Իմ տպավորությունները

06CC6173-EFEB-4280-BB62-A916079A6E6A (1)
Ողջույն
Ես Աննան եմ Կապանից: Մասնակցելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կողմից կազմակերպված գրադարանավարների վերապատրաստման դասընթացին՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում կրթահամալիրին՝  ընձեռած այս հիանալի հնարավորության համար:Ես ստացա ոչ միայն գիտելիքներ , այլև  ձեռք բերեցի նոր համագործակցային  գործընկերներ: Հետաքրքիր էր ծանոթանալ կրթահամալիրի մեդիագրադարանային աշխատանքի ժամանակակից կազմակերպմանը: Տիրապետելով տեղեկատվական գրագիտությանը,  ժամանակակից գրադարանային գործին և էլեկտրոնային մատենավարության հմտություններին՝ այժմ ես կարող եմ էլ ավելի համակարգված և արդյունավետ կազմակերպել իմ աշխատանքը:

Ռանգանատանի գրադարանային «օրենքները»

17498825_1576861989009873_2557897495213666321_n

1931 թ-ին հնդիկ նշանավոր գրադարանագետ Ռանգանատանը (Shiyali Ramamrita Ranganathan (1892–1972) հրապարակեց իր հինգ գրադարանային կանոնները.

1.Books are for use. – Գրքերը օգտագործելու կամ կարդալու համար են:
2.Every reader his [or her] book. – Յուրաքանչյուր ընթերցողին` իր գիրքը:
3.Every book its reader. – Յուրաքանչյուր գրքին` իր ընթերցողը:
4.Save the time of the reader. – Խնայիր ընթերցողի ժամանակը:
5.The library is a growing organism. – Գրադարանն աճող օրգանիզմ է:

Այս հինգ բանաձևումներն իրենց թվացյալ պարզության մեջ ներկայացնում են գրադարանային գործի հիմնական փիլիսոփայությունը և յուրաքանչյուր գրադարանի և գրադարանավարի առաքելությունը:

Առաջին օրենքը՝ «Գրքերը կարդալու համար են» ընդգծում է, որ գրադարանները ոչ միայն պիտի ձեռք բերեն, համալրեն և պահպանեն գրքերը, այլև պահպանության գործառույթին համահավասար պետք է հոգ տանեն գրքերի օգտագործման մասին: Ռանգանատանը շեշտում է գրադարանների կարևորությունը, դրանց ռեսուրսների օգտագործման կազմակերպումը, որ գրադարնը պետք է ավելի մոտեցնել ընթերցողին, հարմար լինի այցելության համար, բաց լինի մինչև ուշ երեկո:

Երկրորդ օրենքը՝ «Յուրաքանչյուր ընթերցողին` իր գիրքը» նշանակում է, որ մենք բոլորս բազմազան հետաքրքրություններ ունենք և յուրաքանչյուրի համար գրադարանում կա իրեն անհրաժեշտ որևէ գիրք: Այս օրենքը շեշտում է օգտվողների տեղեկատվության բոլոր տեսակներից օգտվելու իրավունքը: Քաղաքակրթության անցած ճանապարհի յուրաքանչյուր հանգրվանում անհրաժեշտություն է եղել պայքարելու հանուն տեղեկատվության ազատության և ընդդեմ գրաքննության: Գրադարանը պետք է իր հավաքածուն ձևավորի այնպես, որ կարողանա բավարարել իր օգտվողների ինչպես ընթացիկ, այնպես էլ ապագա պահանջները: Գրադարանի հավաքածուն պետք է լինի հին և նոր հրատարակությունների մի խառնուրդ, որը պետք է արտացոլի տարբեր ոլորտներում մարդկության առաջընթացը:

(շարունակելի)
Աղբյուրը՝ Armenian Library Association

Գրադարանավարների եռօրյա վերպատրաստումներ

Գրադարանավարների եռօրյա վերպատրաստումներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը սկսում է գրադարանավարների վերապատրաստումները` ուղղված գրադարանային աշխատանքի ժամանակակից կազմակերպմանը:
Հրավիրում ենք մասնակցելու աշխատանքային  գործունեության, որի արդյունքում գրադարանավարը կկարողանա.
մարտի  28-30-ը ժամը 10.00-15.00 կազմակերպվում է այդ մասնագետների վերապատրաստումը, որը ապահովելու է.
• Տեղեկատվական գրագիտություն, գրադարանային գործի հմտություններ
• էլեկտրոնային մատենավարության հմտություններ
• Մեդիագրադարանից օգտվելու և սպասարկելու հմտություններ(նոր գործիքների կիրառում)
• Ընթերցավարի պարտականությունների իմացում
.Վերապատրաստման մասնակցությունը` անհատական նոթբուք-նեթբուքով։
Վերապատրաստումը բաց է. մասնակցության հայտ կարող եք ներկայացնել` գրանցվելով mskh.am-ի «Գործատու» էջում, և լրացնելով վերապատրաստման մասնակցի հայտը։
Մասնակցության վճարը՝ 10 000 դրամ
Բանկային հաշվի համարը` Հայէկոնոմբանկ Մետաքս մասնաճյուղ հ/հ 163218137665 Լրացվում են` 1. անդորրագրի համար 2. վճարման ամսաթիվ 3. վճարման բանկ
Ցանկացողները կարող են անվճար օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից:
Մասնակցությունը հաստատելու և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք՝ 093 56 28 77, 077 40 42 57
Գրեք մեզ՝ gradaran@mskh.am էլ հասցեին, ֆեյսբուքյան էջին:
Մեր հասցեն
Ք. Երևան, ՀԱԶ, Բ-1 թաղ., Ա. Բաբաջանյան 25
Աշխատակարգ

Download (DOCX, Unknown)

Քոլեջի ուսանողների նախագծային աշխատանքները մարտի 20- ապրիլի 1-ը

1. Հրավեր.
Մարտի 22-ին ժամը՝ 15:00 ՀՀ հեղինակային իրավունքի մասին նոր օրենքի նախագծի քննարկում:
2. Ընթացիկ դասընթաց մարտի 25-ին ժամը՝ 10:00
3. Այցելություն Իսահակյանի անվան գրադարան մարտի 27-ին ժամը 11:00
4. Դիպլոմային աշխատանքների նախագծեր