Հեղինակային իրավունքը գրադարանում դասախոսություն-քննարկում

Ամերիկյան համալսարանում՝ տեղի ունեցավ դասախոսություն-քննարկում հեղինակային իրավունքի վերաբերյալ: Ներկա էինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի գրադարանային գործ բաժնի ուսանողներս նաև տարբեր բուհերում գործող գրադարանավարներ: Դասախոսությունը կարդաց միջազգային փորձագետ, գրադարանային գործառույթներին և հայկական օրենքին քաջատեղյակ պրոֆեսոր՝ Քենեթ Քրուսը, նրան ուղեկցում էին EIFL-IP ծրագրի ղեկավար Թերեզա Հաքեթը և ՄՍԳ հեղինակային իրավունքի բաժնի վարիչ Քրիստինե Համբարյանը:

Քենեթ Քրուսը ավելի քան 25 տարի ուսումնասիրել է 188 երկրների հեղինակային իրավունքի վերաբերյալ հարցը և դեռ շարունակում է ուսումնասիրել: Դասախոսության նպատական էր ներկա գտնվող գրադարանավարներին օգնել որպեսզի կարողանան ճիշտ օգտվել հեղնակային իրավունքի մասին եղած օրենքներից պաշտպանելով և հեղինակին և  օգտվողի իրավունքները, պահպանելով բարեխիղճ օգտվելու դրույթները: Հանդիպման վերջում տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում, հնչեցին տվյալ թեմայի շուրջ մտահոգող շատ հարցեր: Պարոն Քրուսը պատասխանեց ներկայացնելով գրադարաններին և կրթական ոլորտներին առնչվող բացառությունները որոնք ընդգրկվել են նոր օրենքում, բերվեց նաև տարբեր երկրների օրինակներ կապված հեղինակային իրավունքի հետ: Քննարկումը տևեց նախատեսված ժամից ավելի երկար ինչը նշանակում էր որ թեման առ այսօր մնում է խնդրահարույց և անկատար: Չնայած խնդրի հարաբերական լինելուն յուրաքանչյուրը ցանկանում էր սպառիչ պատասխան ստանալ:

Շրջիկ գրադարանը

Շրջիկ գրադարանը- Մարինե Մարտիրոսյան

Սովորղները շատ սիրեցին ընթերցանության խմբային կազմակերպումը, մեկը մյուսի հեքիաթի մասին լսելը, խաղով ներկայացման ձևը, սիրով սպասում են հաջորդ հանդիպմանը, բայց մինչ այդ իրենց բլոգներից են պատմում և կիսվում իրենց տպավորությունների մասին: Ներկայացնում եմ աշխատանքներից մի քանիսը:

Շրջիկ գրադարանը Դպրոց-պարտեզում է -Արմինե Աբարանյան
Ընթերցանության նախագծի մասին պատմում է` Լիրա Խաչատրյանը:

«Շրջիկ գրադարանը» այցելեց Դպրոց-պարտեզ. դաս-քննարկում — Տաթև Աբրահամյան
Ընթերցանությունից հետո յուրաքանչյուր սովորող գովազդեց իր գիրքը: Այնուհետև գովազդ-հակագովազդ ներկայացում եղավ. ոմանք փաստեր ներկայացրին, թե ինչու է պետք կարդալ ,,Թոմ Սոյերի արկածները,, գիրքը, մյուսները՝ հերքեցին փաստերը և հակագովազդ իրականացրին: Քննարկումը չափազանց բուռն էր և հետաք