գրադարանավարից) և համակարգչային տարբեր գրագիտություն իմացող գրադարանավարներ: Փոքր խումբ, գրադարանագիտության տարբեր մակարդակներ, աշխատասեր և ձգտող մարդիկ, որոնք կարևորում էին դպրոցական նոր գրադարանի զարգացումը: Երբ աշխարհն անցել է Էլեկտրոնային մատենավարության, իսկ իրենք ժամեր են վատնում հաշվարկներ անելով, ընթերցողական քարտեր լրացնելով մատիտով կամ գրիչով, գրադարանավարի հիմնական աշխատանքը կարևորում են դասագրքերի հաշվետվություններ ներկայացնելով, հատկապես, երբ սկսնակ, ոչ մասնագետն է ընդունվել աշխատանքի:
Ժամանակի կորուստ…
Իրենց աշխատանքը գնահատող հետաքրքիր մարդիկ երեք օր շարունակ սովորում և մանկան նման ոգևվորվում էին իրենց ստացած գիտելիքներով: Կարծում եմ, որ բովանդակալից և արդյունավետ անցավ վերապատրաստումը և շուտով աշխատանքային արդյունքները կտեսնենք իրենց գործում (խոստացել են):
Վանաձորցի Լուսինեն երկրորդ անգամ էր վերապատրաստվում կրթահամալիրում, հետաքրքրիր, բանիմաց էր իր գործում և էլեկտրոնային մատենավարությունը շատ արագ յուրացրեց, մնում է կիրառի այն:
Սկսնակ ընթերցավար` մասնագիտությամբ բանասեր Նաիրան, կյանքով լեցուն մի անձնավորություն «Փոքրիկ իշխան» կրթահամալիրից, խոստացել է համագործակցել գրադարանի հետ: Սեմինարի ժամանակ տեղի ունեցավ երկու ուսանող ընկերների հանդիպում` Նաիրայի և մեր դասավանդող Մարինե Ամիրջանյանի հանդիպումը: Երկու ոգեշնչված և իրենց գործին նվիրյալ մարդիկ միանգամից պայմանավորվեցին համատեղ նախագիծ իրականացնել երկու դպրոցներում:
Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ընթերցավար Թերեզան, ով մասնագիտությամբ ծրագրավորող է, մեծ հետաքրքրությամբ սովորում էր գրադարանային գործը` իրենց հաստատության համար գրադարանի կայք ստեղծելու և էլկտրոնային սպասարկում ապահովելու համար կիրառելով ստացած գրադարանային գիտելիքները:
Թիվ 177 հիմնական դպրոցի Քրիստնեն նոր, բայց հաստատուն քայլեր էր անում գրադարանային գործում, :
Յուրաքանչյուր մասնակցի անդրադարձա… Ինչո՞ւ:
Գուցե իմ խնդիրը չէ, ես չէ որ պիտի որոշեմ,թե ինչ վիճակում են դպրոցական գրադարանները Հայաստանում, կամ ինչ են մտածում դպրոցի տնօրենները, կարծում եմ գրադարանը պետք է յուրաքանչյուր կրթոջախի սիրտը լինի, ինչպես մեր գրադարանն է, պետք է արժևորվի գրադարանավարը, գրադարանային գործը:
Հիանում են մեր գրադարանային միջավայրը տեսնելով, իսկ իրենք ի՞նչ քայլեր են անում այն զարգացնելու…
Բանիմաց, հետաքրքիր աղջիկներ, կանայք կարող են և ցանկություն ունեն ստեղծելու նորը, գեղեցիկը, զարգացնել գրադարանային գործը:
21-րդ դարի գրադարան ասելով ես հականում եմ`
միջավայր
թվային և տպագիր գրականություն
նոր համակարգչային և գրադարանային հմտություններ
ընթերցանություն
վարպետության դասեր
հանդիպումներ
քննարկումներ
վերլուծություններ
համագործակցություններ
այլք…
Լուսաբանումները տե՛ս 1 2 3