Դեկտեմբերի 14-ին Ավագ դպրոցի տոնական զարդարված ընթերցասրահում,ամանորյա երաժշտության ներքո ՝անցկացրեցինք «Ամանորյա հրաշք» նախագիծը: Մասնակիցները 11-րդ դասարանի սովորողներն էին:Ներկա էր նաև ընկեր Վանուհին,ով սիրով իր դասաժամը տրամադրեց՝ նախագիծը իրականացնելու համար: Մի կարճ ժամանակով մեզ միացավ նաև՝ընկեր Նոնան:Նախագիծը ներառում էր հետևյալ հարցերը.
- Ի՞նչ է հրաշքը ձեզ համար:
- Ի՞նչ տեղի ունենա,որ այն անվանեք հրաշք:
- Արդյո՞ք հրաշք չեն բնության երևույթները:
- Հետաքրքիր չի՞ դարձնում արդյոք մեր կյանքը՝ հրաշքի սպասումը:
- 21-րդ դար, հրաշք է գործում ՝սերը՞,թե՞ հրաշք է գործում տեխնոլոգիան:
Հետո ընթացքում լիքը նոր հարցեր ծնվեցին:Մասնակցում էին համարյա բոլորը:Բոլորը ունեին խոսք ՝հրաշքի մասին,յուրաքանչյուրը նկարագրում էր իր հրաշքը…Յուրաքանչյուր հարցից հետո հնչում էին բազմաթիվ պատասխաններ,մեկը հերքում էր հրաշքի գոյությունը,մյուսը՝պնդում հակառակը: Իրենց տեսանկյունը հայտնեցին նաև ՝ընկեր Վանուհին և ընկեր Նոնան,պարզվեց,որ ընկեր Վանուհին ընդհանրապես չի հավատում հրաշքների, իսկ ընկեր Նոնայի համար բնության մեջ կատարվող յուրաքանչյուր երևույթ հրաշք է…Ժամանակը սպառվել էր,իսկ քննարկումը դեռ շարունակվում էր…Այն ինչ կատարվեց 45-րոպեում, իմ երազանքի իրականացումն էր,ունենալ այսպիսի հնարավորություն շփվելու նոր սերնդի ներկայացուցիչների հետ,ծանոթանալ նրանց մտածելակերպին ,ուսումնասիրել նրանց ներաշխարհը :Մի գուցե 45 րոպեն քիչ էր այս ամենը հասկանալու համար,բայց ինձ համար դա մեծ հնարավորություն էր,ինչը ես բաց չթողեցի…
Աղբյուր՝ Գայանե Վարդանյանի բլոգ: