* Կից ներկայացված է «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» -ի գիտատեխնիկական գրադարանի ներկայացրած աշխատանքային ծրագիրը:
2018 թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 11: 00-ին, «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը համագործակցության շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի «Գրադարանային գործ» եւ «Գործավարություն, օտար լեզվի խորացված ուսուցմամբ» ուսանողների համար կազմակերպում է ուսումնագործնական դասընթաց «Գիտատեխնիկական գրադարանի արդի գործառույթները» թեմայով:
Մասնակիցները կծանոթանան գրադարանի գործառույթներին, ավանդական եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գրադարանային-տեղեկատվական սպասարկմանը եւ կստանան գործնական հմտություններ:
Կգործի գիտատեխնիկական գրականության ցուցահանդես եւ կկազմակերպվի շրջայց գրադարանի մասնագիտական ֆոնդեր: Գործնական պարապմունքները կանցկացնեն Կենտրոնի համապատասխան մամնագետները:
Լուսաբանում Ֆեյսբուքում |