Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանի լրահոսից

2018թ. հոկտեմբերի 30-ին, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը համագործակցության շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի «Գրադարանային գործ» մասնագիտության ուսանողների համար կազմակերպել է ուսումնագործնական դասընթաց «Գիտատեխնիկական գրադարանի արդի գործառույթները» թեմայով, որի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել գրադարանի ներկայիս գործունեությանը, ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գրադարանային-տեղեկատվական սպասարկմանը և ձեռք բերել գործնական հմտություններ: 

Կենտրոնի համապատասխան մասնագետները բաժիններում ներկայացրել են համալրման, տեխնիկական և գիտական մշակման գործառույթները, ավանդական և էլեկտրոնային գրացուցակները, գրադարանի էլեկտրոնային գրացուցակում գիտատեխնիկական փաստաթղթերի մուտքագրումը գրադարանային գործընթացների ավտոմատացման «ԻՐԲԻՍ-64» համակարգով, անհատներին և կազմակերպություններին տրամադրվող փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայությունը, գրադարանի էլեկտրոնային պաշարներից և մի շարք միջազգային տվյալների բազաներից օգտվելու հնարավորությունները և այլն:
Հանրապետության երկրորդ խոշոր գրադարանին մոտիկից ծանոթանալու համար ուսանողները շրջայց են կատարել մասնագիտական ֆոնդերում (գրքերի, պարբերական հրատարակությունների, արտոնագրերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, արդյունաբերական կատալոգների): Դիտելով մեծածավալ հիմանպաշարները ուսանողները պատկերացում են կազմել գրադարանի կարևոր դերակատարման մասին որպես մեր երկրի գիտական մտքի ու ժառանգության պահպանման օջախի:
Մասնակիցները ծանոթացել են նաև ընթերցասրահում գործող նոր գիտատեխնիկական գրականության ցուցահանդեսին և դարձել գրադարանի բաժանորդներ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.