«Տիգրան Հայրապետյան» գրադարանը 2016 թվականի սեպտեմբերից –դեկտեմբեր: Հոդված- հաշվետվություն

thumbnail_dsc09561«Դպիր» էլեկտրոնային ամսագրի  105 համարում գրել եմ «Տիգրան Հայրապետյան» գրադարանը հավաքից հավաք 2016թ. հոդված, որտեղ պատմում եմ առաջին    կիսամյակի գրադարանի կողմից իրագործված աշխատանքների մասին:  Հունիս ամսից հետո ի՞նչ նախագծեր, ի՞նչ նոր գաղափարներ, ի՞նչ մտահաղացումներ է իրագործել «Տիգրան հայրապետյան» գրադարանը:
Ամառը ընթերցանության համար շատ լավ ժամանակ է:  Ճամբարը նպաստում է նրա զարգացմանը:

  Գրադարանը շարունակեց համագործակցել «Զանգակ» գրատան Ամառային ընթերցանության նախագծին, առաջարկելով նաև իր մտահաղացումները «Եկեք ստեղծենք մեծ արվեստ» և «Ջրային ընթերցանության», որը մեծ խանդավառություն առաջացրեց մեր հյուրերի մոտ:
Մենք չենք սպասում ամռանը որպեսզի իրագործենք  նախագծեր, տարվա ընթացքում կազմակերպում ենք ընթերցանության ֆլեշմոբեր, նախագծեր, որտեղ հիմնական նպատակը ընթերցանության խթանումն է սկսած երկու տարեկանից մինչև…
Ամռան տապին կազմակերպած «Ջրային ընթերցանություն»-ը, խրախուսման մեթոդներից մեկն էր, որտեղ սովորողը նախ ձեռք է բերում. Զվարճալի ընթերցանություն
նոր ընկերներ
լող է տալիս
ընթերցում է
քննարկում է
 «Եկեք ստեղծենք մեծ արվեստ» գիրքը շատ սովորողների էր գրավել. Դրա համար էլ կազմակերպեցինք խաղ, նկարչություն, քննարկում տես՝ ԳՈՒԱՇԱՄԱՏԻԿԱՅԻՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԽՐՃԻԹ

2016-2017 ուս տարին սկսեցինք նոր ուսումնական գրականություն ձեռք բերելով «Շատ սպասված գրքեր»
Շնորհակալություն կրթահամալիրի տնօրենին աջակցելու համար: Նոր գրքեր բաժնում գրանցվելով չբավարարվեցինք…
Սովորողները կարդացին, քննարկեցին, իրենց տպավորությունները գրեցին բլոգներում` Սիրանուշ Ասատրյանի նյութը:

Գրադարանային գործի ուսանողների գործնական աշխատանքի միջոցով հասանելի դարձավ ընթերցողներին:
Սկսեցինք մի նոր համատեղ նախագիծ «Ընթերցողի հրճվանք» նախագիծ որտեղ սովորողները  իրենք են ընտրում հեքիաթը, հեքիաթի առնչվող երգը, խաղը:
Երբ սովորողը հանդես է գալիս սովորեցնողի և օրինակելի ընթերցողի դերում:

« Ընթերցողի հրճվանք»` իրականացնում ենք  նախադպրոցական տարիքի խմբերում: Նպատակը` երեխաների մոտ փոքր տարիքից սեր արթնացնել դեպի ընթերցանությունը,  գրքի հետ ընկերանալ, հեքիաթների միջոցով սովորեցնել բարություն, ընկերասիրություն, հաղորդակցման մշակույթ:
Երբ սովորողը հանդես է գալիս սովորեցնողի և օրինակելի ընթերցողի դերում:

Գրադարանավարների վերապատրաստումը, շատ եմ կարևորում:
Աշխարհն անցել է  Էլեկտրոնային մատենավարության, իսկ  այսօրվա գրադարանավարը ժամեր է վատնում հաշվարկներ անելով, ընթերցողական քարտեր լրացնելով մատիտով կամ գրիչով,  իրենց հիմնական աշխատանքը կարևորում են  դասագրքերի հաշվետվություններ  ներկայացնելով, հատկապես, երբ սկսնակ, ոչ մասնագետն է ընդունվել աշխատանքի: Մեր իմացած հմտությունները,  կարողությունները փոխանցում ենք իրենց:
Մենք էլ անընդհատ սովորելով ու ուսումնասիրելով ուրիշների փորձը:

Միջդպրոցական ընթեցողական նախագիծը
Միջդպրոցական սեմինարների, հանդիպումների ժամանակ կազմակերպում ենք  հանդիպումներ  այլ դպրոցների հետ: Համատեղ ընթերցումը , քննարկումը, եզրակացությունները լրացնում են իրենց գիտելիքները:  Ձեռք են բերում նոր ընկերներ, ծանոթանում է նոր միջվայրի հետ:

 Գրադարանի հիմնական  նպատակը ընթերցանության խրախուսումն է, և ընթերցասրահը օգտագործել ենք, որպես ուսումնական հարթակ: Ուսումնական հարթակի լավ օրինակներ են   «Ընթերցանության ժամերը» գրադարանում, «Շրջիկ գրադարանը» կրթահամալիրի դպրոցներում և մարզերում:
Ընթերցանությունը ամենուրեք է խմբերում, դասարաններում, բնության գրկում այգում, լողավազանում, լանջերում…

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը չի դադարում աշխատել…Շարունակելի

 Շարունակությունը այս թեմաներով

Ծնողական սեմինարները գրադարանում
«Գրքի տոնը» ուսումնական հաստատությունում
«Ամանորյա նվերներ» նախագիծ
Վարպետության դասերը ընթերցասրահում
Գրադարանի նոր կայքը

  «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար`    Մարի Գաբանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.