Հեղինակային իրավունքը գրադարանում դասախոսություն-քննարկում

 

DSCN1631DSCN1626DSCN1621DSCN1624

 

Ամերիկյան համալսարանում՝ տեղի ունեցավ դասախոսություն-քննարկում հեղինակային իրավունքի վերաբերյալ: Ներկա էինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի գրադարանային գործ բաժնի ուսանողներս նաև տարբեր բուհերում գործող գրադարանավարներ: Դասախոսությունը կարդաց միջազգային փորձագետ, գրադարանային գործառույթներին և հայկական օրենքին քաջատեղյակ պրոֆեսոր՝ Քենեթ Քրուսը, նրան ուղեկցում էին EIFL-IP ծրագրի ղեկավար Թերեզա Հաքեթը և ՄՍԳ հեղինակային իրավունքի բաժնի վարիչ Քրիստինե Համբարյանը:

Քենեթ Քրուսը ավելի քան 25 տարի ուսումնասիրել է 188 երկրների հեղինակային իրավունքի վերաբերյալ հարցը և դեռ շարունակում է ուսումնասիրել: Դասախոսության նպատական էր ներկա գտնվող գրադարանավարներին օգնել որպեսզի կարողանան ճիշտ օգտվել հեղնակային իրավունքի մասին եղած օրենքներից պաշտպանելով և հեղինակին և  օգտվողի իրավունքները, պահպանելով բարեխիղճ օգտվելու դրույթները: Հանդիպման վերջում տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում, հնչեցին տվյալ թեմայի շուրջ մտահոգող շատ հարցեր: Պարոն Քրուսը պատասխանեց ներկայացնելով գրադարաններին և կրթական ոլորտներին առնչվող բացառությունները որոնք ընդգրկվել են նոր օրենքում, բերվեց նաև տարբեր երկրների օրինակներ կապված հեղինակային իրավունքի հետ: Քննարկումը տևեց նախատեսված ժամից ավելի երկար ինչը նշանակում էր, որ թեման առ այսօր մնում է խնդրահարույց և անկատար: Չնայած խնդրի հարաբերական լինելուն յուրաքանչյուրը ցանկանում էր սպառիչ պատասխան ստանալ:
Աղբյուրը՝ Գայանե Վարդանյանի բլոգ

Կարդա նաև՝ Լիլիթ Հարությունյանի բլոգ

 

«Ուումնական աշուն». գրադարանի նախագիծ

1.«Թղթե քաղաքները» գրքի մուտքը գրադարան. համագորոծակցային նախագիծ միջին և ավագ դպրոցների հետ
2.«Ուումնական աշուն» նախագծի շրջանակում գրադարանի համագործակցությունը Հարավային դպրոցի հետ
3.«Ուումնական աշուն» նախագծի շրջանակում գրադարանի համագործակցությունը Արևմտյան դպրոցի հետ
4.«Ուումնական աշուն» նախագծի շրջանակում գրադարանի համագործակցությունը Արևելյան դպրոցի հետ
5.«Ուումնական աշուն» նախագծի շրջանակում գրադարանի համագործակցությունը Հյուսիսային դպրոցի հետ
6.«Ուումնական աշուն» նախագծի շրջանակում գրադարանի համագործակցությունը դասավանդող Հասմիկ Թոփչյանի հետ ՝ «Բարձրաձայն ընթերցանություն»
7.«Ընթերցողի հրճվանք» նախագիծը դպրոցներում

«Թղթե քաղաքները» գրքի մուտքը գրադարան. նախագիծ

Paper Towns-269x406

 

Նախագծի մասնակիցները՝ տարատարիք սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  հոկտեմբեր 30 — նոյեմբեր 10
Նախագծի նպատակը՝  «Թղթե քաղաքները» ստեղծագործության ընթերցում

Նախագծի շրջանակներում կկայանա՝ 

. Ջոն Գրինի  «Թղթե քաղաքները» ստեղծագործության նոր հրատարակության շնորհանդես
.  Հանդիպում  թարգմանիչ Ալինա Միրզոյանի,
«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանի հետ

Հանդիպման վայրը՝  «Տիգրան Հայրապետյան» գրադարան
Համակարգողներ՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարան
Նախագծին համագործակցում են դասավանդողները

Լրացուցիչ նյութեր

.Yerkir Media / ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ-ի եթերում պատմում են Ջոն Գրին «Թղթե քաղաքները» գրքի հայերեն թարգմանության մասին
Էդիթ Պրինտ Հրատարակչություն/Edit Print Publishing House
Նոր գիրք «Թղթե քաղաքներ»-ում ապրող թղթե մարդկանց մասին
գրքից հատվածներ

 Նախագծի ծրագրին ծանոթացիր Հռիփսիմե Գալստյանի բլոգում