Վեպատրաստվող գրադարանավարները

Դեկտեմբերի 5-ից 7-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, համաձայն աշխատակարգի, նշված թեմաների,  կազմակերպեց վերապատրաստումներ այլ դպրոցների գրադարանավարների համար:
Մասնակիցները Տավուշի մարզի Սևքար և Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի դպրոցների գրադարանավարներն էին:
Գրադարանավարները ոգևորված էին նախագծային աշխատանքներով, էլեկտրոնային գրադարանով և բլոգավարությամբ:
Ավարտին փոխանակվեցինք անձնական տվյալներով: Վերապատրաստումը նպաստեց նաև միջգրադարանային ծանոթությունների ամրապնդմանը: