* Կից ներկայացված է «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» -ի գիտատեխնիկական գրադարանի ներկայացրած աշխատանքային ծրագիրը:
2018 թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 11: 00-ին, «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը համագործակցության շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի «Գրադարանային գործ» եւ «Գործավարություն, օտար լեզվի խորացված ուսուցմամբ» ուսանողների համար կազմակերպում է ուսումնագործնական դասընթաց «Գիտատեխնիկական գրադարանի արդի գործառույթները» թեմայով:
Մասնակիցները կծանոթանան գրադարանի գործառույթներին, ավանդական եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գրադարանային-տեղեկատվական սպասարկմանը եւ կստանան գործնական հմտություններ:
Կգործի գիտատեխնիկական գրականության ցուցահանդես եւ կկազմակերպվի շրջայց գրադարանի մասնագիտական ֆոնդեր: Գործնական պարապմունքները կանցկացնեն Կենտրոնի համապատասխան մամնագետները:
- Գրականության համալրում, տեխնիկական եւ գիտական մշակում:
- Ավանդական եւ էլեկտրոնային գրացուցակներ `
- Նոր ստացված եւ ռետրո գիտատեխնիկական փաստաթղթերի մուտքագրում էլեկտրոնային գրացուցակում «ԻՐԲԻՍ -64» համակարգով, տվյալների շտեմարանների ձեւավորում:
- Ավանդական գրացուցակների վարում (ընթերցողական, այբբենական եւ կարգային գրացուցակներ, ծառայողական քարտարաններ):
- Օգտվողների ավանդական եւ էլեկտրոնային սպասարկում `
- Անհատներին, կազմակերպություններին, կառավարման մարմիններին տրամադրվող փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայություն:
- Բաց դարակային եւ էլեկտրոնային ընթերցասրահից սպասարկում, միջազգային գիտատեխնիկական տվյալների շտեմարաններից օգտվելու ազատ մուտքի տրամադրում,
նոր գրականության եւ թեմատիկ ցուցահանդեսների անցկացում (տեղում եւ առցանց):
- Կենտրոնը համացանցում `կայքէջ, ֆեյսբուքյան էջ:
- Մատենավարություն, գրքի մշակում, ավանդական քարտադարան- այս հատվածը ուսանողներին կներկայացնի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի գրադարանային գործի մասնագետ Նոննա Գրիգորյանը:
Լուսաբանում Ֆեյսբուքում
Ուսանողների բլոգներում |
Like this:
Like Loading...