
Ողջույն
Ես Աննան եմ Կապանից: Մասնակցելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կողմից կազմակերպված գրադարանավարների վերապատրաստման դասընթացին՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում կրթահամալիրին՝ ընձեռած այս հիանալի հնարավորության համար:Ես ստացա ոչ միայն գիտելիքներ , այլև ձեռք բերեցի նոր համագործակցային գործընկերներ: Հետաքրքիր էր ծանոթանալ կրթահամալիրի մեդիագրադարանային աշխատանքի ժամանակակից կազմակերպմանը: Տիրապետելով տեղեկատվական գրագիտությանը, ժամանակակից գրադարանային գործին և էլեկտրոնային մատենավարության հմտություններին՝ այժմ ես կարող եմ էլ ավելի համակարգված և արդյունավետ կազմակերպել իմ աշխատանքը: